Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պետական պարտքի բեռը ՀՀ քաղաքացիների ուսերին է. Նաիրի Սարգսյան ԱՄՆ-Իրան հարաբերությունները հասել են եռման կետի Երևանը վերածվել է 30-ականների Չիկագոյի Մոսկվան կոշտ զգուշացում է անում երկաթուղու հարցով Կառուցելու ենք առաջադեմ, տեխնոլոգիական և մարտունակ բանակ․ Ավետիք ՔերոբյանԻրականում ավագ դպրոցում սովորելը պիտի բարդ լիներ, որ հետո շրջանավարտները հանգիստ ընդունվեին բուհեր. Մենուա ՍողոմոնյանԿրթությունն ու մշակույթը` Սամվել Կարապետյանի ուշադրության կենտրոնում Մշակույթը մեր ազգային ինքնության հենասյուներից է․ Աննա ԿոստանյանԳերմանիումը կդարձնի պերովսկիտային մարտկոցները տիեզերքին համապատասխան Ինչպես պետք է գործի TRIPP-ը, եթե երբևիցե գործարկվի. Ավետիք ՉալաբյանԿիբեռհանցագործության դեմ պայքարը չափազանց կարևոր և արդիական հանձնառություն է. Հրայր ԿամենդատյանԲարձր ենք գնահատում Գագիկ Ծառուկյանի «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությունը, որը կոչված է համախմբելու աշխարհասփյուռ հայության կարողությունները. Աշոտ ԳրիգորյանՄենք ամեն գնով պետք է պաշտպանենք մեր ինքնությունը․ Արթուր Վանեցյան Եպիսկոպոսների ժողովը Ավստրիայում և ներքաղաքական ճնշումների ստվերը Արդյունաբերական վերածնունդի օրակարգ․ «Միասնության թևեր»-ը ներկայացրեց իր տնտեսական տեսլականը Մենք այնքան ենք իրար ատում ու այնքան ենք իրար հանդեպ թշնամացած, որ մեզ օտար թշնամիներ էլ պետք չեն. Մհեր ԱվետիսյանԲաց նամակ ՀՃՇ առաջնորդ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանին` Ազգային Հպարտության Տրիբունալի վերաբերյալԱշխարհաքաղաքական նոր «մեսիջներ». անվտանգության ավանդական երաշխիքներն այլևս հուսալի չեն. «Փաստ» Ընտրությունների մասնակցության յուրաքանչյուր ձայնի ուժը և լռության գինը. «Փաստ» Սարսափ ոչ միայն իշխանությունը կորցնելուց, այլև միասնականությունից. «Փաստ»
Հասարակություն

acba digital-ը համալրվել է նոր հնարավորություններով

Ակբա բանկը շարունակում է զարգացնել իր acba digital հարթակը: Հարթակի նոր՝ acba share գործիքը համալրվել է միանգամից 4 նոր հնարավորությամբ: Այսուհետև հաճախորդները, օգտվելով բանկային ծառայություններից, չեն զգա բարդություններ. ամեն ինչ սմարթֆոնից ու րոպեների ընթացքում:

1.Փոխանցում բանկոմատին

Ակբա բանկի բանկոմատներից այսուհետ հնարավոր է գումար կանխիկացնել ոչ միայն բանկային քարտով և NFC-ով, այլ նաև acba digital-ի օգնությամբ գեներացված կոդի միջոցով:

Այս հնարավորությունը կարելի է օգտագործել նաև Հայաստանի տարածքում փոխանցումներ կատարելու համար. անհրաժեշտ է acba digital հարթակի միջոցով կոդ գեներացնել և ուղարկել կանխիկացնողին: Վերջինս, մոտենալով բանկոմատին և մուտքագրելով կոդը, կկանխիկացնի գումարը։

Փոխանցում բանկոմատին գործիքը նախատեսված է այն դեպքերի համար, երբ, օրինակ, բանկային քարտը հաճախորդի մոտ չէ, սակայն անհրաժեշտ է գումար կանխիկացնել: Ընդամենը անհրաժեշտ է մոտենալ բանկի բանկոմատին, acba digital հարթակի միջոցով կոդ գեներացնել և կանխիկացնել գումարը:
Բանկոմատին փոխանցում թվային գործիքից կարող են օգտվել acba digital-ի ֆիզիկական և իրավաբանական անձ օգտատերերը 24/7 ռեժիմով։ 

  1. Կոնտակտով փոխանցում

acba digital-ի օգտատերերն արդեն կարող են գումար փոխանցել հեռախոսահամարի կամ էլեկտրոնային փոստի հասցեի միջոցով՝ Ակբա էկոհամակարգում։

acba digital հարթակի միջոցով նշելով հեռախոսահամար կամ էլ. փոստի հասցե՝ համակարգն արտացոլում է գումարը ստացողի տվյալները, որից հետո անհրաժեշտ է միայն նշել գումարի չափն ու կատարել փոխանցումը: 

  1. Փոխանցում QR կոդով

acba digital-ի միջոցով գեներացվում է QR կոդ, որից հետո գումար ստանալու կամ փոխանցելու համար հարկավոր է ընդամենը սկանավորել այն։ 

acba digital հարթակում անհրաժեշտ է նշել գումարի չափն ու ընտրել այն հաշվեհամարը, որին պետք է փոխանցվի գումարը: Համակարգը կարտացոլի QR կոդ: Այն հարկավոր է ուղարկել փոխանցող կողմին: Վերջինս acba digital հարթակից ընտրելով «QR-ով փոխանցում» տարբերակը՝ սկանավորում է կոդն ու փոխանցում գումարը:

  1. Հղումով փոխանցում

 Հայաստանում առաջինն ու միակը. Ակբան  ներկայացնում է ամենաթրենդային  փոխանցում ստանալու տարբերակը։  

acba digital-ի միջոցով անհրաժեշտ է նշել գումարի չափը, նպատակը, որից հետո համակարգը կտրամադրի հղում, որը կարելի է ուղարկել ցանկացած հավելվածով ու sms-ով: Հղում ստացողը կտեսնի գումարի հարցում: Ծանոթանալուց հետո, վերջինս կմուտքագրի տվյալներն ու վայրկյանների ընթացքում գումարը կփոխանցվի:

Թվային այս գործիքը հարմար է ֆրիլանսերների համար, ովքեր մինչ այս խնդիրների էին հանդիպում արտասահմանի՝ իրենց պատվիրատուներից գումարներ ստանալու հետ կապված։ Հղումով փոխանցումը նախատեսված է նաև բարեգործական նպատակներով դրամահավաքների ստացման համար։

«Մեզ մոտ բացահայտվում և ներդրվում են թվային նոր գործիքներ, որոնք առկա չեն թվային տիրույթում: Մենք ստեղծել ենք նոր գործիքակազմ, որոնք ժամանակակից են ու ակտուալ, լուծում են բազմաթիվ խնդիրներ, որոնք առկա են ժամանակակից ֆինանսական շուկայում»,- նշում է բանկի Հեռահար և թվային բանկային ծառայությունների զարգացման վարչության պետ Արթուր Կարճիկյանը:

Վերոնշյալ նոր թվային գործիքների մանրամասներին կարող եք ծանոթանալ acba.digital  կայքում:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: