Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մենք ամեն գնով պետք է պաշտպանենք մեր ինքնությունը․ Արթուր Վանեցյան Եպիսկոպոսների ժողովը Ավստրիայում և ներքաղաքական ճնշումների ստվերը Արդյունաբերական վերածնունդի օրակարգ․ «Միասնության թևեր»-ը ներկայացրեց իր տնտեսական տեսլականը Մենք այնքան ենք իրար ատում ու այնքան ենք իրար հանդեպ թշնամացած, որ մեզ օտար թշնամիներ էլ պետք չեն. Մհեր ԱվետիսյանԲաց նամակ ՀՃՇ առաջնորդ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանին` Ազգային Հպարտության Տրիբունալի վերաբերյալԱշխարհաքաղաքական նոր «մեսիջներ». անվտանգության ավանդական երաշխիքներն այլևս հուսալի չեն. «Փաստ» Ընտրությունների մասնակցության յուրաքանչյուր ձայնի ուժը և լռության գինը. «Փաստ» Սարսափ ոչ միայն իշխանությունը կորցնելուց, այլև միասնականությունից. «Փաստ» «Այս ամենն իրավունքի գերակայության և իրավականության հետ աղերս չունեցող գործընթաց է՝ բացառապես տեղավորվող քաղաքական ծիրում». «Փաստ» Այդ ի՞նչ «ձեռքբերումներից» են խոսում իշխանությունները. «Փաստ» «Ընդդիմադիր ուժերը պետք է միավորվեն մի քանի խոշոր գաղափարական դաշինքների մեջ և պարտության մատնեն գործող վարչախմբին». «Փաստ» Ընտրական շրջանի «բացումից» երկու օր անց Սյունիքի մարզպետը ֆինանսական աջակցություն է բաժանել բնակիչներին. «Փաստ» ՔՊ-ում էլի ներքին խմորումներ են. «Փաստ» Շոուի վերածված «արդարադատություն». Վահե Հակոբյանի գործի իրական նպատակը. «Փաստ» Տիգրան Բարսեղյանը հեռացավ Հայաստանի հավաքականից Շվեդիան իր նոր տարեկան հետախուզական զեկույցում Ռուսաստանին անվանել է «գլխավոր ռազմական սպառնալիք»ՌԴ–ն մեղադրել է Telegram-ին «արտասահմանյան հետախուզական գործակալություններին» նամակագրությունը բացահայտելու մեջՀայաստանը դառնում է Կովկասի առաջին թեկնածուն` «Գաստրոնոմիայի համաշխարհային տարածաշրջան 2028» կոչման համարԸնտրական շրջանի բացումից երկու օր անց․ Սյունիքի մարզպետը ֆինանսական աջակցություն է բաժանել բնակիչներինՌԴ-ն հույս ունի, որ Իրանի շուրջ բանակցությունները չեն ավարտվի ռազմական արկածախնդրությամբ. Զախարովա
Հասարակություն

IDBank-ի և Իդրամի արձագանքը Հանրային հեռուստաընկերության ռեպորտաժին

Ապրիլի 10-ին Հանրային հեռուստատեսության «Լուրեր» լրատվական հաղորդման շրջանակում հրապարակվել է ռեպորտաժ, որում անդրադարձ է կատարվել «Իդրամ» համակարգի օգտագործմամբ IDBank-ից վարկերի ստացմանը։ 

Խոսքը, մասնավորապես, այն դեպքերի մասին է, երբ զեղծարարները, կորզելով  անձնական գաղտնի տվյալներ, տվյալ անձանց անունից իրականացրել են գործարքներ։  

Իդրամն ու IDBank-ը մտահոգություն են հայտնում Հանրային հեռուստաընկերության՝ ռեպորտաժի կառուցման մոտեցման վերաբերյալ, քանի որ ռեպորտաժում ինչպես պաշտոնակատար անձանց, այնպես էլ լրագրողի և փաստաբան Գագիկ Մելիքյանի կողմից ներկայացվել է միակողմանի տեղեկատվություն, որը կարող է վնասել Իդրամ և IDBank ընկերությունների բարի համբավին։ 

Այն պնդումը, թե ընկերությունները ոչինչ չեն անում վարկավորման գործընթացի անվտանգության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ, բացարձակ չի համապատասխանում իրականությանը։ Զարմանալի է նաև փաստաբանի կողմից 2020 թվականի սկզբի դեպքերի մեջբերումը (այստեղ տուժողը Բանկն է և Բանկի նախաձեռնությամբ է հարուցվել քրեական գործ, իսկ քաղաքացիների բոլոր վարկերը մարվել են Բանկի կողմից), որը ոչ մի աղերս չունի 2021 թվականի դեկտեմբեր ամսից ի հայտ եկած դեպքերի հետ, որոնք բացառապես առաջացել են հաճախորդի կողմից գաղտնաբառերի և PIN կոդերի վերականգնման տվյալների՝ զեղծարարներին անգիտակցաբար փոխանցման հետևանքով։ Այսինքն՝ Իդրամ հաշվառման հաշվի մուտքի տվյալները զեղծարարներին հասանելի են դարձել բացառապես հաճախորդների անզգույշ գործողությունների հետևանքով։  

Ինչ վերաբերում է համակարգի անվտանգությանը, ապա ամենայն պատասխանատվությամբ հայտարարում ենք, որ թե՛ Բանկը, թե՛ Իդրամ ընկերությունը շարունակական ներդրումներ և հստակ բարելավումներ են իրականացնում․ չնայած այն հանգամանքին, որ համակարգը մինչև այժմ էլ լիովին անվտանգ է եղել, ընկերությունները բազմաթիվ քայլեր են ձեռնարկել ու ձեռնարկում հաճախորդներին իրենց իսկ անզգուշությունից պաշտպանելու նպատակով։ 

Դիմելով Հանրային հեռուստաընկերությանը՝ հորդորում ենք երկու ընկերություններին վերաբերող ցանկացած պնդում կամ կարծիք հանրայնացնելուց առաջ ստանալ նաև Իդրամի և IDBank-ի դիրքորոշումը, հատկապես հաշվի առնելով, որ զեղծարարության զոհ են դարձել Idram&IDBank հարթակում տարբեր կարգավիճակ ունեցող անձիք, և դեպքերը հաճախ խիստ տարբեր են, սակայն դրանց ընդհանրությունը, շեշտենք ևս մեկ անգամ, մեկն է՝ անձի կողմից իր անձնական տվյալների, այդ թվում՝ ստացվող նույնականացման կոդերի հետ վարվեցողության կանոնների խախտումը, մասնավորապես՝ այլ անձանց տրամադրումը։   

Սույնով դիմում ենք նաև ԶԼՄ այլ ներկայացուցիչների՝ պահպանել վերը նշված մոտեցումը և առաջնորդվել անաչառության և նյութի համակողմանի լուսաբանման սկզբունքով։

IDBank- ի Հաղորդակցման բաժին