Երևան-Սևան ճանապարհին բախվել են 20-ից ավելի ավտոմեքենաներ
Այսօր՝ փետրվարի 5-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում։ Ժամը 08։30-ից 10։00-ն ընկած ժամանակահատվածում Երևան-Սևան ավտոճանապարհի 15-16 կմ հատվածում ճանապարհի մերկասառույցի պատճառով բախվել են 20-ից ավելի ավտոմեքենաներ։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ավտոմեքենաներից մի քանիսը բախվել են երկաթե արգելապատնեշներին, 2-ը գլխիվայր շրջվել են, մի քանիսն էլ՝ կողաշրջվել։
Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։
Վթարի մեջ հայտնված վարորդները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Ամբողջ ճանապարհը մերկասառույց էր, հայելի։ Ոչ աղ էր լցված, ոչ ավազ։ Դրա համար էլ 20-ից ավելի ավտոմեքենաներ բախվեցին իրար։ Մի քանի ավտոմեքենաներ նույնիսկ չսպասեցին ԱՊՊԱ-ին։ Իրենց ուժերով դարձի բերեցին մեքենաները ու քարշակներով տեղափոխեցին։ Եթե ճանապարհը սպասարկող կազմակերպությունը ժամանակին կատարեր աղ ու ավազով մշակման աշխատանքներ, այս բարձիթողի վիճակը չէր լինի։ Վթարից 1,5 ժամ հետո նոր բարեհաճեցին իրենց գործը անեն։ Հարցրեցինք, թե ովքեր եք, ասացին՝ Կոտայքի ճանշինն է»։
Կայքը հայտնում է նաև, որ վթարված ավտոմեքենաներն են Mercedes-ներ, Nissan-ներ, Opel-ներ, Mitsubishi-ներ և այլն։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times