Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եպիսկոպոսների ժողովը Ավստրիայում և ներքաղաքական ճնշումների ստվերը Արդյունաբերական վերածնունդի օրակարգ․ «Միասնության թևեր»-ը ներկայացրեց իր տնտեսական տեսլականը Մենք այնքան ենք իրար ատում ու այնքան ենք իրար հանդեպ թշնամացած, որ մեզ օտար թշնամիներ էլ պետք չեն. Մհեր ԱվետիսյանԲաց նամակ ՀՃՇ առաջնորդ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանին` Ազգային Հպարտության Տրիբունալի վերաբերյալԱշխարհաքաղաքական նոր «մեսիջներ». անվտանգության ավանդական երաշխիքներն այլևս հուսալի չեն. «Փաստ» Ընտրությունների մասնակցության յուրաքանչյուր ձայնի ուժը և լռության գինը. «Փաստ» Սարսափ ոչ միայն իշխանությունը կորցնելուց, այլև միասնականությունից. «Փաստ» «Այս ամենն իրավունքի գերակայության և իրավականության հետ աղերս չունեցող գործընթաց է՝ բացառապես տեղավորվող քաղաքական ծիրում». «Փաստ» Այդ ի՞նչ «ձեռքբերումներից» են խոսում իշխանությունները. «Փաստ» «Ընդդիմադիր ուժերը պետք է միավորվեն մի քանի խոշոր գաղափարական դաշինքների մեջ և պարտության մատնեն գործող վարչախմբին». «Փաստ» Ընտրական շրջանի «բացումից» երկու օր անց Սյունիքի մարզպետը ֆինանսական աջակցություն է բաժանել բնակիչներին. «Փաստ» ՔՊ-ում էլի ներքին խմորումներ են. «Փաստ» Շոուի վերածված «արդարադատություն». Վահե Հակոբյանի գործի իրական նպատակը. «Փաստ» Տիգրան Բարսեղյանը հեռացավ Հայաստանի հավաքականից Շվեդիան իր նոր տարեկան հետախուզական զեկույցում Ռուսաստանին անվանել է «գլխավոր ռազմական սպառնալիք»ՌԴ–ն մեղադրել է Telegram-ին «արտասահմանյան հետախուզական գործակալություններին» նամակագրությունը բացահայտելու մեջՀայաստանը դառնում է Կովկասի առաջին թեկնածուն` «Գաստրոնոմիայի համաշխարհային տարածաշրջան 2028» կոչման համարԸնտրական շրջանի բացումից երկու օր անց․ Սյունիքի մարզպետը ֆինանսական աջակցություն է բաժանել բնակիչներինՌԴ-ն հույս ունի, որ Իրանի շուրջ բանակցությունները չեն ավարտվի ռազմական արկածախնդրությամբ. ԶախարովաiPhone 18 Pro-ն և Pro Max-ը կունենան միայն eSIM
Հասարակություն

Tech for Good․ խոշորագույն բիզնես կենտրոններից մեկն արևայնացվեց

Փետրվարի վերջին Սիներջի Բիզնես կենտրոնում տեղի ունեցավ Արևային էներգետիկան բիզնեսի համար․ արդյունավետ ներդրման Սիներջիի օրինակը բիզնես հանդիպումը։ Միջոցառման ընթացքում նախ տեղի ունեցավ բիզնես կենտրոնի տանիքին վերջերս տեղադրված արևային կայանի հանդիսավոր բացման արարողությունը, որին հաջորդեց բիզնեսի համար արևային էներգետիկայի դերի ու նշանակության ներկայացում-քննարկում։ Միջոցառումը եզրափակվեց մտքերի փոխանակմամբ ու կառուցողական երկխոսությամբ՝ հաճելի մթնոլորտում։

Բիզնես հանդիպումը մեկնարկեց Սիներջի ընկերության հիմնադիր Աշոտ Հովհաննիսյանի և Շտիգեն ընկերությունների խմբի հիմնադիր, Շտիգեն ՍՊԸ-ի տնօրեն Հայկ Շեկյանի կողմից Սիներջի բիզնես կենտրոնում տեղադրված 96կՎտ դրվածքային հզորությամբ արևային կայանի հանդիսավոր բացման արարողությամբ։ Կարմիր ժապավենը կտրելուց հետո, պարոն Հովհաննիսյանը պատմեց, թե ինչպես որոշեցին անցնել արևային տեխնոլոգիային և ինչպես ընտրեցին մատակարար ընկերությանը։ Ընկերության ղեկավարի խոսքերով, մրցույթին մասնակցող մոտ մեկ տասնյակ ընկերություններից առաջարկի գրագիտությամբ և գնի համադրությամբ առանձնացավ Շտիգենը։ «Հայտատարվել էր բավական խիստ մրցույթ, իր բոլոր տեխնիկական պահանջներով։ Աշխատել ենք տարբեր ընկերությունների հետ, որոնցից հինգի առաջարկները դիտարկել եմ անձամբ։ Ես հանգիստ խղճով կարող եմ խորհուրդ տալ այս ընկերության ծառայությունները»,- բացման իր խոսքում, դիմելով միջոցառման հյուրերին, ասաց Աշոտ Հովհաննիսյանը՝ կատակելով, որ այս խոսքերն ասում է անկեղծ մտքով, քանի որ Շտիգենից միջնորդավճար չունի։

Հաջորդիվ Հայկ Շեկյանը հակիրճ խոսեց տարբեր բիզնեսներում արևային էներգետիկայի ստեղծած հնարավորություններից, ներկայացրեց Սիներջի բիզնես կենտրոնի տանիքին տեղադրված արևային կայանի տեխնիկական հնարավորությունները։ Ընկերության ղեկավարը խոսեց որոշակի նորամուծությունների՝ սերվերային տնտեսություն ունեցող ընկերությունների համար նախատեսված արևային UPS տեխնոլոգիաների և աշխատակիցների ու հաճախորդների առողջությամբ մտահոգ ձեռնարկություններում կիրառելի օդը ֆիլտրող ու վիրուսազերծող տեխնոլոգիաների մասին։ Խոսվեց նաև Hozon ապրանքանիշի 100% էլեկտրական մեքենաների, դրանց լիցքավորման ցանցի մասին։

Բիզնես կենտրոնի տնօրեն Հրաչյա Ազատյանի խոսքով այս ծրագիրն իրենց համար կարևոր էր ոչ միայն որպես բիզնես ներդրում, այլև որպես բնության ու հասարակության նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ևս մի հնարավորություն։ «Արևային կայանները լիովին համապատասխանում են Tech for Good (բարիք ստեղծող տեխնոլոգիա) շարժմանը, ինչի ջատագովն ու հետևորդն ենք մենք և Սիներջի բիզնես կենտրոնը։ Վերջինս նաև էլեկտրաէներգիայի ազատականացված շուկան կառավարող ծրագրային ապահովման հեղինակն է, և լիովին տրամաբանական էր, որ մեր բիզնես կենտրոնը ևս հագեցած լիներ արևային կայանով»,- ասաց Հրաչյա Ազատյան։

Սիներջի բիզնես կենտրոնում տեղադրված 96կՎտ հզորությունն ունեցող արևային կայանը կարտադրի տարեկան 127 հազար կՎտժ էլեկտրաէներգիա և էլեկտրաէներգիայի ներկայիս գներով կապահովի ավելի քան 6 մլն դրամի տարեկան խնայողություն։ Հաշվի առնելով, որ արևային էլեկտրակայաններն ունեն բավական երկար կյանքի տևողություն՝ ավելի քան 40 տարի, Էլեկտրաէներգիայի գների հերթական թանկացմանը զուգահեռ՝ կավելանա կայանից ստացվող ավելացված արժեքը։ Էլեկտրակայանի գործունեության մեկ տարվա ընթացքում չի արտազատվի մոտ 56 տոննա ածխաթթու գազ։ Հատկանշական է, որ նույն ծավալի CO2-ը կկլանվեր 37-56 հա սոճու կամ 8-11 հա բարդու անտառի կողմից մեկ տարվա կտրվածքով։

Нет описания.