Ucom-ը և «10X Engineering»-ը գործակցել են երեխաների համար նախագծի շրջանակում
«Յուքոմ» ընկերությունը գործակցել է «10X Engineering» ընկերության հետ՝ տրամադրելով վիրտուալ իրականության սարքավորում, որի միջոցով Մուրացան հիվանդանոցային համալիրի Էնդոկրին բաժանմունք այցելող երեխաներն անցավ բուժում կանցնեն:
Վիրտուալ իրականության ակնոցով երեխաները դիտում են հատուկ իրենց համար մշակված բովանդակություն, ինչի շնորհիվ նվազում է բժշկական միջամտությունների հետևանքով առաջացած ցավը և սթրեսը: Արդյունքում երեխան տեղափոխվում է ինտելեկտուալ մուլտֆիլմերի աշխարհ՝ մոռանալով վախի և անհանգստության մասին: Այս բովանդակությունը մշակվել է միջազգային հոգեբանների հետ համատեղ աշխատանքի արդյունքում՝ հաշվի առնելով երեխաների տարիքային առանձնահատկությունները: Օրինակ՝ 4-7 տարեկան երեխաների համար ստեղծվել են անիմացիոն և զարգացնող խաղեր: Իսկ 7-11 տարիքային խմբի համար մշակվել են գլուխկոտրուկներ և հետաքրքիր փորձություններ: Ավելին՝ ակնոցն ունի երեխայի հոգեվիճակն զգացող հատուկ սենսորներ, որոնք օգնում են հասկանալ՝ այդ պահին երեխայի անհանգստության աստիճանը և հուզական վիճակը։
.jpg?1640782719540)
«Ucom ընկերության աջակցությամբ ևս մեկ բժշկական կենտրոն ունեցավ վիրտուալ իրականության ակնոց, որի օգնությամբ երեխաները կանցնեն բժշկական պրոցեդուրաներն անցավ և առանց սթրեսի: Ուրախ ենք համագործակցել Ucom ընկերության հետ», - ասել է «10X Engineering» ընկերության տնօրեն Դավիթ Զարգարյանը:
«Ուրախ ենք, որ այս հիանալի նախաձեռնության հեղինակները, Ucom-ի հետ գործակցելով, բժշկական այցելությունների նոր մշակույթ են ձևավորում: Վիրտուալ ակնոցն օգտագործող բոլոր երեխաներին մաղթում եմ առողջություն և բարի ամանոր մտերիմների հետ», - նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։
Հավելենք, որ «10X Engineering»-ը հիմնադրվել է 2013 թվականին, զբաղվում է ինժեներական լուծումներով, իսկ վիրտուալ իրականության լուծումը մշակում են 2020 թվականից:
.jpg?1640782834644)




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times