Սարսափելի վիճակ է Սիսիանի դիրքերից մեկում, մերոնք գտնվում են թշնամու դիպուկահարի ուղիղ նշանառության տակ. Տիգրան Քոչարյան (Տեսանյութ)
«Հունվարի 2-ին տեսնելով Փաշինյանի պարը Վարդենիսի զորամասում, միանգամից աչքիս առաջ եկավ նրա պարը Ջդրդուզում, որից հետո արդեն հասկանալի էր, որ դա մահվան պար է: Ինձ մոտ վատ կանխազգացում ունեցա ու զգուշացրի՝ տղերք, ինչի՞ եք պարում նրա հետ, Ջդրդուզից հետո տեսանք ինչ եղավ»։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը։
Ամենայն հարգանքով մեր զինվորների հանդեպ, բայց Փաշինյանի հետ պարող զինվորը, փորձագետի խոսքերով, չի կարող լինել անվտանգության երաշխավոր:
«Նրա հետ պարող զինվորը վարակվում է պարտվողականությամբ, թշնամու դեմ դուռ բացելու, գերի ընկնելու ցանկությամբ։ Ժամանակն է որ մարդիկ ուշքի գան, հասկանան` որտեղ Փաշինյանը մտնում է, այնտեղ մահ է առաջանում»,- ասել է մեդիափորձագետը։
Բանախոսի պնդմամբ` շատ տեղերում առաջնագիծը կահավորված չէ, և հասկանալի չէ, թե ինչու են այդ երեխաներին ուղարկում այդ դիրքեր:
«Սարսափելի վիճակ է նաև Սիսիանի դիրքերից մեկում, թշնամու դիպուկահարի ուղիղ նշանառության տակ են մերոնք գտնվում», - նշել է նա։
Քոչարյանն անդրադարձել է նաև անվտանգության և ներքաղաքական կարևորության մի շարք այլ կարևոր հարցերի։
Մանրամասները՝ տեսանյութում։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times