Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մենք ամեն գնով պետք է պաշտպանենք մեր ինքնությունը․ Արթուր Վանեցյան Եպիսկոպոսների ժողովը Ավստրիայում և ներքաղաքական ճնշումների ստվերը Արդյունաբերական վերածնունդի օրակարգ․ «Միասնության թևեր»-ը ներկայացրեց իր տնտեսական տեսլականը Մենք այնքան ենք իրար ատում ու այնքան ենք իրար հանդեպ թշնամացած, որ մեզ օտար թշնամիներ էլ պետք չեն. Մհեր ԱվետիսյանԲաց նամակ ՀՃՇ առաջնորդ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանին` Ազգային Հպարտության Տրիբունալի վերաբերյալԱշխարհաքաղաքական նոր «մեսիջներ». անվտանգության ավանդական երաշխիքներն այլևս հուսալի չեն. «Փաստ» Ընտրությունների մասնակցության յուրաքանչյուր ձայնի ուժը և լռության գինը. «Փաստ» Սարսափ ոչ միայն իշխանությունը կորցնելուց, այլև միասնականությունից. «Փաստ» «Այս ամենն իրավունքի գերակայության և իրավականության հետ աղերս չունեցող գործընթաց է՝ բացառապես տեղավորվող քաղաքական ծիրում». «Փաստ» Այդ ի՞նչ «ձեռքբերումներից» են խոսում իշխանությունները. «Փաստ» «Ընդդիմադիր ուժերը պետք է միավորվեն մի քանի խոշոր գաղափարական դաշինքների մեջ և պարտության մատնեն գործող վարչախմբին». «Փաստ» Ընտրական շրջանի «բացումից» երկու օր անց Սյունիքի մարզպետը ֆինանսական աջակցություն է բաժանել բնակիչներին. «Փաստ» ՔՊ-ում էլի ներքին խմորումներ են. «Փաստ» Շոուի վերածված «արդարադատություն». Վահե Հակոբյանի գործի իրական նպատակը. «Փաստ» Տիգրան Բարսեղյանը հեռացավ Հայաստանի հավաքականից Շվեդիան իր նոր տարեկան հետախուզական զեկույցում Ռուսաստանին անվանել է «գլխավոր ռազմական սպառնալիք»ՌԴ–ն մեղադրել է Telegram-ին «արտասահմանյան հետախուզական գործակալություններին» նամակագրությունը բացահայտելու մեջՀայաստանը դառնում է Կովկասի առաջին թեկնածուն` «Գաստրոնոմիայի համաշխարհային տարածաշրջան 2028» կոչման համարԸնտրական շրջանի բացումից երկու օր անց․ Սյունիքի մարզպետը ֆինանսական աջակցություն է բաժանել բնակիչներինՌԴ-ն հույս ունի, որ Իրանի շուրջ բանակցությունները չեն ավարտվի ռազմական արկածախնդրությամբ. Զախարովա
Հասարակություն

Ուրանալ, մոռանալ, չհիշել ցեղասպանության նահատակներին՝ նշանակում է ժխտել սեփական ինքնությունը․ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյան

Ապրիլի 24-ին՝ Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով, Սուրբ Գայանե վանքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:

Հընթացս Սուրբ Պատարագի Արշակ Սրբազանը, անդրադառնալով օրվա խորհրդին, ի մասնավորի նշեց. «Հայոց Ցեղասպանության հանդուրժումը, դրա կոծկումը կամ ժխտումը համարժեք դարձավ նոր ցեղասպանությունների խրախուսման ու քաջալերման։ Հայտնի իրողություն է, որ այս անպատժելությունից ոգեշնչված նացիստները իրագործեցին հոլոքոստը։ Հանդուրժել մեղքը, նշանակում է ոչ միայն դառնալ հանցակից, այլև ճանաչել դրա օրինաչափությունը, նվիրագործել մեղսագործությունը, հանցագործությունը դարձնել կենսակերպ և հարբերությունների պարզաբանման գործիք։ Մեր ժողովուրդը պատմական իր առաքելության ճանապարհին մերժելով մերժել է ոճրագործությունը։ Այլատյացության մեղքը երբեք բույն չի դրել մեր հոգիներում, այլոց ազատությունների և համոզումների հանդեպ թշնամանքի որոմը երբեք չի ծլարձակել հայոց հոգու անդաստաններում։ Սա է քրիստոնեական մեր ինքնության սիրո շաղախը և բովանդակությունը։ Ցեղասպանության ոճրագործությունից հետո անգամ մեր ժողովուրդը երբեք չի կորցրել սիրելու իր առանձնահատուկ կարողությունը։ Մենք ցավ ու մորմոք ունենք մեր հոգում, բայց ոչ երբեք ատելություն։ Մեր պահանջատիրությունը հավատարմությունն է ցեղասպանության նահատակների սուրբ հիշատակին և ոչ երբեք թշնամանք ու ատելություն ոճրագործների նկատմամբ։ Ահռելի ոճրագործությունը չի չարացրել մեր ժողովրդին: Ուրանալ, մոռանալ, չհիշել ցեղասպանության նահատակներին՝ նշանակում է ժխտել սեփական ինքնությունը, հրաժարվել արժանապատվությունից և, վերջապես, նշանակում է ուրանալ հենց Իրեն՝ Աստծուն։

Աստվածային սիրո պատգամի իրագործումը երբեք ու երբեք չի ընդգրկում ազգային և հոգևոր ինքնությունից հրաժարվելու ճանապարհով այլոց հաճելի դառնալու ձգտում։ Ներողամտությունն ու սերը չունեն ոչինչ ընդհանուր վախվորած հարմարվողականության և թուլակամ մորթապաշտության հետ։ Մեր նահատակները մեր ուժն են և մեր զորությունը։ Այնքան ժամանակ, որքան կպահպանենք հավատարմությունը մեր սուրբ նահատակներին, այնքան ժամանակ, քանի դեռ կպայքարենք ցեղասպանության աղետալի հետևանքների վերացման համար, ահա ճիշտ այդքան ժամանակ մենք կշարունակենք մնալ հավատարիմ մեր ինքնության և արժանի ժառանգը՝ մեր նահատակված հայրերի։ Ցեղասպանության մտովի ժխտումն անգամ և կամ անտեսումը հանցակցություն է ցեղասպանների հետ։

Դրա համար նահատակների հիշատակի նվիրական այս օրը սաղմոսերգուի հետևողությամբ ուխտերգ է դառնում համազգային մեր պոռթկումը՝ «Ով սուրբ նահատակներ, եթե մոռանանք ձեզ, թող չորանան մեր ձեռքերը, և եթե չհիշենք ձեզ, թող մեր քիմքերին մեխվեն մեր լեզուները»։ Սիրելի քույրեր և եղբայրներ վրեժխնդրությունը չէ մեզ առաջնորդող գաղափարը։ Եկեղեցին՝ որպես Աստվածային կառույց, ճշմարտության բացահայտման ճանապարհով փրկության առաջնորդելու իր առաքելության մեջ առանձնահատուկ հանձնառություն ունի նաև՝ առարկայորեն ու ճշգրտորեն գնահատելու պատմական իրադարձությունները՝ առանց տրվելու աշխարհիկ նպատակահարմարություններին։ Եկեղեցին պարտավորված է գործել մի տիրույթում, ուր աննվազ են ջանքերը՝ արդարության վերականգնման համար, մի տիրույթում, ուր ճշմարիտ ախտաճանաչողությունը զուգակցվում է հոգևոր խնամքի հետ՝ մեղսագործի զղջմանը, հատուցմանը և արդարացմանը հասնելու համար։ «Սիրել բարեկամին և սիրել թշնամուն» աստվածապարգև պատգամները միշտ զուգորդված են սիրիր ինքդ քեզ քրիստոսատուր նախերգանքով: Ասված է՝ «Սիրիր ընկերոջդ այնպես ինչպես քո անձը»:

Այս պատգամով է, որ այլոց սիրելու՝ քրիստոնեական սիրո չափասահմանը դառնում է այն սերը, որ տածում ենք ինքներս մեր նկատմամբ։ Սեփական անձի հանդեպ ունեցած այս հարգանքն ու արժանապատվության զգացումն է, որ քրիստոնեային օժտում է այլոց սիրելու կարողությամբ»։