Որ դեպքում զինծառայողին թույլ կտան գնալ արձակուրդ. կարգ է փոխվել
Կառավարությունն այսօրվա նիստում փոփոխություն կատարեց իր նախկինում ընդունած որոշման մեջ, ըստ որի՝ զինծառայողները կարող են գնալ արձակուրդ և ունենալ տեսակցություններ՝ ՊՇՌ թեստավորման կամ կորոնավիրուսի դեմ պատվաստման դեպքում։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց․ «Այո, կորոնավիրուսային վարակը դեռ շարունակում է մնալ համավարակ և դեռ բավական բարձր ալիքի վրա։ Բայց մենք որդեգրելով գործիքակազմ՝ պայքարելու համաճարակային վիճակը մեղմացնելու դեմ, պիտի շարունակենք մեր ընթացիկ կյանքը։ Կապված աշնանային իրավիճակի սրացման հետ՝ զինված ուժերում ու քրեակատարողական հիմնարկներում արձակուրդների, այցելությունների հետ կապված գործընթացները դադարեցվել էին։
Եվ այս որոշման մեջ փոփոխություն մտցնելով՝ մենք հիմա հնարավորություն ենք ընձեռում, որպեսզի այս ինստիտուտները գործարկվեն՝ պահպանելով հակահամաճարակային ռեժիմի սահմանափակումները։ Դրանք են՝ ՊՇՌ թեստավորման հնարավորությունը, պատվաստումներն ամբողջական անցնելու հանգամանքը։ Եվ այս պայմանները պահպանելու արդյունքում մեր զինված ուժերի զինծառայողները կարող են գնալ արձակուրդ և ունենալ տեսակցություններ։
Եվ նույն տրամաբանությամբ քրեակատարողական հիմնարկներում կվերականգնվի այցելությունների գործընթացը՝ խստորեն պահպանելով վերոնշյալ կանոնները»։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times