Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրենց` պարգևավճարներ, իսկ թոշակառուն չգիտի ինչպես ծախսի թոշակըԲովանդակային քննարկում՝ բաժանարար խոսույթի փոխարեն․ Շաքե ԻսայանՖեյսբուքի սրտկներից դուրս իրական կյանքն է, որտեղ փոփոխությունների սպասում կա և լինելու է փոփոխություն, լինելու է Ուժեղ Հայաստան. Մարիաննա ՂահրամանյանԹուրքիայի Արտգործնախարարը հայտարարեց, որ աջակցում են Փաշինյանին Ադրբեջանական բենզին կգնե՞ք ԶՊՄԿ-ում «Գիրք նվիրելու օրը» անակնկալներով անցավԱմենաինտելեկտուալ, ամենամեծ, ամենահայրենասեր, ամենա–ամենա՝ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը ծնվել է հենց այս օրը. Մհեր ԱվետիսյանՊարտադիր կանխարգելիչ հետազոտություն անվճար, տարեկան մեկ անգամ. Հրայր ԿամենդատյանՍուրեն Սուրենյանցը ներկայացրեց «Ոչ Արևմտյան Ադրբեջանին» ժողովրդական շարժումը (տեսանյութ) Մեր բանակը կարող է կրկին լինել ամենահզորը տարածաշրջանում․ Ավետիք ՉալաբյանԱրցախի վերահայացումը մեր քաղաքական ուղեգծի առանցքային տարրերից մեկն է լինելու. Ավետիք Չալաբյան Պետությունը պետք է աջակցի կրթությունից հետո համայնք վերադարձող երիտասարդին․ Ցոլակ ԱկոպյանԹուրքիան և Ադրբեջանը չպետք է թելադրեն Հայաստանի ապագան․ Արմեն ՄանվելյանՄեկնարկել է «Հաղորդակցության եղանակների բարեկամության մոնիթորինգ - 2025» շնորհանդեսը (լուսանկարներ, տեսանյութ)Խոշոր հարկատուների առանցքային դերը ՀՀ պետական բյուջեում Մարթա Կոսը մարտի 19-20-ը կայցելի Հայաստան Սպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանը կնվազի Ինձ են դիմել «Համահայկական ճակատ» շարժման կազմում գործող համանուն կուսակցության և «Ժողովրդական աշխարհազոր»-ի մի խումբ մեր հայրենակիցներ. Արշակ ԿարապետյանՎերադարձնենք լավատեսությունը հայ գյուղացուն. այգիներում չմթերված բերք չի՛ մնալու. տեսանյութՈւկրաինայի հարցով եռակողմ բանակցություններն այս պահին գտնվում են այն փուլում, որը հանրային քննարկում չի նախատեսում. Պեսկով
Քաղաքականություն

Մենք տեսնում ենք գործից չհասկացող ծայրահեղ անգրագետ կառավարություն ու էկոնոմիկայի նախարարություն․ Նաիրի Սարգսյան

Հայ-թուրքական սահմանի բացման հետեւանքով Հայաստանի տնտեսության վրա ազդեցության, շուկայում տիրող գնաճի, ռուսական ռուբլու անկման եւ այլ կարեւոր հարցերի մասին Meganews.am-ը զրուցել է Աուդիտորների Պալատի նախագահ, տնտեսագետ Նաիրի Սարգսյանի հետ։

-Պարոն Սարգսյան, Հայաստանի եւ Թուրքիայի կողմից վարվող արտաքին քաղաքականությունը հուշում է այն մասին, որ պետությունների միջեւ սահմանների բացման հարցը լուծվելու է կարճ ժամանակահատվածում։ Ի՞նչ վտանգներ է այն ենթադրում եւ ի՞նչ մեխանիզմներով Հայաստանը կարող է պահպանել երկրի տնտեսության կայունությունը։ 

 -Այս հարցը պատերազմից ոչ պակաս կարեւորության խնդիր է, որովհետեւ եթե մենք Թուրքիայի հետ սահմանը պետք է բացենք ու դա այլընտրանք չունի եւ մենք այդքան խելք չենք ունեցել, որ կարողանանք դա հետաձգել, ապա մեծ վտանգների առաջ ենք կանգնելու: Պատճառ առաջին՝ Հայաստան հանդիսանում է ԵԱՏՄ անդամ եւ Թուրքիայի շուկայով Հայաստանը չողողելու համար ունենք մեկ գործիք՝ մաքսատուրք, բայց Հայաստանը միայնակ չի կարող որոշել մաքսատուրքի չափը, այն ԵԱՏՄ անդամ պետությունների համար ընդհանուր է, այսինքն այս կոնտեքստում Հայաստանը միայնակ չի կարող որոշել մաքսատուրքը բարձրացնելու է, թե՝ ոչ։ Պայքար մղելու համար, որոշողն այս դեպքում Ռուսաստանն է: Եթե որոշվի, որ չենք բարձրացնելու մաքսատուրքը, ըստ էության մենք խոչընդոտ չենք կարողանալու ստեղծել: Այս պարագայում հարկ է ընդգծել, որ Թուրքիան իր արտադրողներին մեծ սուբսիդիաներ է տրամադրում, որպեսզի նրանք կարողանան ստանան էժան ու շուկայում մրցունակ արտադրանք: Հարց է առաջանում Հայաստանը ունի՞ նույնչափ գումարներ հայկական արդյունաբերության մեջ ներարկելու համար: Փաստացի չունենք արդյունաբերություն, չունենք գումար հետեւաբար մենք մեր գործարարներին չենք կարողանալու աջակցել: Սա նշանակում է, որ Հայաստանը հանձնելու ենք Թուրքիային առանց պատերազմի՝ մի քիչ ավելի երկարաժամկետ պլանում: Ըստ էության, թուրքական կապիտալը կմտնի Հայաստան, մեր փոքր արտադրողներին կտապալի ու կմնա գերիշխող, սրան զուգահեռ, բնականաբար, Հայաստանից արտագաղթը կմեծանա, անշարժ գույքի կապիտալի սեփականատերեր կդառնան թուրքերը ու մենք կամաց-կամաց կհայրենազրկվենք: Մենք ամեն ինչ պետք է անենք, որ դեռ սահմանները չբացվեն: Եթե Թուրքիայի հետ սահմանի բացումը այլընտրանք չունի աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված, ապա մենք դա պետք է նախապես  հաշվարկեինք ու Սովետական միությունից անկախանալուց ի վեր պատրաստվեինք դրան, մենք փաստացի բաց ենք թողել բոլոր ժամանակահատվածները:

-Իսկ այս պահին ՀՀ կառավարությունը ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի հայկական բիզնեսին աջակցելու համար, որոնց արտադրանքը արտահանվում է ռուսական շուկա՝ հաշվի առնելով Ռուսաստանից խոշոր ընկերությունների արտահոսքը եւ ռուբլու անկումը։ 

-Նվազագույնը, որից ՀՀ կառավարությունը պետք է սկսի, դա այն է, որ Էկոնոմիկայի նախարարությունը պետք է 24-ժամյա ռեժիմով աշխատի, ղեկավար կազմը առավոտից երեկո պետք է արտադրողների հետ հանդիպումներ ունենա ու հաշվարկներ կատարի: Քանի որ, ինչպես նշեցի, մենք բաց ենք թողել բոլոր ժամանակահատվածները, եւ Ռուսաստանը կազմում է Հայաստանի արտաքին առեւտրի մոտ 1/3-ը, սա նշանակում է, որ Ռուսաստանի տնտեսության վատթարացումը մեզ վրա վատ ազդեցություն է թողնելու: Փաստ է, որ Ռուսաստանը գնալով աղքատանում է, եթե մի երկիր որտեղ արտահանում ենք՝ թուլանում է, ապա սա նշանակում է, որ գնողունակությունն էլ է անկում, սա իր հերթին նշանակում է, որ մեր երկրից դեպի Ռուսաստան արտահանման ծավալները կրճատվելու են, սրան զուգահեռ հայաստանյան արտադրողների մոտ նկատվելու է եկամուտների նվազում, ինչը ենթադրում է աշխատավարձերի նվազում կամ աշխատատեղերի կրճատում, սա էլ իր հերթին բերելու է գործազրկության աճի եւ աղքատության բարձրացման: Այս ամենից բացի չմոռանանք, որ մենք Ռուսաստանում ունենք արտագնա աշխատանքի մեկնած հայրենակիցներ, որոնք տարվա կտրվածքով մեկ միլիարդ դոլարից ավել տրանսֆերտներ են փոխանցում Հայաստան, իսկ այսօրվա փոխարժենքը գիտենք թե որքան է: Այս ամենը մեր երկրին լուրջ խնդիրների առաջ էկանգնեցնելու: Դա բացասական իմասով, իսկ դրականն այն է, որ ռուսական կողմը հայկական շուկան դիտարկում է որպես տարածք ու Հայաստանը պետք է ճիշտ դիրքավորվի, որ ավելի գրավիչ առաջարկով հանդես գա: Այս պահին Այ Թիոլորտի մասնագետներ են Հայաստանում եւ նրանք օգտվում են ռեստորան-սրճարաններից, մանրածախ առեւտրից, հյուրանոցներից, վարձակալում են բնակարաններ, եւ այլ, այսինքն պետության մակրոմակարդակում դա ազդեցություն թողնելու է: Այսօր մեր գերխնդիրը պետք է լինի  ռուսական արդյունաբերության տեղակայումը մեր երկրում, որի համար, սակայն, մենք չունենք բավարար ռեսուրսներ: Պատրաստ չենք, տարածքների, էներգակիրների, աշխատակազմի կրթվածության առումով: ՀՀ կառավարությունը այս բոլոր խոչընդոտների վրա պետք է աշխատի, բայց մենք տեսնում ենք գործից չհասկացող ծայրահեղ անգրագետ կառավարություն ու էկոնոմիկայի նախարարություն, այս դեպքում իրենցից լավ բան սպասել չենք կարող:

-Վերջին շրջանում Հայաստանում նկատելի են ապրանքների գների շեշտակի աճ, արդյո՞ք գոյություն ունեն գործիքակազմեր, որոնք փաստացի կան, սակայն չեն կիրառվում գնաճը զսպելու համար։

-Գործիքակազմերը շատ չեն, սակայն քիչ էլ չեն: Առաջին գործիքակազմը Կենտրոնական բանկի ձեռքում է գտնվում, սկսած վերաֆինանսավորման տոկոսադրույքից, որը անիմաստ է օգտագորվում: Եթե ժամանակին Կենտրոնական բանկը ադեկվատ էր արձագանքում, ապա հիմա կարծես այդպես չէ: ԿԲ-ն փողի թանկացում որոշակի չափով իրականացնում է, այդկերպ փորձում է ազդեցություն ունենալ դրամի շրջանառության վրա, սակայն սա բավարար քայլ չէ, իսկ կառավարությունն ընդհանրապես ոչինչ չի անում, այլեւ խանգարում՝ գնաճին նպաստում է: Երբ կառավարության նիստի ժամանակ ազդակ է արձակվում, որ ամեն ինչ ավելի վատ է լինելու, սա ուղիղ կերպով ազդում է գնաճի բարձրացման վրա: Մեր երկիր վարչապետը ոլորտից գլուխ չի հանում, սակայն խորհրդակցություն էլ չի իրականացվում տվյալ հարցերով: Գնաճի մասով, իհարկե, կան նաեւ օբյեկտիվ պատճառներ եւ դա պահանջարկի առաջացումն է, որն էլ իր հերթին բերում է գնաճ: Կա նաեւ գնաճի շինծու բաղադրիչ՝ տարվա սկզբից թանկացան էներգակիրները: Ընդգծեմ, որ կառավարությունն իր հայտարարություններով չպետք է այնպես անի, որ մարդիկ նետվեն խանութնե ու առեւտուր իրականացնեն: Հարկավոր է  օր ու գիշեր բիզնեսի հետ աշխատել, գների ուսումնասիրություններ անել չարաշահման բացահայտման դեքում շատ խիստ պատժամիջոցներ կիրառեն: