16 տարեկանում մահացել է հադրութեցի մայոր Հովսեփ Մայիլյանի դուստրը՝ Մարիետա Մայիլյանը
Ծանր հիվանդության հետևանքով երկար մաքառումներից հետո երեկ՝ դեկտեմբերի 1-ին հիվանդանոցում մահացել է Ապրիլյան պատերազմում՝ Ջրականի (Ջեբրայիլ) պաշտպանության ժամանակ արիաբար նահատակված հադրութեցի տանկիստ, մայոր Հովսեփ Մայիլյանի դուստրը՝ Մարիետա Մայիլյանը։
Մարիետան 11 տարեկան էր, երբ հայրը հայրենիքի պաշտպանական մարտերում տանկի մեջ թշնամու հրետակոծությունից նահատակվեց։ Հոր զոհվելու ծանր ապրումներից հետո երեխայի մոտ ախտորոշվել է գլխուղեղի քաղցկեղ։ Նա երկրորդ ցավոտ ապրումները զգաց երբ 2020 թվականի հոկտեմբերին հոր գերեզմանը Հադրութում թշնամու վերահսկողության տակ մնաց... Մեր սիրելի Մարիետան միացավ իր հայրենիքի նվիրյալ հերոս հայրիկին։ Լույսերի մեջ մնաս Արցախի լուսե դուստր Մարիետա...»,- ասվում է ֆեյսբուքյան գրառման մեջ:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times