Ո՞վ է ստում
ԱԺ իր ելույթում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը հայտարարեց, որ Լոռու մարզպետարանի կողմից ճնշումներ են գործադրվում դպրոցների տնօրենների նկատմամբ՝ «Քաղաքացու օրվա» տոնակատարությանը չմասնակցելու հետ կապված:
Ըստ պատգամավորի՝ հստակ դեպքեր կան, երբ տնօրենները կանչվում են, որպեսզի հերքումներ գրեն իրենց բողոքների հետ կապված։ Սակայն ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում այլ բան է պնդում Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը: Հարցին՝ բացարձակապես խնդիր չի՞ առաջացել տնօրենների հետ կապված, մարզպետը պնդեց, թե ոչ մի խնդիր չի առաջացել:
Դիտարկմանը՝ այսինքն ուզում եք ասել, որ պատգամավորը ստո՞ւմ է, Անդրեյ Ղուկասյանն ասաց․ «Ստում է կամ մոլորության մեջ է»,- նշեց մարզպետը։
Նշենք, որ պատգամավոր Արմեն Եղիազարյանը հիշատակել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը․ «Այսօր, երբ վարչապետն ասուլիսի ժամանակ ասում է, որ Հայաստանում ճնշումներ չկան և չկա սուպերվարչապետական մոդելը, Լոռու մարզում հենց այս պահին տնօրենները ճնշումների են ենթարկվում»,- ընդգծել էր պատգամավորը:
Հիշեցնենք՝ երեկ՝ մայիսի 7-ին, ԱԺ-ում Արմեն Եղիազարյանը ընթերցել էր Քաղաքացու օրվան նվիրված Վանաձորի դպրոցների տնօրենների նամակը. «…Մենք կարծում էինք՝ դա նաև մեր տոնն է» խորագրով:
Պատգամավորը հիշեցրել էր նաև, որ իրենք ժամանակին բարձրաձայնել են, որ հզորացնելով մարզպետարանների դերը և լիազորությունները՝ մահակ են սարքում ՏԻՄ-երի, ինչպես նաև մարզպետարանների ենթակայության այլ կառույցների, այս դեպքում՝ դպրոցների գլխին. «Եվ ահա այդ մահակի առաջին պտուղների մասին են բարձրաձայնել Լոռու մարզի դպրոցների տնօրենները: Նոր Հայաստանում չպետք է տեղ ունենան նախկին ռեժիմի կողմից օգտագործված մեթոդները»,- ասել էր նա:




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նոր և հզոր ձեռքբերումը շուտով կունենա իր օպերատորներական կազմ...