Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրականում ավագ դպրոցում սովորելը պիտի բարդ լիներ, որ հետո շրջանավարտները հանգիստ ընդունվեին բուհեր. Մենուա ՍողոմոնյանԿրթությունն ու մշակույթը` Սամվել Կարապետյանի ուշադրության կենտրոնում Մշակույթը մեր ազգային ինքնության հենասյուներից է․ Աննա ԿոստանյանԳերմանիումը կդարձնի պերովսկիտային մարտկոցները տիեզերքին համապատասխան Ինչպես պետք է գործի TRIPP-ը, եթե երբևիցե գործարկվի. Ավետիք ՉալաբյանԿիբեռհանցագործության դեմ պայքարը չափազանց կարևոր և արդիական հանձնառություն է. Հրայր ԿամենդատյանԲարձր ենք գնահատում Գագիկ Ծառուկյանի «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությունը, որը կոչված է համախմբելու աշխարհասփյուռ հայության կարողությունները. Աշոտ ԳրիգորյանՄենք ամեն գնով պետք է պաշտպանենք մեր ինքնությունը․ Արթուր Վանեցյան Եպիսկոպոսների ժողովը Ավստրիայում և ներքաղաքական ճնշումների ստվերը Արդյունաբերական վերածնունդի օրակարգ․ «Միասնության թևեր»-ը ներկայացրեց իր տնտեսական տեսլականը Մենք այնքան ենք իրար ատում ու այնքան ենք իրար հանդեպ թշնամացած, որ մեզ օտար թշնամիներ էլ պետք չեն. Մհեր ԱվետիսյանԲաց նամակ ՀՃՇ առաջնորդ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանին` Ազգային Հպարտության Տրիբունալի վերաբերյալԱշխարհաքաղաքական նոր «մեսիջներ». անվտանգության ավանդական երաշխիքներն այլևս հուսալի չեն. «Փաստ» Ընտրությունների մասնակցության յուրաքանչյուր ձայնի ուժը և լռության գինը. «Փաստ» Սարսափ ոչ միայն իշխանությունը կորցնելուց, այլև միասնականությունից. «Փաստ» «Այս ամենն իրավունքի գերակայության և իրավականության հետ աղերս չունեցող գործընթաց է՝ բացառապես տեղավորվող քաղաքական ծիրում». «Փաստ» Այդ ի՞նչ «ձեռքբերումներից» են խոսում իշխանությունները. «Փաստ» «Ընդդիմադիր ուժերը պետք է միավորվեն մի քանի խոշոր գաղափարական դաշինքների մեջ և պարտության մատնեն գործող վարչախմբին». «Փաստ» Ընտրական շրջանի «բացումից» երկու օր անց Սյունիքի մարզպետը ֆինանսական աջակցություն է բաժանել բնակիչներին. «Փաստ» ՔՊ-ում էլի ներքին խմորումներ են. «Փաստ»
Հասարակություն

2020-ի նոյեմբերի 9-ից մինչ օրս հայկական բանակում զոհվել է 43 զինծառայող

Irakanum.am-ը գրում է. 

«Հայաստանի Պաշտպանության նախարարությունը թաքցնում է բանակում զոհերի թիվը։ Հունվարի 12-ին Irakanum.am-ը գրավոր հարցում էր ուղարկել Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, խնդրելով տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի ստորագրումից հետո հայկական բանակում քանի զոհ է եղել։ Հարցմամբ խնդրել էինք նշել, թե քանիսն են զոհվել հակառակորդի կրակոցից, և քանիսը՝ միջանձնային ու այլ պատճառներով։

Միաժամանակ Պաշտպանության նախարարությունից  հարցրել էինք, նույն ժամանակահատվածում որքա՞ն տարածք է զիջվել թշնամուն հայկական կողմից։

Պաշտպանության նախարարությունից, սակայն հրաժարվել են պատասխանել գրավոր հարցմանը։ Գերատեսչությունը հղում է արել  «Տեղեկատվության ազատության մասին» 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին և ՀՀ Պաշտպանության նախարարի 2015 թվականի հուլիսի 9-ի N9 հրամանի հավելվածի 1-ի 42-րդ և 55-րդ կետերի պահանջներին։

Irakanum.am-ը գրավոր հարցում ուղարկեց նաև ՀՀ քննչական կոմիտե։ Կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամանին ուղղված հարցմամբ խնդրել էինք տրամադրել տեղեկություն այն մասին, թե 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանագրի ստորագրումից հետո հակառակորդի կրակոցից զոհված քանի զինծառայողի գործով է հարուցվել քրեական գործ, բացի այդ տրամադրել տեղեկություն այլ պատճառներով բանակում արձանագրված մահերի գործով հարուցված քրեական գործերի վերաբերյալ։

Կառույցից ի պատասխան մեր հարցման հայտնել են, որ թե 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանագրի ստորագրումից հետո Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ստորաբաժանումների քննիչների վարույթում հակառակորդի կողմից հայ զինծառայողների սպանության դեպքերով հարուցվել է 13 քրեական գործ։ Նույն ժամանակահատվածում այլ պատճառներով արձանագրված 27 զինծառայողի մահվան դեպքերով հարուցվել է քրեական գործեր, իսկ 3 զինծառայողների մահվան դեպքերի վերաբերյալ (հիվանդության հետևանք) նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցելը մերժվել է։

Մենք նաև խնդրել էինք տրամադրել տեղեկություն այն մասին, թե նշված ժամկետում քանի զինծառայող է կալանավորվել։ Ի պատասխան հայտնել են, թե Կոմիտում այդ մասով հաշվառումներ չեն իրականացվում։

Նշենք, որ միայն հունվար ամսին հայկական բանակում 4 զինծառայող է զոհվել։ Նրանցից երեքը՝ հունվարի 11-ին, թշնամու կրակոցից։ Եվս մեկ զինծառայողի մահվան մասին ՊՆ-ն հայտնել էր հունվարի 4-ին»։