ՌԴ օդային տարածքում սահմանափակումների պատճառով Երևան-Մոսկվա-Երևան չվերթերի տևողությունը փոփոխվել է. FlyOne Armenia
Ռուսաստանի օդային տարածքում առկա սահմանափակումների պատճառով տեղի են ունեցել Երևան-Մոսկվա-Երևան չվերթերի տևողության փոփոխություններ, որոնք որոշակի ազդեցություն են ունեցել ավիաընկերության չվերթերի վրա։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին տեղեկացրել է FLYONE ARMENIA ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը։
«Տեղեկացնում ենք, որ ստեղծված իրավիճակում տեղի են ունենում շտկումներ և փոփոխություններ չվացուցակում, որոնց վերաբերյալ բոլոր ուղևորները պատշաճ տեղեկացվում են: FlyOne Armenia ավիաընկերության զանգերի կենտրոնը աշխատում է ծանրաբեռնված ռեժիմով, այն կապի մեջ է ուղևորների հետ և տարվում են անհատական աշխատանքներ՝ հնարավոր խնդիրները շտկելու ու անհարմարությունները վերացնելու համար»,- նշել է Արամ Անանյանը:
FLYONE ARMENIA-ն (www.flyone.am) հիմնադրվել է 2021 թ.։ Հոկտեմբերի 27-ին ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն FLYONE ARMENIA-ին տրամադրել է օդանավ շահագործողի վկայական: Ընկերությունը ստացել է IATA 3F երկնիշ և ICAO FIE եռանիշ ծածկագրերը:
FLYONE ARMENIA-ն առաջարկում է մատչելի թռիչքներ մի շարք ուղղություններով, ինչպիսիք են Մոսկվան, Փարիզը, Լիոնը, Ստամբուլը և Սոչին:
Ավիաընկերության նավատորմը բաղկացած է Airbus A320 ընտանիքի ինքնաթիռներից։ Դրանք նախատեսված են 180 նստատեղի համար և համապատասխանում են Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) և EASA Security-ի բոլոր չափանիշներին: Նաև` համաճարակի պայմաններում ինքնաթիռները հագեցված են HEPA օդային զտիչներով, որոնք ոչնչացնում են վիրուսների և բակտերիաների 99,97%-ը:
FLYONE-ը (www.flyone.eu) գործարկվել է 2016 թ․Մոլդովայի Հանրապետությունում և այժմ ավիացիոն շուկայի առաջատարներից է:
FLYONE-ը ստացել է IOSA սերտիֆիկացում, որը գործառնական կառավարման անվտանգության բարձրագույն չափանիշ է, ինչպես նաև՝ 2018, 2019 և 2020 թթ․ FLYONE-ը բազմիցս ընդգրկվել է EMEA կատեգորիայում (Եվրոպա, Մերձավոր Արևելք և Աֆրիկա)՝ «Ամենաճշտապահ ընկերությունների» TOP-10-ում:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times