Ստամբուլի քաղաքապետի նոր ընտրությունները կվնասեն Թուրքիային․ FT
Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օրոք մի քանի տարի աճող ավտորիտարիզմից հետո Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում ընդդիմության հաղթանակը հույս ներշնչեց, որ ժողովրդավարությունը Թուրքիայում չի մահացել։ Ընտրությունների արդյունքները չեղյալ համարելու ընտրական հանձնաժողովի որոշումը մարեց այդ հույսը։ Կրկնակի ընտրությունների անցկացումը Էրդողանին եւ նրա «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանը կարող է երկրի խոշորագույն քաղաքում իշխանությունը վերականգնելու հնարավորություն տալ։ Սակայն դա լուրջ վնաս կհասցնի Թուրքիայի քաղաքական եւ տնտեսական դիրքին, անկախ արդյունքներից՝ գրում է FT-ը։
Այս որոշումը եւս մի քանի վտանգ է պարունակում։ Առաջին՝ թուրք ժողովուրդը կարող է ուղղակի կորցնել հավատը խաղաղ ժողովրդավարական քաղաքականության հանդեպ։ Դա հատկապես հնարավոր է, եթե ԱԶԿ-ն հաղթի երկրորդ ընտրություններում։ Զինվորականները, որոնք տառապել են 2016թ․ հետապնդումներից, նույնպես կարող են աճող անհանդուժողականություն դրսեւորել ԱԶԿ-ի հանդեպ։
Թուրքիայի տնտեսական խոցելիությունը նույնպես կարող է խորանալ։ ԱՄՆ-ի տուրքերը օգնել են անցյալ տարի երկիրը տանել դեպի հետադիմություն, որից նա դեռ ուշքի չէր եկել։ Արժեզրկումը մոտ 20 տոկոս է կազմում։ Ստամբուլի քաղաքապետի նոր ընտրությունների մասին լուրը լիրային գցել է ամենացածր մակարդակ։
Այդ որոշումը Թուրքիայի դաշնակիցներին Արեւմուտքում ծանր վիճակի մեջ է դնում։ ՆԱՏՕ-ի վաղեմի անդամը չի կարող է դիտարկվել որպես հալածյալ պետություն, այն մնում է կարեւոր տարածաշրջանային խաղացող։ Էրդողանն արդեն բարկացրել է Վաշինգտոնին՝ չհրաժարվելով ռուսական С-400-ների գնումից, ինչը հանգեցրել է 100 հատ F-35 կործանիչների մատակարարման դադարեցմանը։ Թուրքիային գնալով ավելի շատ կդիտարկեն որպես խնդիր, որը պետք է լուծել, այլ ոչ թե որպես հուսալի գործընկեր։
Էրդողանը վերջին շաբաթներին հայտնվել է ընտրության առջեւ։ Նա կարող էր խոստովանել, որ ԱԶԿ-ն քաղաքական եւ տնտեսական անհաջողությունների պատճառով կորցրել է Ստամբուլը եւ խոստանալ, որ բարեփոխումներ կանցկացնի։ Դրա փոխարեն նա, կարծես, համակված է իշխանության ծարավով, որը թուլացնում է Թուրքիային ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտասահմանում։ Ստամբուլում պարտությունը ցավալի էր նախագահի եւ նրա կուսակցության համար։ Ընտրական քաղաքականության խափանումը անսահմանորեն ցավալի կլինի Թուրքիայի եւ նրա քաղաքացիների համար։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT