Ձեր տանը, որ կռիս ու տառական է հայտնվում, ձեր տնից փախնո՞ւմ եք. Հայկ Մամիջանյանը դիմեց քաղաքացիներին
18։30-ին Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքին ներկա է նաև ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։
Նա նշեց, որ այսօր ելույթ չի ունենալու և ուղղակի եկել է քաղաքացիների հետ զրուցելու:
«Այստեղ կանգնած մարդիկ հասկանում են, որքան Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորն է, նույնքան էլ Արցախը Հայաստանի անվտանգության գրավականն է: Այստեղ բոլորը հասկանում են, որ Կասկադում իրար ձեռք բռնած սիրահար զույգի անվտանգության երաշխավորը Արցախի սահմանին ավտոմատը ձեռքին ամուր բռնած զինվորն է: Ես այստեղ եմ եկել զրուցելու տունը կորցրած քույրերիս և եղբայրներիս հետ. Շուշիից, Հադրութից, Քարին տակից, Մարտունու, Ասկերանի ու Մարտակերտի գյուղերից: Բոլոր նրանց ում աչքերի մեջ նայելով իշխանությունը ստում է, և չի համարձակվում ասել, որ մեր հայրենիքը օկուպացված է: Պարզապես չեն ասում դա, որովհետև վախենում են օկուպանտից: Պետք է վախենալ նրանից, ովքեր երկու անգամ ծնկի են բերել օկուպանտին: Ղազանչեցոցի սպիտակ կամարների տակ աղոթած ու Հադրութում գերեզման թողած իմ հայրենակիցներից պետք է վախենան: Եկել եմ այստեղ ներողություն խնդրեմ, որ ես կամ իսկ իրենք չկան: Եկել եմ ասեմ, որ իրենց հերոս զավակների պահած ու շահած հողը պատառ-պատառ մեծ ու փոքր կտորներով իրենց մեջքի հետևից ծախում են: Իրենց բերած կեղծ խաղաղությունից արյան հոտ է գալիս»,- ասաց Մամիջանյանը և հավելեց, որ Արցախի հարցի լուծման բանալին ո՛չ Վշիգտոնում է, ո՛չ Մոսկվայում, ո՛չ էլ Բրյուսելում, այլ այստեղ՝ Երևանում:
Դիմելով արտագաղթողներին պատգամավորն ասաց. «Ո՞ւր պետք է փախնենք մենք մեր խայտառակությունից, ձեր տանը, որ կռիս ու տառական է հայտնվում, ձեր տնից փախնո՞ւմ եք, չէ՝ քշում եք կռիսին ու տառականին»,- ասաց նա:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times
Նվազագույն կենսաթոշակը՝ 100 000 դրամ․ Նաիրի Սարգսյան