«ՍՕՍ մանկական գյուղեր» ՀԲՀ և ԱրարատԲանկը կնքեցին համագործակցության համաձայնագիր
Դեկտեմբերի 8-ին համաձայնագիր է ստորագրվել «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» ՀԲՀ ազգային տնօրեն Սպարտակ Սարգսյանի և ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ Վարչության նախագահ Մհեր Անանյանի կողմից, որի շրջանակում բանկը մեկ տարով կֆինանսավորի «Սիրիահայ ընտանիքների սոցիալ-տնտեսական ինտեգրումը Երևանում» ծրագրի երեխաների ցերեկային խնամքի ճաշարանը։
«ՍՕՍ-Մանկական Գյուղեր» ՀԲՀ-ի կողմից 2019 թվականի հոկտեմբեր ամսից մինչև 2023 թվականի դեկտեմբեր ամիսը իրականացվում է «Սիրիահայ ընտանիքների սոցիալ-տնտեսական ինտեգրումը Երևանում» ծրագիրը, որի նպատակն է նպաստել պատերազմի հետևանքով Սիրիայից ներգաղթած, Երևան քաղաքի վարչական շրջաններում ապրող խոցելի սիրիահայ ընտանիքների սոցիալ-տնտեսական ինտեգրմանը հասարակության մեջ։ Ծրագրի անմիջական թիրախային խումբը բաղկացած է սիրիահայ թվով 400 խոցելի ընտանիքներից: Ծրագրի նպատակն է բարելավել շահառու ընտանիքների սոցիալ-հոգեբանական վիճակը, զարգացնել սիրիահայ ընտանիքների անդամների աշխատունակության հմտությունները, բարելավել սիրիահայ երեխաների կրթության մակարդակը և ապահովել նրանց ինտեգրումը հայկական կրթական համակարգում, իրազեկել սիրիահայ ընտանիքներին իրենց սոցիալ-տնտեսական իրավունքների վերաբերյալ և ամրապնդել պետական մարմինների ու տեղական հասարակական կառույցների խոցելի խմբերի հետ աշխատելու հմտությունները:
Նպատակ ունենալով առավել դյուրին դարձնել ծրագրի մասնակիցների համար տնտեսական գործունեությունը և առավել արդյունավետ դարձնել բարձրորակ կրթության և խնամքի միջոցով երեխաների ինտեգրմանն աջակցման գործընթացը՝ հիմնադրամը ծրագրի շրջանակներում հիմնել է ցերեկային խնամքի կենտրոն` երկու խմբով` ընդհանուր 50 երեխաների համար. (նախադպրոցական տարիքի 3-6 տարեկան թվով 20 երեխաների և դպրոցական տարիքի 7-11 տարեկան թվով 30 երեխաների համար)։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times