Ապրիլի 23-ին՝ ժամը 15։00, հանդիպում ենք Սիրահարների այգում. Սերգեյ Չամանյան
Վաղուց մտածում էի, որ պետք է վերսկսել ընկերներիս հետ շաբաթ օրերի հանդիպումները Սիրահարների այգում, իսկ Ազատության հրապարակում երեկվա մեր հանդիպումից հետո այդ միտքը վերաճեց իսկական անհրաժեշտության։
Մարդիկ կորցրել են հավատը, մարդիկ շփոթված են, նրանք ցանկանում են, որ իրենց խոսքը լսելի լինի։ Իսկ ի՞նչ է անհրաժեշտ դրա համար։ Ճիշտ է, հանգիստ մթնոլորտ և որոշակի կանոններ․ ուրեմն եկեք գործի անցնենք։
Ո՞վքեր․ մեդիա հանրության ներկայացուցիչները, լրագրողները, բլոգերները, տելեգրամ և յութուբյան ալիքներ վարողները, պարզապես մեդիա դաշտից հասկացող և լսարան ունեցող մարդիկ և ոչ միայն։ Հասարակ անցորդը կարող է գալ, կարևորը լսելու ունակություն ունենալ:
Ո՞րտեղ․ Բաղրամյան պողոտա՝ սիրահարների այգի:
Ե՞րբ․ ապրիլի 23-ին՝ 15։00՝ առավելագույնը երկու ժամով։
Ինչու՞․ անհրաժեշտ է հաղթահարել վերջին տարիներին մեր ազգի առջև արհեստականորեն ծառացած պատնեշներն ու պառակտումները։ Մենք սև ու սպիտակ չենք, մենք որևէ մեկինը չենք, մենք կանք և գոյություն ունենք, մենք մտածում ենք, աշխատում և արարում։
Ուրեմն եկե´ք օգնենք մինյանց, օգնենք չշեղվել ճիշտ ճանապարհից։
Ոչ մի քաղաքական կուսակցություն կամ կարգախոս չի թույլատրվում, մենք դատապարտում ենք վիրավորանքների և պառակտման փորձերի կոչերը, բայց մենք բաց ենք բոլորի համար։ Միաժամանակ, մեր հանդպմանը մասնակցելու ցանկություն են հայտնել ընդդիմադիր պատգամավորներ և արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներ։ Գործելու ենք իրավիճակին համապատասխան, բայց տվյալ փուլում մենք ունենք ազատ խոսափող ու բլիթներ։
Վերցրե´ք Ձեր սուրճը կամ թեյը, ընկերոջը կամ ընկերուհուն, մենակ եկեք, բայց եկեք․ հայրենիքը վտանգված չէ, այն կործանման եզրին է։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times