Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ԱԺ գործող ռեժիմի ներկայացուցիչները մեծ արագությամբ՝ գործող բոլոր պրոցեդուրաների խախտմամբ, ընդունեցին հակաՀայաՔվե օրենքը, որով ցանկանում են արգելել մեր կառույցի դիտորդական գործունեությունը․ Արմեն ՄանվելյանԻրինա Շեյքը ապշեցրել է երկրպագուներին բաց լուսանկարներով Երբ Սամվել Կարապետյանը խոստանում է, վստահ եղեք` դա լինելու է․ «Մեր ձևով» Վրաստանում ձերբակալել են 38 անօրինական ներգաղթյալի․ այդ թվում՝ Թուրքիայի, Պակիստանի և Հնդկաստանի քաղաքացիներիԶինանշանի օգտագործումը ԶՈւ-ի հետ առնչություն չունեցող կազմակերպությունների կողմից արգելված է․ ՊՆՀամակարգը փաթեթավորել են, բայց փաթեթավորման տակ դրել են փտած ապրանք, որը հնարավոր չի լինելու օգտագործել․ Նաիրի Սարգսյանը՝ Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի մասին 30 տարեկանում նրան արդեն դժվար կլինի հեռանալ․ Շիշկինը՝ Սպերցյանի տեղափոխության մասինՄենք պետք է խոսենք մարդկանց մասին՝ այն մասին, թե ինչպես ենք մարդկանց դուրս բերելու աղքատությունից. Նարեկ ԿարապետյանԸնդդիմադիր լինելը բավարար չէ․ անհրաժեշտ են հստակ համակարգային փոփոխություններ․ Ավետիք ՉալաբյանՀայտնի է 2025թ․ 1000 խոշոր հարկատուների ցանկը. ԶՊՄԿ-ն առաջին եռյակում է Ես հայտարարում եմ, որ ունենք հստակ գործողությունների պլան, որի շնորհիվ հնարավոր է ընդամենը 1 տարում թոշակները դարձնել 150.000 դրամ. Նաիրի ՍարգսյանԵրբ պատգամավորին ստիպված ես օրենք բացատրել. Գոհար ՂումաշյանԱդրբեջանը մտնում է Հայաստան ոչ թե զենքով, այլ բենզինով և այլ ապրանքներով․ Արմեն ՄանվելյանԻ՞նչ էր Սոլովյովի «ուզածը». Էդմոն Մարուքյան5-րդ քայլը դեպի Ուժեղ Հայաստան. Շիրազ ՄանուկյանցԱդրբեջանը կարող է թիրախավորել և վերահսկել Հայաստանի ջրային ռեսուրսները․ Ավետիք ՔերոբյանՔո կյանքում ամենինչն է դեղին, բայց ժողովուրդը մյուս գույներն էլ է տեսնում. Արշակ ԿարապետյանՍամվել Կարապետյանի հայրենիքը Հայաստանն է, Հայաստանի շահերը Սամվել Կարապետյանի համար առաջնային են․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Մեկ հնարավորություն ունի Հայաստանը 2026-ին. Արսեն ՎարդանյանԻնչո՞ւ եք սուգը դիտավորյալ սեղմում բանակի հաղթական տոնի կողքին. Աննա Ղուկասյան
Հասարակություն

Լավագույն մասնագետներին գտնելու ամենաարդյունավետ մեթոդը հայկական CodeSignal-ից

  • Աշխատանքիընդունմանավանդականմեթոդներներնայլևսարդյունավետչեն։ 
  • Լավագույնմասնագետներինգնահատելուհամարանհրաժեշտենհմտություններիգնահատմանօբյեկտիվմեթոդներ։
  • Հայկական «CodeSignal» ընկերությունըլուծումէայսխնդիրը՝օպտիմիզացնելովաշխատանքիընդունմանպրոցեսը։

Համապատասխան թեկնածուներ ընտրելու համար գործատուները տարբեր մեթոդներ են կիրառում։  Հաճախ հիմնվում են ռեզյումեների, մոտիվացիոն նամակների և հարցազրույցների վրա։ Սակայն այս մեթոդները մի շարք խնդիրներ են առաջացնում հատկապես ՏՏ ոլորտում՝ տեխնիկական մասնագետների ներգրավման ժամանակ։ Գործատուն չի կարողանում անկողմնակալ կերպով ստուգել թեկնածուի տեխնիկական գիտելիքները, փոխարենը՝ հիմնվում է միայն թեկնածուի կողմից տրամադրված տեղեկությունների վրա։

Ռեզյումեները կամ ինքնակենսագրականները ցույց են տալիս դիմորդի աշխատանքային փորձը, բայց ցույց չեն տալիս մասնագիտական հմտությունները և տեխնիկական / մասնագիտական խնդիրներին արդյունավետ լուծումներ տալու կորողությունը։ Չնայած նրան, որ հարցազրույցները հնարավորություն են տալիս ավելի խորքային պատկերացում կազմել դիմորդի հմտությունների վերաբերյալ, այնուամենայնիվ, դրանք սուբյեկտիվ են և ժամանակատար։ Ավելին՝ հարցազրույցի ընթացքում թեկնածուն հիմնականում պատմում է իր հմտություններ մասին, սովորաբար դրանք որևէ կերպ ցույց չի տալու հնարավորություն չի լինում։

  Հասկանալով այս խնդիրները՝ շատ գործատուներ լավագույն մասնագետներին գտնելու համար փորձում են կիրառել ինովացիոն մեթոդներ։ Հմտությունների թեստավորումը այդ մեթոդներից մեկն է։ Ստանդարտացված թեստերը հնարավորություն են տալիս ավտոմատացնել թեկնածուների հմտությունների գնահատումը հավաքագրման պրոցեսի հենց սկզբում՝ խնայելով ժամանակ և ռեսուրսներ։ 

Թեստավորումը ներառում է տեխնիկական, մասնագիտական գիտելիքների և հմտությունների ստուգման թեստեր, կոգնիտիվ ունակությունների ստուգման թեստեր, ինչպես նաև soft հմտությունների ստուգման թեստեր։  Գործատուները կարող են օգտագործել նմանատիպ թեստերը ռեզյումեներում նշված կարողությունները ստուգելու համար։ Արդյունքում, գործատուն ստանում է թեկնածուի գիտելիքների և հմտությունների իրական պատկերը, կարողանում է օբյեկտիվ և արագ որոշումներ կայացնել։

Հմտություններիթեստավորմանհիմնականառավելությունները

  • Աշխատանքիընդունմանպրոցեսըդարձնումէանկողմնակալ

Հարցազրույցների վրա հիմնվելով՝ անկողմնակալ որոշում կայացնելը դժվար է։ Որքան էլ, որ փորձառու լինի հարցազրուցավարը, կարող է սխալ կարծիք կազմել դիմորդի գիտելիքների մասին՝ անգիտակցորեն հիմնվելով կարծրատիպերի վրա։ Մեկ այլ իրավիճակում՝ հարցազրուցավարը կարող է կենտրոնանալ որևէ դրական հատկանիշի վրա և անտեսել կարևոր հմտությունների բացակայությունը։ Հաճախ հանդիպող խնդիր է նաև, երբ հարցազրուցավարը առանց գիտակցելու դրական է տրամադրվում այն թեկնածուների նկատմամբ, ում հետ անձնական կամ մասնագիտական փորձառնության նմանություններ ունի։

Տեխնիկական հմտությունների ստուգման թեստերը լուծում են այս բոլոր խնդիրները՝ դարձնելով աշխատանքի ընդունման պրոցեսը հնարավորինս օբյեկտիվ։

  • Խնայումէթիմիժամանակը

Երբ գործատուն կիրառում է հմտությունների ավտոմատացված թեստավման մեթոդ՝ դիմորդների հավաքագրման պրոցեսի հենց սկզբում, թիմն այլևս ստիպված չի լինում ժամեր ծախսել ռեզյումեների վերլուծության վրա։ 

Նման թեստավորումները կարող են օգտագործվել նաև հավաքագրման հետագա փուլերում՝ փոխարինելով հարցազրույցներին։ Այս դեպքում նույնպես գործատուն խնայում է ժամանակ տվյալ փուլի ավտոմատացման շնորհիվ։

  • Օգնումէգտնելիսկապեսհամապատասխանմասնագետների

Հմտությունների թեստավորումն օգնում է բացահայտել լավագույն մասնագետներին՝ հավաքագրման պրոցեսի հենց սկզբում։ Ի տարբերություն հարցազրույցների կամ ռեզյումեների վերլուծության՝ նման թեստերը հստակ չափում են աշխատանքի համար անհրաժեշտ հմտությունները և գիտելիքները։ Արդյունքում՝ գործատուն հստակ տեսնում է, թե որ թեկնածուներն են առավել որակավորված իր ընկերությունում տվյալ աշխատանքը կատարելու համար։ 

Ընկերության կամ հաստիքի պահանջներին անհամապատասխան մասնագետի աշխատանքի ընդունելը հանգեցնում է հետագա ծախսերի։ Այդ իսկ պատճառով մի շարք միջազգային հայտնի ընկերություններ օգտվում են հայկական «CodeSignal» պլատֆորմից՝ աշխատանքի ընդունման պրոցեսներն օպտիմալացնելու նպատակով։ «CodeSignal»-ը հնարավորություն է տալիս ընկերություններին հավաքագրման պրոցեսի հենց սկզբից կենտրոնանալ այն թեկնածուների վրա, ովքեր ունեն անհրաժեշտ հմտություններ և գիտելիքներ տվյալ աշխատանքը պատշաճ կատարելու համար։ Արդյունքում հավաքագրման պրոցեսը դառնում է հնարավորինս արդյունավետ։ 

__________

2021թ.-ին CodeSignal-ըներառվելէ The Silicon Review-իտարվալավագույն 50 գործատուներիցուցակում։ Facebook-ը, Zoom-ը, Uber-ը, Netflix-ը, Quora-նևմիջազգայինհեղինակավորբազմաթիվայլընկերություններայսօրօգտվումեն CodeSignal պլատֆորմից, որպեսզիառավելանկողմնակալկերպովտաղանդավորմասնագետներընտրենիրենցընկերություններիհամար:

 

CodeSignal ընկերության

Մարկետինգի բաժին