Արտակարգ դեպք Երևանում. Փողոցում հայտնաբերվել է պաշտոնյայի դի
Այսօր՝ հունվարի 12-ին, ինքնասպանության դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:30-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Նժդեհի փողոցում՝ Շենգավիթի թաղապետարանի հարևանությամբ գտնվող բարձրահարկ շենքի փողոցային հատվածում՝ «Հայէկոնոմբանկ»-ի մասնաճյուղի դիմաց, տղամարդու դի կա:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ:
Պարեկներ Նարեկ Սուքեյանը և Անդրանիկ Հարությունյանը սահմանազատել են տարածքը և այս պահին տեղում աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենավիթի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Ռոբերտ Վարդանյանի, հատկապես կարևոր գործերով քննիչ Նարեկ Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Երևանի բնակիչ, 52-ամյա Ա. Ղ.-ն էր, ով աշխատում է Հայաստանում հայտնի բանկերից մեկում՝ պլաստիկ քարտերով գործառնությունների վարչության պետի տեղակալ:
Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times