Հայկ Այվազյանն իր պաշտոնանկության համար դատի է տվել Նիկոլ Փաշինյանին. 168.am
168.am-ը գրում է.
Կառավարությունում վերջերս պաշտոնանկ արված Հայկ Այվազյանը դատական հայց է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ: ՀՀ Վարչական դատարան ներկայացված հայցապահանջով դատարանը պիտի վիճարկի Տեսչական մարմինների աշխատանքները համակարգող գրասենյակի ղեկավարին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին վարչապետի արձակած հրամանի իրավաչափությունը: Հայցում Հայկ Այվազյանը միանգամից երեք պահանջ է ներկայացրել կառավարության դեմ՝ նա ցանկանում է անվավեր ճանաչել իրեն աշխատանքից ազատելու մասին Նիկոլ Փաշինյանի հրամանը, վերականգնվել աշխատանքի, և, որ իրեն փոխհատուցեն ապօրինի հրամանի հետևանքով հարկադիր պարապուրդում գտնվելու ողջ ժամանակահատվածի համար:
Նկատենք, սա նոնսենս է հայ իրականության մեջ, վերջին 20 տարում պետական որևէ պաշտոնյա չի հանդգնել դատի տալ երկրի ղեկավարին՝ վիճարկելու նրա հրամանը: Եվ հիմա փաստացի երկրի բարձրագույն ղեկավարը պիտի կանգնի դատարանի առաջ՝ պատասխան տալու, թե ինչ հիմքով է պաշտոնյային ազատելու հրաման արձակել:
Եկող շաբաթ հայտնի կդառնա՝ դատարանը կընդունի՞ նախկին պաշտոնյայի հայցն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, թե՞ այդուհանդերձ վարչապետի գործոնը կկաշկանդի դատարանին:
Հիշեցնենք, Հայկ Այվազյանի պաշտոնանկության պատճառը Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի (դիջեյ Էդո) հետ ունեցած կոնֆլիկտն է եղել:
Հեղափոխական չինովնիկին դուր չէր գալիս, թե ինչպես է նախկին կառավարությունից մնացած երիտասարդ մասնագետն ամեն անգամ իրեն բացատրում, որ իր իջեցրած հրահանգները կոմպետենտ չեն և ոչ մի կապ չունեն իր գործառույթների հետ:
Եվ այս դիտարկումները կրկնվելով՝ մի օր էլ տհաճ զրույցները վերաճում են ներքին խմորումների: Իրավիճակը փրկելու համար հեղափոխական պաշտոնյան չէր փորձել խնդիրը հարթել աշխատանքային մթնոլորտում կամ գոնե տղամարդկային լեզվով պարզաբանում ստանալ, փոխարենը՝ նախընտրել էր դեզինֆորմացիայի միջոցով Փաշինյանի մոտ ազատման հրամանի սցենար նկարել և ազատման հրամանն օգնականի միջոցով հանձնել Այվազյանին:
Նշենք, որ դրանից հետո անցել է մեկ ամիս, և այս շրջանում որևէ անգամ օրենքի երկիր երաշխավորող վարչապետն այդպես էլ չի անդրադարձել մամուլում աղմուկ հանած այս ազատման հրամանին: Կառավարության ղեկավարը լռությունը պահպանեց նաև իր կնոջ կողմից խմբագրվող «Հայկական Ժամանակ» օրաթերթում Հայկ Այվազյանի տված հարցազրույցից հետո: Գործադիրի ղեկավարն ուղղակի աչք փակեց քայլարշավի թիմակցի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու փաստի վրա, նա անգամ հարկ չհամարեց պարզաբանել, թե, օրինակ, որքանո՞վ է տեղյակ իր ղեկավարած կառուցի ներսում լարված ներքին խմորումներին, մասնավորապես՝ այս կոնֆլիկտի մանրամասներին, ու ի՞նչ տրամաբանությամբ է բացառապես կուսակցի տեսակետի հիման վրա երկրի բարձրագույն պաշտոնյան իրեն թույլ տալիս այդքան հեշտ ազատման հրամաններ ստորագրել՝ առանց դրա խորքային պատճառները տեսնելու:
Մամուլի հարցապնդումներից անընդհատ թաքնված Էդուարդ Աղաջանյանը Քաղաքացու օրը՝ լրագրողներից մեկի հետ զրույցում անդրադառնալով թեմային, տարօրինակ գնահատական էր տվել: Հայկ Այվազյանի ազատումը համարել էր վարչապետի կամայական որոշումը՝ ուրիշ ոչինչ:
«Հայկ Այվազյանը նշանակվում և ազատվում է վարչապետի որոշմամբ, ընդ որում՝ կամայական որոշմամբ, որևէ ֆորմալ պատճառ, որպեսզի դրա հիմքում լինի, օրենքը չի նախատեսում»,- ասել էր Էդուարդ Աղաջանյանը՝ ըստ էության «փուռը տալով» վարչապետին:
Հայկ Այվազյանը 168.am-ի հետ զրույցում դատարան դիմելու իր որոշումը համարեց պետական համակարգում ստեղծված մթնոլորտի առողջացման սկիզբ և հավատում է, որ իշխանությունը որևէ քայլ չի ձեռնարկի վարչապետի դեմ ներկայացված հայցի քննությունը կաշկանդելու համար:
Առավել ևս, որ հայցը թեև հենց Նիկոլ Փաշինյանի դեմ է ուղղված, սակայն վարչապետն ինքն էլ տեղյակ է և գիտակցում է, որ թակարդն է ընկել հեղափոխական թիմակցի խարդավանքների պատճառով:
Հիշեցնենք, անցած շաբաթ նմանօրինակ մի դեպքով դատարանը նախադեպ է ստեղծել անհիմն ազատումների համար:
Հեղափոխությունից հետո, 2018թ. հոկտեմբերից Էրեբունի և Նուբարաշեն ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվում էր նույն հիմքով Աշխատանքի և սոցիալական հարցերի այդ ժամանակվա նախարար Մանե Թանդիլյանի դեմ ներկայացրած նախարարության աշխատակցի հայցապահանջը, և տասն օր առաջ դատարանն անսպասելի որոշում կայացրեց՝ ամբողջությամբ բավարարելով «Թիվ 1 տուն-ինտերնատի» տնօրեն Վահան Զուրաբյանի հայցապահանջը, այն է՝ վերացնել ապօրինի ազատման հրամանն ու հետևանքները, վերականգնել հայցվորին աշխատանքի:
Թերևս, այս նախադեպով կարելի է հույս հայտնել, որ դատարանն անկաշկանդ կքննի նաև վարչապետի դեմ ներկայացված հայցը, առավել ևս, որ իրավական պայքարը ոչ այնքան՝ վարչապետի, որքան՝ նրա ղեկավարած թիմի ներսում ներքին ընդվզումներ հրահրող Էդուարդ Աղաջանյանի դեմ է ուղղված: Վարչապետը, բնականաբար, մամուլից տեղեկացել է, որ իրականում խնդիրն Էդուարդ Աղաջանյանի դաշտում է, և ինքն այս դեպքում «պատժվում է» իր թիմակցի կամայականությունն ամրագրելու համար:
Աղբյուր՝ 168.am




















Փոշիացնում են պետական միջոցները․ Նաիրի Սարգսյան
Օբաման առաջին անգամ արձագանքել է Թրամփի էջում իրեն կապիկի հետ համեմատելուն
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարում է ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող ա...
Team Holding-ի պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը՝ Freedom Broker Ar...
IDBank-ը զգուշացնում է համացանցում սոցիոլոգիական կեղծ հարցումների աճի մասին
Մեր կապը էս լեռան հետ անբացատրելի ա, ուրիշ ու ուժեղ. Լևոն Քոչարյան
Ֆասթ Բանկը 600 միլիոն դրամից ավելի աջակցություն է տրամադրել տարբեր նախագծերի
Ինչպիսի՞ Վալենտին եք դուք՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի
Կարգավորող մարմինը նույնիսկ տեղյակ չէր, թե քանի բաժանորդ է հոսանքազրկված եղել Էրեբունու դեպքերի ժամա...
Պատերшզմը կավարտվի, երբ Ռուսաստանը տնտեսապես կամ ռազմшկան առումով nւժասպառ կլինի․ Մերց