Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
30 տարեկանում նրան արդեն դժվար կլինի հեռանալ․ Շիշկինը՝ Սպերցյանի տեղափոխության մասինՄենք պետք է խոսենք մարդկանց մասին՝ այն մասին, թե ինչպես ենք մարդկանց դուրս բերելու աղքատությունից. Նարեկ ԿարապետյանԸնդդիմադիր լինելը բավարար չէ․ անհրաժեշտ են հստակ համակարգային փոփոխություններ․ Ավետիք ՉալաբյանՀայտնի է 2025թ․ 1000 խոշոր հարկատուների ցանկը. ԶՊՄԿ-ն առաջին եռյակում է Ես հայտարարում եմ, որ ունենք հստակ գործողությունների պլան, որի շնորհիվ հնարավոր է ընդամենը 1 տարում թոշակները դարձնել 150.000 դրամ. Նաիրի ՍարգսյանԵրբ պատգամավորին ստիպված ես օրենք բացատրել. Գոհար ՂումաշյանԱդրբեջանը մտնում է Հայաստան ոչ թե զենքով, այլ բենզինով և այլ ապրանքներով․ Արմեն ՄանվելյանԻ՞նչ էր Սոլովյովի «ուզածը». Էդմոն Մարուքյան5-րդ քայլը դեպի Ուժեղ Հայաստան. Շիրազ ՄանուկյանցԱդրբեջանը կարող է թիրախավորել և վերահսկել Հայաստանի ջրային ռեսուրսները․ Ավետիք ՔերոբյանՔո կյանքում ամենինչն է դեղին, բայց ժողովուրդը մյուս գույներն էլ է տեսնում. Արշակ ԿարապետյանՍամվել Կարապետյանի հայրենիքը Հայաստանն է, Հայաստանի շահերը Սամվել Կարապետյանի համար առաջնային են․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Մեկ հնարավորություն ունի Հայաստանը 2026-ին. Արսեն ՎարդանյանԻնչո՞ւ եք սուգը դիտավորյալ սեղմում բանակի հաղթական տոնի կողքին. Աննա ՂուկասյանՆախկինում իրենց «հայրենիքի պաշտպան» հռչակածներն այսօր լուռ նստած են աթոռներին․ Ցոլակ ԱկոպյանՎերջին արցախցիներին վտարեցի՞ն Ստեփանակերտից Հայ վիրտուոզները․ տաղանդի ճանապարհը դեպի մեծ բեմԽայտառակություն էր, երբ Հայաստանը ներկայացնող թիվ մեկ պաշտոնատար անձը շնորհակալություն հայտնեց հայ ժողովրդի թիվ մեկ ախոյանին ու մարդասպանին. Արմեն ԱշոտյանԴիտորդներին ճնշելու են. Փաշինյանի նոր մտահղացումը Թրամփի երկիմաստ գրառումը. Զենք՝ Ադրբեջանին, էներգիա՝ Հայաստանին
Հասարակություն

Հայաստանի ամենալուսավոր կետերից մեկը դարձել է ամենամութ կետերից մեկը․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Բյուրականի աստղադիտարանը հիմնադրվել է 1946 թ.-ին ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի նախաձեռնությամբ: Նա էլ եղել է աստղադիտարանի առաջին տնօրենը, 1998 թ.-ից աստղադիտարանը կրում է մեծանուն ակադեմիկոսի անունը: Գիտական հետազոտությունները գլխավորապես կապված են Տիեզերքի անկայուն երևույթների հետ։ 1946 թ.-ից սկսած՝ այստեղ անցկացվել և անցկացվում են բազում գիտական միջոցառումներ: Գիտական հետազոտություններից զատ աստղադիտարանը կատարում է նաև տեղեկատվական գործառույթ՝ կազմակերպելով այցելություններ և դասախոսություններ: Այս տեղեկությունները գտնելու համար պետք է համացանցում մուտքագրել աստղադիտարանի անունը:

Եռալեզու կայքում կարելի է տարաբնույթ ինֆորմացիա գտնել անձնակազմի, գործունեության, նախագծերի, միջոցառումների, այցելությունների և այլնի մասին: Բայց մեզ հետաքրքիր է իմանալ, թե ինչ հստակ գործունեություն է ծավալում այսօր աստղադիտարանը, արդյոք միայն շենքն է փաստացի գործում, թե, չնայած նրան, որ այն ՀՀ ԳԱԱ 33 գիտահետազոտական ինստիտուտներից մեկն է, անգործության է մատնված` գիտական հետազոտություններ իրականացնելու առումով: Գաղտնիք չէ, որ Բյուրականի աստղադիտարանը Հայաստանի երբեմնի այցեքարտերից մեկն էր:

2013 թ.-ին ՀՀ կառավարությունը Աստղադիտարանին շնորհել է ՀՀ ազգային արժեքի կարգավիճակ։ Այն Մատենադարանի և Ցեղասպանության ինստիտուտի հետ մեկտեղ ՀՀ 3 ազգային արժեքներից մեկն է։ Բայց այսօր ոչ ոք չգիտի, թե ինչ է կատարվում Աստղադիտարանում, մասնավորապես ինչ գիտական աշխատանք է կատարվում այնտեղ, ովքեր են աշխատում: Գիտահետազոտական կենտրոնների անձնակազմի սերնդափոխության հարցը բավականին սուր է, քանի որ երիտասարդները ձգտում են ավելի բարձր աշխատավարձով աշխատանք գտնել, նաև այդ պատճառով գիտական ոլորտը գրավիչ չէ: Այս դեպքում, ըստ օդում կախված տեղեկությունների, Աստղադիտարանի աշխատողների 90 տոկոսը թոշակառուներ են, թեև գիտահետազոտական ինստիտուտի ֆինանսավորումը, կարծես, ոչ միայն չի պակասել, այլ նաև ավելացել է: Անհասկանալի է, թե ինչի համար է ֆինանսավորում տրվում Աստղադիտարանին, ի վերջո, ինչ ծրագրեր է այն իրականացնում:

Բացի դա, գիտական հիմնարկների համար կարևոր է միջազգային գիտահետազոտական ինստիտուտների հետ համագործակցությունը` նախ և առաջ փորձի փոխանակման տեսանկյունից, բայց մի տեսակ անորոշ է, թե միջազգային գիտական որ կենտրոնների հետ է համագործակցում Աստղադիտարանը: Հաջորդիվ: Գիտական տարբեր խմբերի ներկայացուցիչների հետ զրույցների ժամանակ ինքս արձանագրել եմ, որ վերջիններիս գիտական գործունեության փաստացի «ամրագրումը» գիտական հոդվածների տպագրումն է բարձր ազդեցության գործակից ու միջազգային վարկանիշ ունեցող գիտական պարբերականներում: Բյուրականի աստղադիտարանի պարագայում փաստացի տեղյակ չենք, թե ինչ հոդվածներ են տպագրվում միջազգային գիտական պարբերականներում, եթե, իհարկե, տպագրվում են: Ի դեպ, համագործակցության մասով նաև հայտնի չէ, թե արտասահմանյան որ բուհերի, գիտական կենտրոնների ու ինստիտուտների հետ են համագործակցում և ինչ արդյունքներ արձանագրում: Աստղադիտարանի կայքէջում կա 6 աստղադիտակի մասին տեղեկատվություն, սակայն, ըստ օդում կախված լուրերի, դրանց մեծ մասը չի աշխատում, ավելին՝ վերանորոգվել է միայն մեկը, այն էլ հիմնականում աշխատում է` զբոսաշրջիկներին ցույց տալու համար: Ի դեպ, զբոսաշրջության մասով: Աստղադիտարանի հետ կապված կանոնակարգված չէ զբոսաշրջային ոլորտը:

Կան մասնավորաբար մտահոգություններ տոմսերի վաճառքի, ինչպես նաև դրանից գոյացած գումարների արդյունավետության առումով: Սրանք հարցեր են, որոնց հստակ պատասխաններ են պետք` համեմված վերլուծությամբ, հստակ թվերով, բայց պարզ հաշվետվություններով: Հակառակ դեպքում այսօր այնպիսի մի վաճակի առջև ենք կանգնած, որ Հայաստանի ամենալուսավոր կետերից մեկը դարձել է ամենամութ կետերից մեկը: Ի դեպ, ըստ տարբեր տեղեկությունների, Աստղադիտարանում եղել է ստուգում, որի արդյունքում լուրջ չարաշահումներ են ի հայտ եկել, բայց դրա մասին ոչ ոք չի բարձրաձայնում` ո՛չ ստուգողները, ո՛չ էլ, բնականաբար, Աստղադիտարանը:

Նախորդ տարեսկզբին ևս տեղեկություններ տարածվեցին Աստղադիտարանում կատարված ստուգումների մասին, որոնց ժամանակ, ըստ հաղորդագրությունների, արձանագրվել էին տարաբնույթ առերևույթ խախտումներ, որոնց վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել էր ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը և նախաքննություն իրականացնող մարմիններին: Էլեկտ ր ո ն ա յին հար թակ ն ե ր ո ւ մ փնտրտուքի արդյունքում այդպես էլ չպարզեցինք, թե ինչ է եղել հետո: Թեման կլինի մեր ուշադրության կենտրոնում, կփորձենք գտնել մեր իսկ բարձրացրած հարցերի պատասխանները: 

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում