Արտակարգ պատահար Մեղրիում. կա զոհ
Ապրիլի 23-ին, ժամը 21:38-ին Վայոց ձորի մարզային ճգնաժաամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մալիշկա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 127-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz C180» (վարորդ՝ Ա. Ա., ծնված 1982 թ.) և «Infiniti» (վարորդ՝ Ս. Մ., ծնված 1985 թ․) մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Infiniti» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորները հոսպիտալացվել են Եղեգնաձոր քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները վարորդի և ուղևորների (Է․ Պ․, ծնված 2012 թ. և Է․ Պ․, ծնված 2017 թ.) առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ ուղևոր Հ․ Պ․-ինը (ծնված 1989 թ.)՝ կայուն ծանր։
«Mercedes-Benz C180» մակնիշի ավտոմեքենայի վարորդը մահացել է։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, սահմանազատել տարածքը և «Mercedes-Benz C180» մակնիշի ավտոմեքենայի վարորդին հիդրավլիկ գործիքների միջոցով դուրս բերել ավտոմեքենայից։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times