Արևային էներգիան՝ ի շահ մշակութային ժառանգության
Հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան տարեդարձի հետ կապված միջոցառումների շրջանակում կայացավ Թումանյանի թանգարանի արևային կայանի գործարկման մեկնարկը։
«Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամը 2021 թվականի տարեվերջից սկսել է մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված` «Արևային էներգիան ի շահ մշակութային ժառանգության» նախաձեռնությունը, որը հնարավորություն կտա նվազեցնել պատմական, մշակութային և ազգային նշանակության օբյեկտների էլեկտրաէներգիայի ծախսերը, և խնայված միջոցներն ուղղել այլ կարևոր հիմնախնդիրների լուծմանը:
Ծրագրի շրջանակում Հովհաննես Թումանյանի թանգարանի տանիքին տեղադրվել է 20,08 կՎտ դրվածքային հզորությամբ արևային ֆոտովոլտային համակարգ, որի գործարկման արդյունքում թանգարանն այսուհետ կխնայի էլեկտրաէներգիայի համար նախատեսված տարեկան ողջ ֆինանսական միջոցները՝ ուղղելով դրանք այլ կարևոր խնդիրների լուծմանը։ Մասնավորապես՝ մեծանուն բանաստեղծի անձնական գրադարանի թվայնացմանն ու էլեկտրոնային գրադարանի ստեղծմանը:
Ծրագիրն իրականացվել է HSBC բանկ Հայաստան-ի ֆինանսական աջակցությամբ: Էլեկտրական ցանցին միացման ծախսերը հոգացել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը:


























ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times