Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայ վիրտուոզները․ տաղանդի ճանապարհը դեպի մեծ բեմԽայտառակություն էր, երբ Հայաստանը ներկայացնող թիվ մեկ պաշտոնատար անձը շնորհակալություն հայտնեց հայ ժողովրդի թիվ մեկ ախոյանին ու մարդասպանին. Արմեն ԱշոտյանԴիտորդներին ճնշելու են. Փաշինյանի նոր մտահղացումը Թրամփի երկիմաստ գրառումը. Զենք՝ Ադրբեջանին, էներգիա՝ Հայաստանին Փաշինյանը կատարում է ադրբեջանցի ոստիկանի գործառույթ․ Հովհաննես ԻշխանյանՔննչական կոմիտեն պետք է գործադիր իշխանությունից անկախ լինի․ Ավետիք ՉալաբյանՆովոանենկայի շրջանային հիվանդանոցը տարեկան կխնայի մոտ 800,000 լեյ շնորհիվ արևային էներգիայիԸնտրական վերահսկողության նոր կանոնները՝ ժողովրդավարության նահանջի՞ հաշվինՍոցիալական «անապատացման», ներքին ճգնաժամերի անդառնալի հետևանքների վտանգները. «Փաստ» Անընդհատ «լավն է» ասելով՝ իսկապես լավն է դառնո՞ւմ. «Փաստ» «Հանուն հիշողության և կեղծ օրակարգի դեմ»Իշխանության պարագայում ամեն ինչ հասկանալի է, իսկ ի՞նչ կարող է անել ընդդիմությունը. «Փաստ» «Այս իշխանությունը ոչ մի աղերս չունի հայկականության, հայ ազգի, մեր պետության շահերի հետ». «Փաստ» Այն, ինչ անում է Եկեղեցին, բխում է միայն ու միայն հայ ժողովրդի ու հայոց պետականության շահերից. «Փաստ» Մեծ ավանտյուրա. ի՞նչ է սպասվում ԱՄՆ-ի 74 տոկոս մասնաբաժնին. «Փաստ» Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը. «Փաստ» Իշխանություններին պետք չեն ո՛չ օբյեկտիվ դիտորդներ, ո՛չ արդար ընտրություններ. «Փաստ» Միսը կարող է անսպասելի դեր խաղալ մարդկանց երկարակեցության հարցում. հետազոտությունԻշխանության զգալի մասն ապրում է պալատներում, ունեն տասնյակ ծառաներ ու ճաշ եփողներ. Հրայր Կամենդատյան Առաջիկա 100 տարվա ընթացքում Հունգարիան չի թույլատրի Ուկրաինային անդամակցել ԵՄ-ին. Օրբան
Հասարակություն

Բզկտված ԱՐՑԱԽ. ՀԱԴՐՈՒԹ. Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
 
Բզկտված ԱՐՑԱԽ. վերադառնալու´ ենք:
 
ՀԱԴՐՈՒԹ, քաղաք Արցախի Հանրապետությնում, որը Նիկոլի և նրան կցված խունտայի շնորհիվ, ներկայումս ժամանակավորապես գտնվում է Ադրբեջանի «զինված ուժերի» վերահսկողության ներքո։
Քաղաքը տեղաբաշխված է հանրապետության հարավ-արևելյան հատվածում։ Այն Ստեփանակերտից գտնվում է 72 կմ հեռավորության վրա։
 
Նախկինում անվանվել է նաև Հոնաշեն, Հադրուտ, հետագայում վերանվանվել է Հադրութ։ «Հադրութ» բառացի, թարգմանաբար նշանակում է «երկու գետերի միջև»։ Դարեր շարունակ Հադրութը հայտնի է եղել Դիզակ անունով, այսպես էր կոչվում Դիզակի մելիքությունը, որի տարածքում շրջանը գտնվում էր 1590-1751 թվականներին: Դիզակ գավառը գտնվում էր Իշխանագետից մինչև Արաքս գետը ընկած տարածքում։ Բնակավայրի տարածքում ու շրջակայքում հայտնաբերվել են տասնյակ հուշարձանները, որոնք թվագրվում են հեթանոսական, վաղ քրիստոնեական և միջնադարյան ժամանակաշրջաններիով։ Այս տեղեկությունները վկայում են, որ բնակչությունը այնտեղ բնակվում էր դեռևս Ք․ա․ 2–1–ին հազարամյակներից սկսված։
 
Մինչև 387 թվականը Հադրութը կազմում էր Մեծ Հայքի Արցախի նահանգի մաս, 387-640 թթ. ՝ Կովկասյան Ալբանիայի (Աղվանքի) իշխանության տակ գտնվող վասալ հայկական իշխանության մաս, 640-ից 880 թթ.՝ Հայաստանի էմիրության կազմում, 880-1047՝ Անիի հայկական թագավորության մաս, 1047-1201թթ. -հայկական Խաչենի իշխանության մաս, 1201-1380թթ.- Զաքարյանների հայկական իշխանությունում, 1380-1590 թթ. այն կրկին մաս էր կազմում հայկական Խաչենի իշխանության: Կարևոր է նշել, որ Հադրութի շրջանը երբեք չի բնակեցվել թուրքերով, և նույնիսկ խորհրդային տարիներին նրանք այնտեղ աննշան տոկոս էին կազմում:
 
1926-ի մարդահամարի տվյալներով ՝ Հադրութի շրջանում բնակվում էր 25 247 մարդ, որոնցից 24,685-ը (97,7%) հայեր են: Այժմ այդ մարդիկ ունեն ավելի քան 100 հազար հետնորդներ, ովքեր ներկայումս փախստական են:
Վերջին 100 տարում Հադրութը եղել է հայ-ադրբեջանական հակամարտության օջախներից։ 1918 թվականին Հադրութի բնակչությունը կատաղի դիմադրություն է ցույց տվել Զանգեզուրի վրա հարձակման գնացող թուրքական զորքերին։ 1992 թվականի օգոստոսի 15-ը նշվում է որպես Հադրութի՝ Առաջին պաշտպանական շրջանի ստեղծման օր։
Հադրութը Շուշիից հետո տարածաշրջանում երկրորդ արհեստագործական և արդյունաբերական կենտրոնն էր։ 19–րդ դարի կեսերից քաղաքում աշխուժացել են արհեստները, իսկ 20–րդ դարի սկզբին արհեստների թիվը հասավ 25–ի։ Այդ ժամանակաշրջանում Հադրութում գործել է մետաքսագործական երկու ֆաբրիկա, օղեթորման և գինու պատրաստման 46 արտադրամաս, ոսկերչական և գորգագործական 6 արհեստանոց, կղմինդրի 2 գործարան, ունեցել է շուկա, վաճառանոց, հեռագրատուն, արքունի զորանոց։
 
1882 թվականին Մոսկվայի տոնավաճառում Հադրութի մետաքսը արժանացել է բրոնզե մեդալի, իսկ 1883 թվականին ԱՄՆ–ում արժանացել է ոսկե մեդալի։
 
Հին Հադրութն օղակված է եղել պաշտպանական մի շարք բերդ-ամրոցներով։ Հյուսիս-արևելքում պահպանվել են «Բերդի մուտք» անունով հին բերդապարսպի հետքերը, հարավում՝ «Ծծախաչ» անունով բերդի, հյուսիսում՝ «Վնեսաբերդի», հարավ-արևելքում՝ «Ցորաբերդի» պարիսպների և աշտարակների առանձին մասեր։
Պահպանվել և նորոգվել է հայ առաքելական Սուրբ Հարություն եկեղեցին, որը հիմնադրվել է 1621 թվականին։ Քաղաքի հին հատվածի որոշ մասեր նույնպես պահպանվել են՝ ի դեմս 1-3 հարկանի պատշգամբներով տների։ Քաղաքի տարածքը հարուստ է 13 սառնորակ աղբյուրներով՝ «Հոռեն», «Օխտը կռան», «Սահականց», «Դերին», «Ցվրա ջուր», «Երե», «Գյուլիսուն», «Շոշ քյահրիզ», «Տանուց», «Արգյունաշա», «Չիմանին», «Ցվրեն», «Նահատակեն» անվանումներով, կար նաև 7 գործող ջրհոր։
 
Հադրութի բնակչության թիվը 1813 թվականից հետո, երբ Արևելյան Հայաստանը և Արցախը մտան Ռուսական կայսրության կազմ, մի քանի տասնամյակում քառապատկվել է։ Մինչև 2020 թվականը Հադրութի բնակչությունը եղել հիմնականում բնիկներ։ Մինչև քաղաքի հանձնումը, բնակչությունը կազմել է 3200-3250 մարդ։ Բնակչությունը հիմնականում զբաղվում էր խաղողի, հացահատիկի և անասնապահական մթերքների արտադրությամբ:
 
Հադրութում առկա էր միջնակարգ դպրոց, մանկապարտեզ, մանկական երաժշտական դպրոց, մշակույթի և երիտասարդության կենտրոն, շրջանային հիվանդանոց, քաղաքապետարան, իսկ Վանք և Տյաք գյուղերում՝ մշակույթի տներ։ Համայնքային ճանապարհները ասֆալտապատ են։ Կոմունիկացիաների տեսակետից այն զարգացած էր․ հասանելի էր հեռուստատեսությունը, ռադիոն, համացանցը։ Հադրութն ապահովված էր էլեկտրաէներգիայով, գազամատակարարմամբ և ջրամատակարարմամբ։ Գործում էին վեց տասնյակից ավել առևտրային օբյեկտներ և 3 բանկի մասնաճյուղեր։
 
Հադրութում էր տեղակայված ԱՀ ՊԲ 18-րդ ԼՀ դիվիզիայի հրամանատարությունը և ՊԲ N 38401 զորամասը: