Սյունիքից տեղեկացնում են. Կա վիրավոր
Երեկ՝ ապրիլի 24-ին, դանակահարություն է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Այսօր՝ ապրիլի 25-ին, ժամը 00։15-ի սահմաններում Քաջարանի բժշկական կենտրոնից ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի առաջին պատի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Գևորգյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Սյունիքի մարզի բնակիչ, 62-ամյա Գրենիկ Մ-ն է։
Մինչ բժիշկները բուժօգնություն էին ցուցաբերում դանակահարվածին, Կապանի և Քաջարանի ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ ապրիլի 24-ին, ժամը 22։00-ի սահմաններում Քաջարան քաղաքի Եղբայրական գերեզմանոցներում ընտանեկան հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում վիրավորի եղբոր փեսան՝ Սյունիքի մարզի բնակիչ, 36-ամյա Գոռ Գ-ն, դանակով հարվածել է Գրենիկ Մ-ին։ Ոստիկանները կարճ ժամանակում հայտնաբերել են Գոռ Գ-ին և բերման ենթարկել ոստիկանության Կապանի բաժին։ Ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times