Սուրբ Ծննդյան խորհուրդը մեզ պետք է ստիպի վերաիմաստավորել մեր անցյալը, վերանայել մեր վարքագիծը. Արթուր Ղազինյան
Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է
Մի քանի ժամից Սուրբ Ծնունդ է, աշխարհի բոլոր քրիստոնյաների ամենանվիրական տոնը:
Վարակվելով «հպարտության» վիրուսով մենք գործեցինք մեր առաջին մեղքը, հետո սկսեցինք հրաժարվել «սիրիր մերձավորիդ» հայտնի պատվիրանից:
Մեզ հարկադրեցին սիրել մեր մահն ու վախճանը տենչող իրական թշնամուն, փոխարենը ատելություն ու թշնամություն սերմանեցին մեր մերձավորների՝ բարեկամների, հարազատների, ընկերների ու հարևանների նկատմամբ:
Անտանելի ցավ է ականատես լինել, թե ինչպես են աչքիդ առաջ քանդվում բարեկամությունները, պառակտվում ընկերությունները, ինչպես են խռովում եղբայրերն ու քույրերը, իրարից հեռվանում հին ընկերները, հարևանները:
Իսպառ վերացել է միմյանց նկատմամբ երբեմնի ջերմությունը, հոգատարությունը, նեղ ու ծանր վիճակում իրար օգնության հասնելը, թև ու թիկունք լինելը:
Կորել է միմյանց նկատմամբ վստահությունը, հավատը, կտրվել և քայքայվել են սոցիալական բոլոր կապերը: Բոլոր ընտանեկան միջոցառումները, ընկերական հավաքները կարճ ժամանակ անց վերածվում են թեժ վիճաբանության և հանգեցնում հարաբերությունների լարվածության:
Այս վիճակը բնորոշ չէ մեզ՝ Հայերիս, սա օրգանական ու բնական չէ, ես կտրականապես հրաժարվում եմ հավատալ, որ ՄԵՆՔ իսկապես ատում ենք ՄԵԶ, քանի որ հավատալով դրան կկորցնեմ հավատը մեր Ազգի ու պետության ապագայի նկատմամբ:
Սուրբ Ծննդյան խորհուրդը մեզ պետք է ստիպի վերաիմաստավորել մեր անցյալը, վերանայել մեր վարքագիծը, փոխել մեր վերաբերմունքը հարազատների, բարեկամների, ընկերների ու հարևանների նկատմամբ, մեղանչել, ներել և ներվել կատարած սխալների համար և իրապես սիրել մեր մերձավորներին:
Զանգեք ձեր նեղացած ու խռոված ընկերներին, բարեկամներին, շնորհավորեք միմյանց Սուրբ Ծնունդը, ու պայմանավորվեք, որ այլևս երբեք ոչ մի քաղաքական գործիչ չի կարողանալու մտնել ձեր մեջ և ոչ մի քաղաքականություն չի պառակտելու, քայքայելու ու ավիրելու ձեր բարեկամությունն ու ընկերությունը:
Քաղաքական գործիչները անցողիկ են, շատ ժամանակավոր, իսկ դուք մնացող եք ձեր խնդիրների, հոգսերի, ուրախությունների ու տխրությունների հետ՝ բարեկամների ու ընկերների ջերմ ու հոգատար միջավայրում:
Շատ կարևոր է գիտակցել, որ մինչև մենք չհաշտվենք իրար հետ, համերաշխ ու ներդաշնակ չլինենք իրար հետ, չմիավորվենք ու չհամախմբվենք, ոչ մի հաղթանակ չենք ունենալու:
Իսկ ՀԱՂԹԱՆԱԿ մեզ պետք է, շատ է պետք, առանց հաղթանակ մենք ուղղակի կկորենք . . .
Աստված մեզ պահապան
Փոշիացնում են պետական միջոցները․ Նաիրի Սարգսյան
Team Holding-ի պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը՝ Freedom Broker Ar...
Օբաման առաջին անգամ արձագանքել է Թրամփի էջում իրեն կապիկի հետ համեմատելուն
Մեր կապը էս լեռան հետ անբացատրելի ա, ուրիշ ու ուժեղ. Լևոն Քոչարյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարում է ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող ա...
Ֆասթ Բանկը 600 միլիոն դրամից ավելի աջակցություն է տրամադրել տարբեր նախագծերի
Պատերшզմը կավարտվի, երբ Ռուսաստանը տնտեսապես կամ ռազմшկան առումով nւժասպառ կլինի․ Մերց
Կարգավորող մարմինը նույնիսկ տեղյակ չէր, թե քանի բաժանորդ է հոսանքազրկված եղել Էրեբունու դեպքերի ժամա...
Շիրակի քրեական ոստիկանները բացահայտել են բնակարանային գnղության երկու դեպք
Ինչպիսի՞ Վալենտին եք դուք՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի
Փոշիացնում են պետական միջոցները․ Նաիրի Սարգսյան
1
Team Holding-ի պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը՝ Freedom Broker Ar...
2
Օբաման առաջին անգամ արձագանքել է Թրամփի էջում իրեն կապիկի հետ համեմատելուն
3
Մեր կապը էս լեռան հետ անբացատրելի ա, ուրիշ ու ուժեղ. Լևոն Քոչարյան
4
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարում է ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող ա...
5
Ֆասթ Բանկը 600 միլիոն դրամից ավելի աջակցություն է տրամադրել տարբեր նախագծերի
6
Պատերшզմը կավարտվի, երբ Ռուսաստանը տնտեսապես կամ ռազմшկան առումով nւժասպառ կլինի․ Մերց
7
Կարգավորող մարմինը նույնիսկ տեղյակ չէր, թե քանի բաժանորդ է հոսանքազրկված եղել Էրեբունու դեպքերի ժամա...
8
Շիրակի քրեական ոստիկանները բացահայտել են բնակարանային գnղության երկու դեպք
9
Ինչպիսի՞ Վալենտին եք դուք՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի
10



















