Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ճապոնիան իր պահուստներից բաց կթողնի 80 միլիոն բարել նավթ Իրանում ավելի քան 3 միլիոն մարդ ներքին տեղահանված է դարձել․ ՄԱԿ Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե իր վրաԾառուկյանը մարտահրավեր է նետել Օլիվեյրային Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին, ազատություն Սամվել Կարապետյանին, ազատություն Հայաստանին․ Ալիկ ՍարգսյանԵրբ արդարադատությունը լռում է, հասարակությունը պետք է խոսի․ Մարիաննա ՂահրամանյանBirkin՝ բաժնետոմսերի փոխարեն․ նորաձևության սիրահարները 25,000 դոլար են ծախսում պայուսակների վրա և երդվում, որ դա ավելի լավ է, քան S&P-նԱշխարհի առաջատար իրավապաշտպաններից կազմված պատվիրակությունը ժամանել է Հայաստան՝ փաստահավաք առաքելությամբ, սակայն իշխանությունները նախընտրել են «փակ դռների» քաղաքականությունը. Ռոբերտ ԱմստերդամՌԴ ԱԻՆ-ը Իրանի համար նախատեսված 13 տոննա հումանիտար օգնություն է հասցրել ԱդրբեջանԻնչու հեռացվեց Ցեղասպանության թանգարանի տնօրենը. մեզ հիմա կառավարում է Ադրբեջանը. Էդմոն ՄարուքյանՄոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկմանԹիմոթի Շալամեն կարող է զրվկել «Օսկար»-ից՝ «ոչ ոքի չի հետաքրքրում օպերան և բալետը» մեկնաբանության համարՔՊ-ական Ռ. Ռուբինյանը կրկին խոսեց. ցավոք, այս մարդիկ նորմալ համակեցության կանոններ, մարդավայել խաղի նորմեր չեն պատկերացնում․ ստիպված պատասխանում եմ․ Արման ԱբովյանԻՀՊԿ-ն հաստատել է Պարսից ծոցում Safesea տшնկերի վրա իրականացված hարձակումը Իրանի պատերազմի ֆոնին մեզ համոզում են նոր զիջումների գնալ․ Էդմոն ՄարուքյանԱյսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ ՓաշինյանՀայաստանի հետ խաղաղությունը միայն թղթի վրա չէ. Ալիև Հնդկաստանում շուկայի հարևանությամբ բռնկված hրդեհի հետևանքով առնվազն 400 հյուղակ է шյրվելՄեր պահանջն է, որ բոլոր քաղբանտարկյալները լինեն ազատ. Թովմաս Առաքելյան Անվտանգ աշխատավայրը որպես զարգացման գրավական
Հասարակություն

Արդյունավետ աջակցություն արթիկցի զոհված հերոսների ընտանիքներին

2020 նոյեմբերյան հրադադարից անմիջապես հետո Արթիկի բնակիչ Հայկ Հովհաննիսյանի նախաձեռնությամբ մի խումբ ռուսաստանաբնակ արթիկցիներ սկսեցին իրականացնել «Օգնություն զոհվածների ընտանիքներին» նախաձեռնությունը։ Շտիգեն ընկերությունն էլ այդ օրերին տարբեր ծրագրեր էր իրականում զինվորի կողքին լինելու նպատակով, որոնք ամփոփեցին «Հայրենիքի պաշտպան» անվանման ներքո: Համատեղելով երկու նախաձեռնությունների նպատակներն ու ռեսուրսները՝ հնարավոր եղավ մշակել և գործարկել ծրագիր, որի տեսլականն է ամեն զոհված զինվորի տանը արևային էլեկտրակայանի տեղադրումը։  Այս նախաձեռնության շնորհիվ հերոսների հարազատներին կտրամադրվի կայուն և երկարաժամկետ աջակցություն՝ մի քանի տասնամյակ անվճար էլեկտրաէներգիան ունենալու միջոցով։ Խոսքը գործ դարձավ, և կարճ ժամանակում 14 ընտանիքներ ստացան արևային էլեկտրակայաններ։ Ծրագիրը, ըստ նախաձեռնողների, կշարունակվի այնքան, քանի դեռ բոլոր նման ընտանիքները չեն ստացել իրենց արևային էլեկտրակայանը։

«Պատերազմի ընթացում մենք տղաներով օնլայն հարթակներից մեկում ստեղծեցինք խումբ, որ կարողանանք ճիշտ գնահատել պահանջները, կոնսոլիդացնել մեր ուժերը և արդյունավետ աջակցություն ցուցաբերել պատերազմի մասնակիցներին, տուժածներին, զավակներ և հայրեր կորցրած մեր ընկերներին», - մեզ հետ զրույցում ասաց Արթիկի «Օգնություն զոհվածներին» խմբի նախաձեռնող Հայկ Հովհաննիսյանը։ Վերջինս շեշտեց, որ  թեև ի սկզբանե որոշվել էր ամեն ամիս գումար ուղարկել տուժածների ընտանքիների կոմունալ ծախսերը վճարելու համար, բայց ավելի կայուն ու երկարաժամկետ լուծման առաջարկ ունեցան․ որոշվեց տեղադրել արևային էլեկտրակայան, որը կլուծեր կորուստներ ունեցած ընտանիքների էլեկտրաէներգիայի ծախսի հարցը 35-40 տարվա համար։ Արդյունքում, ծրագրի շրջանակներում 5-6 տարվա կոմունալների հանրագումարային գնով հնարավոր եղավ լուծել առայժմ 14 ընտանիքի մոտ չորս տասնամյակի հոսանքի արտադրման խնդիրը։ «Իհարկե, պետք է շեշտել, որ այս նախագիծը այդքան արդյունավետ չէր լինի առանց Շտիգեն ընկերության ղեկավարի ներդրման, ով ընդառաջեց թե՛ գնի, թե՛ առաքման, թե՛ տեղադրման և մնացած բոլոր հարցերում այնպես, որ հնարավորին չափով մատչելի լիներ մեկ կայանի գինը։ Պետք է հատուկ շնորհակալություն հայտնեմ նաև Աղաջանյան եղբայրներին և Կնյազ Խաչատրյանին խոշորածավալ հանգանակությունների համար»,- ասաց Արթիկի «Օգնություն զոհվածների ընտանիքներին» խմբի նախաձեռնող Հայկ Հովհաննիսյանը։

«Մենք այլևս նախկինը չենք լինի, մենք պետք է կարողանանք պատասխանատու լինել մեր պատմության, այսօր մեր կողքին ապրող հերոսների, նրանց հարազատների և ապագա սերունդների առջև»,- մեզ հետ զրույցում ասաց Շտիգեն ընկերության տնօրեն Հայկ Շեկյանը։ «Որպես հիմնադիր՝ կառուցել եմ Շտիգեն ընկերությունը՝ հիմնվելով բնության, մարդու, պետության և հայրենիքի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի հրամայականների վրա։ Այդ գաղափարախոսության շուրջ ձևավորելու եմ «Ազգային ինքնություն» գործարար շարժում, բոլոր այն գործարարներին ու անհատներին, որոնց հոգեհարազատ են այս գաղափարները, կոչ եմ անելու համատեղել մեր ուժերը և արդյունավետ, մտածված քայլեր անել։ Միասին մենք շատ ավելի ուժեղ ենք»,- իր խոսքը եզրափակեց Հայկ Շեկյանը։

Արթիկի «Օգնություն զոհվածների ընտանիքներին» խմբի անդամ ավելի քան 150 ռուսաստանաբնակ արթիկցի ամեն ամիս 1000 ռուբլի է փոխանցում խմբի համակարգողին, որի արդյունքում հնարավորություն է ստեղծվում գրեթե ամեն ամիս մեկ ընտանիքի համար արևային կայան տեղադրել։ «Մեր ծրագիրը շարունակական է, և մեր տեսլականն է արևային կայաններով ապահովել կորուստ ունեցող բոլոր ընտանիքներին։ Մենք շատ ուրախ կլինենք, եթե մեր շարքերը համալրվեն նոր մասնակիցներով, և որ այս ծրագիրը օրինակ հանդիսանա այլ համայնքներում համանման նախագծեր իրականացնելու համար»,- իր խոսքը եզրափակեց Արթիկի «Օգնություն զոհվածների ընտանիքներին» խմբի նախաձեռնող Հայկ Հովհաննիսյանը։

Нет описания.

 

Нет описания.Нет описания.