Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ճապոնիան իր պահուստներից բաց կթողնի 80 միլիոն բարել նավթ Իրանում ավելի քան 3 միլիոն մարդ ներքին տեղահանված է դարձել․ ՄԱԿ Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե իր վրաԾառուկյանը մարտահրավեր է նետել Օլիվեյրային Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին, ազատություն Սամվել Կարապետյանին, ազատություն Հայաստանին․ Ալիկ ՍարգսյանԵրբ արդարադատությունը լռում է, հասարակությունը պետք է խոսի․ Մարիաննա ՂահրամանյանBirkin՝ բաժնետոմսերի փոխարեն․ նորաձևության սիրահարները 25,000 դոլար են ծախսում պայուսակների վրա և երդվում, որ դա ավելի լավ է, քան S&P-նԱշխարհի առաջատար իրավապաշտպաններից կազմված պատվիրակությունը ժամանել է Հայաստան՝ փաստահավաք առաքելությամբ, սակայն իշխանությունները նախընտրել են «փակ դռների» քաղաքականությունը. Ռոբերտ ԱմստերդամՌԴ ԱԻՆ-ը Իրանի համար նախատեսված 13 տոննա հումանիտար օգնություն է հասցրել ԱդրբեջանԻնչու հեռացվեց Ցեղասպանության թանգարանի տնօրենը. մեզ հիմա կառավարում է Ադրբեջանը. Էդմոն ՄարուքյանՄոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկմանԹիմոթի Շալամեն կարող է զրվկել «Օսկար»-ից՝ «ոչ ոքի չի հետաքրքրում օպերան և բալետը» մեկնաբանության համարՔՊ-ական Ռ. Ռուբինյանը կրկին խոսեց. ցավոք, այս մարդիկ նորմալ համակեցության կանոններ, մարդավայել խաղի նորմեր չեն պատկերացնում․ ստիպված պատասխանում եմ․ Արման ԱբովյանԻՀՊԿ-ն հաստատել է Պարսից ծոցում Safesea տшնկերի վրա իրականացված hարձակումը Իրանի պատերազմի ֆոնին մեզ համոզում են նոր զիջումների գնալ․ Էդմոն ՄարուքյանԱյսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ ՓաշինյանՀայաստանի հետ խաղաղությունը միայն թղթի վրա չէ. Ալիև Հնդկաստանում շուկայի հարևանությամբ բռնկված hրդեհի հետևանքով առնվազն 400 հյուղակ է шյրվելՄեր պահանջն է, որ բոլոր քաղբանտարկյալները լինեն ազատ. Թովմաս Առաքելյան Անվտանգ աշխատավայրը որպես զարգացման գրավական
Հասարակություն

ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսավորել է «Մակ Ֆիշ» ՍՊԸ-ին

ՎՏԲ-Հայաստան Բանկը վարկային գիծ է տրամադրել Հայաստանի խոշորագույն ձկնարտադրող ձեռնարկություններից մեկին՝ «Մակ Ֆիշ» ՍՊԸ-ին։ Պայմանագրային գումարը 130 մլն ՀՀ դրամ է, ժամկետը՝ 36 ամիս։ Բանկի կողմից տրամադրված միջոցները թույլ կտան ընկերությանը ավելացնել արտադրական հզորությունները և ձկնամթերքի տեսականին։

«ՎՏԲ-Հայաստան Բանկն արդեն 9 տարի է հաջողությամբ համագործակցում է «Մակ Ֆիշ» ընկերության  հետ՝ տրամադրելով ֆինանսական ծառայությունների ամբողջական փաթեթ, ինչը թույլ է տալիս ընկերությանն ակտիվ զարգանալ։ Տնտեսության իրական հատվածին աջակցությունը Բանկի առաջնահերթ խնդիր է: Նոր համագործակցությունը խթանիչ կհանդիսանա մեր հաճախորդների բիզնեսի առաջընթացի համար, մասնավորապես, ապահովելով  Հայաստանում ձկնարդյունաբերության աճը և դրա լայն հասանելիությունը դեպի արտահանման շուկաներ»,- նշում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի Կորպորատիվ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Արա Ավագյանը։

 «Մեր հիմնական ֆինանսական գործընկերոջ աջակցության շնորհիվ մենք կարողացանք իրագործել բիզնեսի զարգացման ծրագիրը: Մեզ հաջողվեց ոչ միայն ընդլայնել արտադրությունը և ավելացնել առաջարկվող տեսականին, այլ նաև էապես բարելավել տեղական ձկնամթերքի որակը, մեր ապրանքանիշը ճանաչելի դարձնել ինչպես տեղական, այնպես էլ արտաքին շուկաներում»,- նշում է «Մակ Ֆիշ» ՍՊԸ-ի հիմնադիր և տնօրեն Սերգեյ Դավթյանը։

Հղում:

«Մակ Ֆիշ» ՍՊԸ-ն հանդիսանում է «Մաքս Ֆիշ» ընկերությունների խմբի անդամ, այն ձկնաբուծության խոշորագույն ներկայացուցիչներից է Հայաստանում։ Հիմնական գործունեությունը ձկնաբուծությունն է՝ թառափի, սաղմոնի, իշխանի և այլ ձկնամթերքի աճեցում և վերարտադրություն, ինչպես նաև ձկան և ծովամթերքի առևտուր։ Պատրաստի արտադրանքի մեծ մասն արտահանվում է և մեծ պահանջարկ ունի Ռուսաստանի խոշորագույն մանրածախ ցանցերում։ Ընկերությանն են պատկանում Արարատի մարզի մի քանի գյուղերում արհեստական ​​ձկնաբուծության համար նախատեսված լողավազաններ՝ մոտ 14 հա ընդհանուր մակերեսով, որտեղ միաժամանակ կարելի է պահել մոտ 2 250 տոննա ձուկ։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: