Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը նշել է Անաստաս Միկոյանի 126-ամյակը
Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի (ՄՄԳԿ) և ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի նախաձեռնությամբ ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայում տեղի ունեցավ ԽՍՀՄ պետական գործիչ Անաստաս Միկոյանի 126-ամյակին նվիրված լուսանկարչական ցուցահանդես և գիտական կոնֆերանսը։
Ցուցահանդեսի լուսանկարները և արխիվային փաստաթղթերը ներկայացնում էին Միկոյանի ընտանիքի անդամներին, աշխատանքը՝ տարբեր պետական այրերի, մշակույթի գործիչների հետ:
Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը Անաստասիկ Միկոյանին նվիրված միջոցառումները պետք է իրականացներ դեռևս 2020-ին, սակայն համավարակի պատճառով այն հետաձգվել էր։
«Որքան շատ եմ ուսումնասիրում Միկոյանի կյանքն ու գործունեությունը, այնքան ավելի եմ զարմանում, թե որքան իմաստուն ու մեծ մարդ էր նա: Լուսանկարները դիտելով էլ նկատելի է, թե ինչ մեծանուն մարդկանց հետ է հանդիպել, ինչպիսի լուրջ աշխարհաքաղական հարցեր լուծել: Անհատ, որը շատ բան է արել Խորհրդային Միության և Հայաստանի համար»,- նշեց Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։
Միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Միկոյանի թոռը՝ երաժիշտ Ստաս Նամինը, ով հաջորդ տարի կհրատարակի Անաստաս Միկոյանին նվիրված «Միկոյան․ երեք դարաշրջան, մեկ ճակատագիր» վերնագրով փաստահուշագրային գիրքը։ Գրքում ներկայացվելու են արխիվային փաստաթղթեր, բացառիկ փաստեր և հիշողություններ:
«Անաստաս Միկոյանը համաշխարհային պատմության այն անհատականություներից էր, ում հաջողվել է աշխարհը փրկել երրորդ համաշխարհային պատերազմից: Միկոյանի մասին բազմաթիվ են տարբեր ասեկոսեներն ու բամբասանքները, այդ իսկ պատճառով որոշեցի ուսումնասիրել ռուսական, հայկական, ամերիկյան արխիվների փաստաթղթերը, որոնք ապացուցում են, թե ով է նա իրականում եղել։ Պետք էր հանրությանը ներկայացնել, թե ինչպիսին էր իրականում Միկոյանը՝ մարդ, ով ծնվել էր լեռնային Սանահինում, ինքնուրույն սովորել ռուսերեն և գերմաներեն, շատ կարդացել», - նշեց Ստաս Նամինը։
Կոնֆերանսին Ստաս Նամինը ներկայացրեց 20 րոպե տևողությամբ տեսաաֆիլմ, որում Անաստաս Միկոյանը պատմում է իր մասին, թե ինչպես է ապրել գյուղում, ինչպես է անցել իր մանկությունը և ինչպես է մեկնել պատերազմ:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ-ում ՌԴ Արտակարգ և Լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ՀՀ-ում Բելառուսի Արտակարգ և Լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկը, ՀՀ-ում Ղազախստանի Արտակարգ և Լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևը, պատմաբաններ և այլ պետական այրեր։
ԽՍՀՄ պետական գործչի 126-ամյակին նվիրված միջոցառումները «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնը իրականացրեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի հետ և Սոցիալ-քաղաքական պատմության Ռուսաստանի պետական արխիվի, Նորագույն պատմության Ռուսաստանի պետական արխիվի աջակցությամբ։





























ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times