Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրականում ավագ դպրոցում սովորելը պիտի բարդ լիներ, որ հետո շրջանավարտները հանգիստ ընդունվեին բուհեր. Մենուա ՍողոմոնյանԿրթությունն ու մշակույթը` Սամվել Կարապետյանի ուշադրության կենտրոնում Մշակույթը մեր ազգային ինքնության հենասյուներից է․ Աննա ԿոստանյանԳերմանիումը կդարձնի պերովսկիտային մարտկոցները տիեզերքին համապատասխան Ինչպես պետք է գործի TRIPP-ը, եթե երբևիցե գործարկվի. Ավետիք ՉալաբյանԿիբեռհանցագործության դեմ պայքարը չափազանց կարևոր և արդիական հանձնառություն է. Հրայր ԿամենդատյանԲարձր ենք գնահատում Գագիկ Ծառուկյանի «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությունը, որը կոչված է համախմբելու աշխարհասփյուռ հայության կարողությունները. Աշոտ ԳրիգորյանՄենք ամեն գնով պետք է պաշտպանենք մեր ինքնությունը․ Արթուր Վանեցյան Եպիսկոպոսների ժողովը Ավստրիայում և ներքաղաքական ճնշումների ստվերը Արդյունաբերական վերածնունդի օրակարգ․ «Միասնության թևեր»-ը ներկայացրեց իր տնտեսական տեսլականը Մենք այնքան ենք իրար ատում ու այնքան ենք իրար հանդեպ թշնամացած, որ մեզ օտար թշնամիներ էլ պետք չեն. Մհեր ԱվետիսյանԲաց նամակ ՀՃՇ առաջնորդ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանին` Ազգային Հպարտության Տրիբունալի վերաբերյալԱշխարհաքաղաքական նոր «մեսիջներ». անվտանգության ավանդական երաշխիքներն այլևս հուսալի չեն. «Փաստ» Ընտրությունների մասնակցության յուրաքանչյուր ձայնի ուժը և լռության գինը. «Փաստ» Սարսափ ոչ միայն իշխանությունը կորցնելուց, այլև միասնականությունից. «Փաստ» «Այս ամենն իրավունքի գերակայության և իրավականության հետ աղերս չունեցող գործընթաց է՝ բացառապես տեղավորվող քաղաքական ծիրում». «Փաստ» Այդ ի՞նչ «ձեռքբերումներից» են խոսում իշխանությունները. «Փաստ» «Ընդդիմադիր ուժերը պետք է միավորվեն մի քանի խոշոր գաղափարական դաշինքների մեջ և պարտության մատնեն գործող վարչախմբին». «Փաստ» Ընտրական շրջանի «բացումից» երկու օր անց Սյունիքի մարզպետը ֆինանսական աջակցություն է բաժանել բնակիչներին. «Փաստ» ՔՊ-ում էլի ներքին խմորումներ են. «Փաստ»
Հասարակություն

«Հուշահամալիրի կառուցումը ներկայումս պառակտված մեր հասարակությանը կմիավորի հավատքի և Հայ Առաքելական եկեղեցու շուրջ»

Ինչպես հայտնի է, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի ընտանիքի նախաձեռնությամբ Հայաստանում Հիսուս Քրիստոսի արձանը կառուցելու մրցույթ է հայտարարվել, որի հայտերի ընդունման վերջնաժամկետը փետրվարի 20-ն է: «Փաստը» տեղեկացրել էր, որ ներկայում արդեն իսկ կա 100-ից ավելի հայտ մշակույթի գործիչների, նախագծողների, ճարտարապետների կողմից: Երեկ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ մշակույթի գործիչ, բեմադրիչ Ռուբեն Հովհաննիսյանը հերթական անգամ ներկայացրեց իր նախագիծը, խոսեց հուշարձան-համալիրի կառուցման նպատակի մասին:

Нет описания.


Հովհաննիսյանն ասում է՝ իր նախագծով Քրիստոսի հուշարձան-համալիրն իր մեջ ներառելու է կենսագրական դրվագներ՝ հիմնականում հարթաքանդակների տեսքով: Ընդգծում է՝ այն երկրներում, որտեղ կա Քրիստոսի արձանը, նման ամբողջական համալիր մոտեցում առկա չէ, մինչդեռ ինքը հասցրել է ուսումնասիրել տարբեր հուշարձան համալիրներ: «Մեր երկրում կառուցվող համալիրը կարող է դառնալ քրիստոնյաների բացառիկ հավաքատեղի և ծառայել որպես միաբանության խորհրդանիշ ոչ միայն հայ ժողովրդի, այլ ողջ աշխարհի քրիստոնյաների համար»,-վստահություն է հայտնում մշակութային գործիչը: Նա կարծում է, որ հուշահամալիրի կառուցումը ներկայումս պառակտված մեր հասարակությանը կմիավորի հավատքի և Հայ Առաքելական եկեղեցու շուրջ, շեշտում՝ մինչ այժմ միաբանության ոչ մի գործընթաց չի եղել, իսկ Քրիստոսին նվիրված հուշարձան-համալիրի կառուցման գործընթացում նա հենց այդ խորհուրդն է տեսնում: Հովհաննիսյանի խոսքով՝ 2020 թ.-ին  սանձազերծված թուրք-ադրբեջանական պատերազմը փոխեց մեր առաջնահերթությունները ծառացած խնդիրների հանդեպ, ուստի պետք է փոխել մեր ռազմավարությունը բոլոր ոլորտներում: «Իմ կարծիքով,  այս նախաձեռնությունը կրում է ազգային, պաշտպանական, ռազմավարական, հետո նոր կրոնական բնույթ, բայց հիմքում միաբանության խորհուրդն է: Տեսել եմ պատերազմի արհավիրքը, տեսել եմ, թե ինչպես էր Ադրբեջանը խախտում պատերազմի անգամ չգրված կանոնները, և հիմա հստակ պատկերացնում եմ, թե ինչ կլինի, եթե հանկարծ չմիավորվենք և քրիստոնյա աշխարհին չներգրավենք դեպի հինավուրց Հայաստան»,-նշեց Հովհաննիսյանը: Հետո արդեն մշակութային գործիչը ներկայացրեց իր պատկերացումները, թե ինչպիսին պետք է լինի հուշարձան-համալիրը, որն իր մեջ, նրա դիտարկմամբ, պետք է ամփոփի Աստվածաշնչյան փիլիսոփայությունը և ոչ թե ուղղակի արձան լինի: «Մարդիկ օձաձև աստիճաններով պետք է բարձրանան: Ինչու օձաձև, քանի որ ողջ կյանքի ընթացքում մարդը երկընտրանքի առջև է՝գնալ դեպի աստվածայինը, թե դեպի սատանան: Առաջին հարկում լինելու է Հիսուս Քիստոսի ծնունդը և կյանքը պատկերող հարթաքանդակ: Երկրորդ հարթակում քարանձավն է, որտեղ, ըստ Աստվածաշնչի, խաչից իջեցնելուց հետո դնում են Քրիստոսի մարմինը: Այնտեղ ամրագրված կլինեն Քրիստոսի խոսքերը: Այնուհետև երրորդ հարթակում արձանն է ու մեծ խաչը: Իհարկե, այնտեղ կլինեն այլ կարևոր ատրիբուտներ ևս: Հետադարձ ճանապարհը ճերմակ եմ պատկերացնում: Ինչ վերաբերում է պատվանդանին, կարծում եմ, որ արձանը պետք է պատվանդան չունենա, լինի սարի վրա, որպեսզի մարդիկ կարողանան հասնել դրան»,-ներկայացրեց Ռ. Հովհաննիսյանը: Ընդգծեց՝ շատ ու շատ հարցեր հընթացս կքննարկվեն մասնագետների, հոգևորականների հետ՝ որևէ կարևոր բան բաց չթողնելու համար: Նա նաև պատկերացնում է, թե որտեղ կարող է տեղադրվել այս հուշարձան համալիրը՝ Եղեգնաձորի Արատես գյուղում, որտեղ 3-4 կմ շառավղով երեսունից ավելի վանական հուշահամալիրներ կան, կարող է քննարկվել նաև Խոր Վիրապում և Հատիս լեռան վրա տեղադրելու տարբերակը: 

Պարոն Հովհաննիսյանը նշում է՝ հուշարձանի կառուցումը կարևոր է մի շարք առումներով ևս: «Համայնքը, որտեղ կտեղադրվի արձանը, մեծ զարգացում կունենա: Հուշարձանը կառուցելիս պետք է մի շարք կոմունիկացիաներ ստեղծվեն: Կզարգանան հարակից շրջանները և ամբողջ երկիրը: Բացի դա, վստահ եմ, որ սա ուխտագնացության վայր է դառնալու, հետաքրքրելու է զբոսաշրջիկներին: Այս ծրագրին պետք է միանան նաև տարբեր ոլորտների ներկայացուցիչները՝ առաջարկներ ներկայացնելով, թե ինչպես անել, որ այս հուշարձանը նաև տնտեսական զարգացման խթան հանդիսանա: Այսինքն՝ մի կողմից հուշարձանը կծառայի որպես Քրիստոնեության պահպանման, ամրապնդման և տարածման քարոզչության ձև, ուխտագնացության վայր, մյուս կողմից՝ խթան կհանդիսանա մեր երկրի տնտեսությունը զարգացնելու, նրա զբոսաշրջային պոտենցիալը բացահայտելու համար»,-շեշտում է բանախոսը:

Մշակութային գործիչը վստահ է՝ մեզ պետք է միաբանություն, բայց նշում է՝ չունենք այն գործիքը, որ կարողանանք ազգին միաբանել: «Հիմա այս գաղափարը կարող է մեզ միավորել: Պետք է վերագտնենք մեզ, մեզ համար ամեն օրը նոր կռիվ ու պատերազմ է, և միշտ պետք է Աստծուն և նրա Միածին որդուն ունենանք մեր մեջ: Սա շինարարություն է, կառուցում նաև մեր հոգիների, ոչ թե արձանի ու խաչի: Այստեղ պետք է հոգի դնել, միաբանված լինել, պետք է այնքան սեր լինի, որքան Հիսուսն ուներ մեր հանդեպ: Սա արձանի կառուցում չէ, մեր հոգիների, հավատքի կառուցումն է: Սա իմ կարծիքն է»,-եզրափակում է Ռուբեն Հովհաննիսյանը:

Լուսինե Առաքելյան