«Հարկային հսկողություն». Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը հանդես կգա դասախոսությամբ
Ուշադրություն Հարգելի գործարարներ, գործադիր տնօրեններ, ֆինանսական տնօրեններ, հաշվապահներ և աուդիտորներ, Առաջին անգամ Հայաստանում Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը հանդես կգա ԲԱՑԱՌԻԿ դասախոսությամբ՝ «ՀԱՐԿԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ» թեմայով։
Դասախոսության ընթացքում բանախոսը կանդրադառնա հետևյալ թեմաներին`
- Հարկային ռիսկերի գնահատում և կառավարում,
- Հարկային հսկողության ժամանակ հարկատուի իրավունքների պաշտպանության եղանակներ,
- Համալիր հարկային ստուգում,
- Օպերատիվ հետախուզական միջոցառում,
- Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգում,
- Ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների կիրառման ճշտության ստուգում,
- Աշխատողի աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպելու և (կամ) աշխատողի համար գրանցման հայտ ներկայացնելու ճշտության ստուգում,
- Հարկային ուսումնասիրություններ,
- Հարկային բեռի օպտիմալացում, հարկման դաշտի ճիշտ ընտրություն,
- ԱԱՀ-ի, Շահութահարկի և Եկամտային հարկի խութերը,
- Դրամարկղային գործառնություններ, կանխիկի սահմանաչափի գերազանցումներ,
- Հարկային մարմինների գործողությունների դեմ բողոքարկում,
- Հարկային իրավախախտումների քրեական պատասխանատվություն, հետաքննություն, քննչական գործողություններ, և այլն։
Դասախոսության ընթացքում կներկայացվեն՝
- Բանախոսի 15 տարվա աշխատանքային հարուստ փորձի արդյունքում ձեռք բերված հարկատուների իրավունքների պաշտպանության ավելի քան 100 իրավիճակներ, որոնք կիրառվել և հաջողությամբ են պսակվել բանախոսի կողմից հարկային ստուգումների, ՀՀ ՊԵԿ վերադասության կարգով գանգատարկման, դատական կարգով հարկատուի իրավունքերի պաշտպանույան ժամանակ, ինչով էլ պայմանավորված է նյութի բացառիկությունը, և ինչն էլ նյութի որակի երաշխիքն է։
- Հարկային օրենսդրության պահանջների պահպանման և հարկային «տեռորի» չենթարկվելու երաշխավորված գործիքներ, որոնց կիրառման արդյունքում վերականգնվել են ավելի քան 1000 հարկատուների իրավունքներ։ Հանդիպումը տեղի կունենա Փետրվարի 25֊ին:
Մանրամասներին ծանոթանալու համար գրեք մեզ կամ զանգահարեք հետևյալ հեռախոսահամարներով +374 12 411 422 / +374 93 35 23 45։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times