Մարտուն Գրիգորյանը՝ ԱԺ-ում Վանեցյանին փոխարինելու լուրերի մասին
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն Ազատության հրապարակում նստացույցերի ընթացքում հարցազրույցների ժամանակ մի քանի անգամ հայտարարել է, որ այլևս չի վերադառնալու խորհրդարան, չի պատկերացնում այնտեղ իր աշխատանքը․
«Մի խորհրդարանում, որտեղ հայտարարում են, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում, որ Արցախում ապրող հայը կարող է ապրել ադրբեջանցու ենթակայության տակ, ես այդ խորհրդարանում չգիտեմ այլևս ինչով պետք է զբաղվեմ»:
Մամուլում լուրեր են շրջանառվում այն մասին, որ երկու դեպքում էլ` և՛ հաջողության, և՛ անհաջողության պարագայում, ենթադրվում է, որ Վանեցյանը վայր կդնի մանդատը: Այդ պարագայում խորհրդարան կմտնի ցուցակի հաջորդ համարը՝ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանը:
1or.am-ը կապ հաստատեց Գրիգորյանի հետ՝ պարզելու վերջինիս տրամադրվածությունն այս հարցում.
«Վանեցյանն անձամբ հայտարարե՞լ է, որ վայր է դնելու մանդատը: Նման խոսակցություն չկա, համենայն դեպս ես չեմ տիրապետում: Եթե-ներով չեմ ուզում խոսել ու մեկնաբանել լրատվամիջոցներում շրջանառվող անհիմն լուրերը: Այսօր այդ հարցը կարևոր չէ՝ ԱԺ կգնաս, թե ոչ, մեր երկում ավելի կարևոր հարցեր կան, քան մանդատը»:
Հարցին՝ արդյոք ընդդիմության ցույցերն արդյունք կտա՞ն, իշխանափոխություն կլինի՞, Գևորգյանը պատասխանեց.
«Տեսնենք, ամեն ինչ դեռ ընթացքում է, ժողովուրդը, կարծես, կամաց-կամաց խելքի է գալիս»:
Մարիամ Նալբանդյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times
Նվազագույն կենսաթոշակը՝ 100 000 դրամ․ Նաիրի Սարգսյան