Բզկտված ԱՐՑԱԽ. ՎԱՐԴԱՇԱՏ. Արտակ Զաքարյան
ՎԱՐԴԱՇԱՏ, գյուղ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում, որը Նիկոլի և նրան կցված խունտայի շնորհիվ, ներկայումս ժամանակավորապես գտնվում է Ադրբեջանի «զինված ուժերի» վերահսկողության ներքո։
Գյուղը տեղաբաշխված է հանրապետության հարավ-արևելյան հատվածում։ Հադրութ շրջկենտրոնից գտնվում է 2 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 75 կմ հեռավորության վրա։ Համայնքը լեռնային է, ունի 486 հա տարածք, որից 365 հա գյուղատնտեսական նշանակություն, 51 հա անտառային հողեր։
Գյուղի տարածքում են գտնվում «Սորբեն» և «Երե ջուր» աղբյուրները։ Գյուղի տարածքում է գտնվում 17-րդ դարում կառուցված Սբ. Հռիփսիմե եկեղեցին։
Վարդաշատի բնակչությունը, մինչև թշնամուն հանձնելը, կազմում էր 162 մարդ, կար 51 տնտեսություն, որոնք հիմնականում զբաղվում էին գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։ Համայնքում գործում էր գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, հիմնական դպրոց, որտեղ սովորում էին 27 աշակերտներ։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times