Կոռուպցիոն պերճանքը և ներդրումային թշվառությունը
Հայաստանի նոր իշխանություններն անչափ շատ են սիրում կազմակերպել պաթոսային միջոցառումներ և դրանց անունը դնել ներդրումային համաժողով: Անցնող մեկ տարվա ընթացքում այդպիսի մի քանի համաժողովներ են կազմակերպվել Շիրակում, Արմավիրում, Լոռիում, Տավուշում, Արարատում: Իրականում, թիմով հավաքվելուց և փիառվելուց բացի որևէ շոշափելի արդյունք տվե՞լ են այդ համաժողովները: Թերևս ոչ: Որևէ լուրջ ներդրումային ծրագրի մասին մենք այդպես էլ չլսեցինք: Սա խոսում է հենց այն հանգամանքի մասին, որ չնայած Հայաստանում մեկ տարի առաջ տեղի ունեցած քաղաքական տրանսֆորմացիային՝ օտարազգի ներդրողները չեն շտապում Հայաստան բերել իրենց գումարները: Եվ նրանց կարելի է հասկանալ, Հայաստանի նոր իշխանությունները մոռանում են, որ հեղափոխության բրենդը թմբկահարելով՝ հնարավոր չէ բիզնես միջավայր փոխել:
Ընդ որում, իշխանությունները հաջողացրել են այնպես կազմակերպել ներդրումային համաժողովը, որ քիչ չէ որևէ շոշափելի ներդրումային արդյունք չեն գրանցել, մի բան էլ պետության հաշվին լավ «փայ են մտել»: Անցած շաբաթ օրը Արարատում տեղի ունեցած բիզնես ֆորումի կազմակերպման մրցույթը շահել էր «Ֆակտորի Փրոդաքշն» ընկերությունը։ Սա նույն կազմակերպությունն է, որը «Քաղաքացու օրն» էր կազմակերպել Երեւանում, նաեւ կազմակերպել էր Ամանորի միջոցառումները։
Ավելին, տեղեկացնենք, որ «Ֆակտորի Փրոդաքշն» ընկերությունն առանց մրցույթի էր ընտրվել «Քաղաքացու օրվա» երեւանյան միջոցառումների կազմակերպման համար։ Ավելորդ չէ նշել, որ Թումանյանի 150-ամյակի միջոցառումները եւս «Ֆակտորի Փրոդաքշնի» կողմից են կազմակերպվել: Ուշագրավ է, որ ԶԼՄ-ներում տեղ են գտել հրապարակումներ, որոնք փաստում են, թե այս ընկերության տնօրենը սերտ հարաբերությունների մեջ է կառավարության աշխատակազմի ղեկավարի, վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանի, նրա պատգամավոր եղբոր՝ Հայկ Սարգսյանի հետ։
Ահա սա է նոր իշխանությունների կոռուպցիոն պերճանքը և ներդրումային թշվառությունը…




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նոր և հզոր ձեռքբերումը շուտով կունենա իր օպերատորներական կազմ...