Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանը մեկ օրում նվաճելnւ պլանը ձախողվել է. Լավրով Խաղաղությունը խոսքով ու պարգևավճարնտերով չեն բերում, խաղաղությունը գործով են ձեռք բերում. Արշակ ԿարապետյանՊետության թիվ մեկ առաքելությունը անվտանգությունն է․ «էժան խաղաղությունը» պատրանք է․ Արմեն ՄանվելյանԹրամփի կոչերը Զելենսկուն՝ գնալ գործարքի, հաստատում են, որ հենց ուկրաինական կողմն է hակամարտության կարգավորման գործընթացի հիմնական արգելքը. Պեսկով Իրանի իշխանությունները խիստ դժգոհ են Փաշինյանի կառավարությունից Փաշինյանի սիրտը սահմանադրական մեծամասնություն է ուզում Կապան և Քաջարան համայնքներում սոցիալական ծրագրերի իրականացումը միշտ եղել է ԶՊՄԿ-ի կարևորագույն առաքելություններից մեկը. տեսանյութԲուժօգնությունը հասանելի կդարձնենք՝ մարզերում սկրինինգային ծառայություն ներդնելով․ Հրայր ԿամենդատյանԳուշակությունների փոխարեն իշխանությունը պետք է զբաղվի իրական սոցիալական խնդիրներով․ Արեգ Սավգուլյան«Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագիրը հիմնավորված է և փաստարկված, ընդգրկում է յուրաքանչյուր ոլորտ և վերաբերում հասարակության բոլոր շերտերին․ Նաիրի ՍարգսյանԳյուղերը դատարկվում են. մասնագետները զգուշացնում են Սյունիքը ադրբեջանցի միգրանտներով վերաբնակեցնելու վտանգի մասին (տեսանյութ) Ռուսաստանը 2025 թվականին գործարկել է շուրջ 100 ՄՎտ հզորությամբ նոր արևային կայաններ «27 բնակավայր Սյունիքում՝ դատարկման վտանգի առաջ․ կրթական «օպտիմալացման» մութ կողմը» (տեսանյութ) Հայաստանի անկախությունը վտանգի տակ է․ Արցախի էջի անվան տակ Հայաստանի էջն են փակում. Էդմոն ՄարուքյանUcom-ի Level Up+ փաթեթները՝ Հայաստանում ամենաարագ շարժական ինտերնետովԳագիկ Ծառուկյանը հանդիպել է «Առաջարկ Հայաստանին» ծրագրի երիտասարդական պլատֆորմի ներկայացուցիչների և անվանի մարզիկների հետ«Կլինիկական մահ» ախտորոշմամբ Արաբկիրի ԲԿ է տեղափոխվել 1 տարեկան երեխա․ բժիշկներին հաջողվել է փրկել Մեզ սպասվում է 3 հրաշալի գարնանային օր, բայց ընդամենը՝ 3․ Սուրենյան (տեսանյութ) Իշխանությանը հաղթելու համար նախ նրան պետք է զրկել օրակարգը վերահսկելու և մթնոլորտ թելադրելու հաղթաթղթից, իսկ հետո ներկայացնել այլընտրանքը․ Աբրահամյան Սահմանադրության փոփոխությունը ոչ թե հայ ժողովրդի, այլ Ալիևի և Էրդողանի պահանջն է․ Մենուա Սողոմոնյան
Քաղաքականություն

Մարդ կա լավ գիրք է գրում, մարդ կա լավ երգ է գրում, մարդ կա լավ քաղաքական գործունեություն է ծավալում. Փաշինյան

Ուշադիր հետազոտողը Սեւանի ափերով շրջելիս կարող է հստակ արձանագրել, թե պատմական ինչպիսի փուլեր է անցել մեր Հանրապետությունը. Սեւանա լիճը եւ նրա ափերը կրում են վերջին 30 տարում Հայաստանում տեղի ունեցող պրոցեսների բոլոր շերտերը։ Այս մասին այսօր՝ մայիսի 11-ին Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում տեղի ունեցող տնտեսական համաժողովի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեր խնդիրը Սեւանի առափնյա միջավայրը համապատասխանեցնելն լավ կարգավիճակին, քանի որ Սեւանա լիճը Հայաստանի Հանրապետության համար  ունի մեծ նշանակություն»,- ասաց վարչապետը, եւ նշեց, որ բնապահպանությունը նոր Հայաստանի համար առանձնահատուկ նշանակություն ունի, եւ Հայաստանի համապատասխանեցումը բնապահպանական լավագույն միջազգային չափանիշներին  առաջնահերթություն  է:

«Սա մեզնից պահանջում է երկարատեւ քրտնաջան աշխատանք, եւ այդ աշխատանքը մինչեւ վերջ իրականացնելու բավարար կամք մենք ունենք»,- ասաց Փաշինյանը։

Նա ասաց, որ առաջնահերթություն է բոլոր տնտեսական խաղացողների համար ապահովելը հավասար պայմաններ. «Հիմա չեմ ուզում ասել, որ արդեն իսկ հավասար պայմաններն ապահովել ենք, բայց մեկ տարվա արդյունքում մենք պետք է նորից հետազոտենք դաշտը, հասկանանք, թե որտեղ, որ մնացել են անարդարության կան մենաշնորհային կամ արտոնյալության որոշակի դրսեւորումներ, եւ վերացնենք այս դրսեւորումները»,- ասաց վարչապետը։

Փաշինյանի խոսքով՝   գործարարությունը նույնպես առանձնահատուկ տաղանդ պահանջող գործունեության տեսակ է, եւ հորդորեց, որ Հայաստանում եւ Հայաստանից դուրսայն գործարարները, որոնք հետաքրքրված են Հայաստանով՝ վերադառնան, եւ տնտեսական գործունեություն ծավալեն հայրենիքում.

«Մարդ կա լավ գիրք է գրում, մարդ կա լավ երգ է գրում, շինարարություն է անում, մարդ կա լավ քաղաքական գործունեություն է ծավալում։ Ես համոզված եմ որ մենք եւ՛ Հայաստանից դուրս, եւ՛ Հայաստանում ունենք տաղանդավոր գործարարներ, որոնք հետաքրքրված են Հայաստանով, պատմական Հայաստանով։ Թող բոլոր գործարարները գան Հայաստան, հարստանան եւ հարստացնեն Հայաստանի Հանրապետությունը»,- ասաց վարչապետը, եւ հավելեց, որ կառավարության մեծագույն խնդիրը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, գործարարներին, ներդրողներին քաջալերելն է։

Նշենք, որ այսօր՝ մայիսի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Գեղարքունիքի մարզ՝ մասնակցելու «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովին: Համաժողովն ընթանում է մարզկենտրոն Գավառում:

Համաժողովը բացել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, որը հրապարակեց մարզում տնտեսական ցուցանիշները: Համաժողովին մասնակցում է 110 գործարար, որոնցից 72-ը արտերկրից են ժամանել Հայաստան