Գերիների նոր խումբ կվերադառնա
Ինչպես արդեն հայտնել ենք, երեկ Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում շիրակցի գերիների հարազատները։ Նրանք գործադիրից պահանջում էին հասնել Ադրբեջանում գերության մեջ պահվող իրենց հարազատների վերադարձին։
Կառավարության շենքի մոտ հավաքվածները հստակ պատասխաններ էին ակնկալում վարչապետ Նիկոլ Փաշինյանից։ Ավելի քան մեկ տարի գերության մեջ գտնվող Հայկազ Հովհաննիսյանի եղբայրը՝ Արկադի Հովհաննիսյանը, Factor.am-ին տեղեկացրել էր, որ եթե Կառավարությունից որևէ մեկի հետ հանդիպում այդպես էլ չկայանա և իրենց հստակ պատասխաններ չտրվեն, ապա կգիշերեն Կառավարության շենքի դիմաց։
Ուշ երեկոյան գերեվարված պահեստազորայինների հարազատներին ընդունել է բարձրաստիճան պաշտոնյա, թե կոնկրետ ում մասին է խոսքը՝ Արկադի Հովհաննիսյանը չցանկացավ հայտնել։ Վերջինս տեղեկացրեց, որ պաշտոնյան լսել է իրենց պահանջները և վստահեցրել, որ առավելագույնն է արվում գերիների վերադարձի համար։ Նա նաև հայտնել է՝ առաջիկայում գերիների նոր խումբ կվերադարձվի հայրենիք։
Հիշեցնենք՝ գերիների հարազատները Կառավարության շենքի դիմաց էին նաև դեկտեմբերի 31-ին, սակայն Կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպում չէր եղել և որևէ պատասխան չէին ստացել։ Պաշտոնական տվյալներով, Բաքվի բանտերում պահվում է 44-օրյա պատերազմի ընթացքում և հետո գերեվարված առնվազն մի քանի տասնյակ հայ գերի, նրանց թվում է եռակողմ հայտարարությունից հետո գերեվարված շիրակցիների մի մասը: Ադրբեջանը հայկական կողմին վերջին անգամ դեկտեմբերի 29-ին է գերիներ փոխանցել․ նրանք նոյեմբերի 16-ի բախումների ժամանակ գերեվարված 5 զինծառայողներն էին, որոնք վերադարձվեցին Հունգարիայի միջնորդությամբ։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times