Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ճապոնիան իր պահուստներից բաց կթողնի 80 միլիոն բարել նավթ Իրանում ավելի քան 3 միլիոն մարդ ներքին տեղահանված է դարձել․ ՄԱԿ Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե իր վրաԾառուկյանը մարտահրավեր է նետել Օլիվեյրային Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին, ազատություն Սամվել Կարապետյանին, ազատություն Հայաստանին․ Ալիկ ՍարգսյանԵրբ արդարադատությունը լռում է, հասարակությունը պետք է խոսի․ Մարիաննա ՂահրամանյանBirkin՝ բաժնետոմսերի փոխարեն․ նորաձևության սիրահարները 25,000 դոլար են ծախսում պայուսակների վրա և երդվում, որ դա ավելի լավ է, քան S&P-նԱշխարհի առաջատար իրավապաշտպաններից կազմված պատվիրակությունը ժամանել է Հայաստան՝ փաստահավաք առաքելությամբ, սակայն իշխանությունները նախընտրել են «փակ դռների» քաղաքականությունը. Ռոբերտ ԱմստերդամՌԴ ԱԻՆ-ը Իրանի համար նախատեսված 13 տոննա հումանիտար օգնություն է հասցրել ԱդրբեջանԻնչու հեռացվեց Ցեղասպանության թանգարանի տնօրենը. մեզ հիմա կառավարում է Ադրբեջանը. Էդմոն ՄարուքյանՄոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկմանԹիմոթի Շալամեն կարող է զրվկել «Օսկար»-ից՝ «ոչ ոքի չի հետաքրքրում օպերան և բալետը» մեկնաբանության համարՔՊ-ական Ռ. Ռուբինյանը կրկին խոսեց. ցավոք, այս մարդիկ նորմալ համակեցության կանոններ, մարդավայել խաղի նորմեր չեն պատկերացնում․ ստիպված պատասխանում եմ․ Արման ԱբովյանԻՀՊԿ-ն հաստատել է Պարսից ծոցում Safesea տшնկերի վրա իրականացված hարձակումը Իրանի պատերազմի ֆոնին մեզ համոզում են նոր զիջումների գնալ․ Էդմոն ՄարուքյանԱյսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ ՓաշինյանՀայաստանի հետ խաղաղությունը միայն թղթի վրա չէ. Ալիև Հնդկաստանում շուկայի հարևանությամբ բռնկված hրդեհի հետևանքով առնվազն 400 հյուղակ է шյրվելՄեր պահանջն է, որ բոլոր քաղբանտարկյալները լինեն ազատ. Թովմաս Առաքելյան Անվտանգ աշխատավայրը որպես զարգացման գրավական
Հասարակություն

Երևանում պաշտոնյաներ են ծեծի ենթարկվել

Ոստիկանության կենտրոնական բաժնում «բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ» հատկանիշներով նյութեր են նախապատրաստվում:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ նշված նյութերը նախապատրաստվում են ապրիլի 29-ին ոստիկանության կենտրոնական բաժին ստացված ահազանգի փաստով: Այդ օրը՝ ժամը 15:30-ի սահմաններում ահազանգ է ստացվել ոստիկանության կենտրոնական բաժին, որ Մաշտոցի պողոտայում գործող «Ածուխ» ռեստորանի մոտ ծեծի են ենթարկել իրենց մասնագիտական պարտականությունները իրականացնող պետական կառույցի աշխատակիցներին:

Նույն օրը՝ ժամը 16:00 –ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները «Ածուխ» ռեստորանի մոտից իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչներ, 28-ամյա Հարություն Կ.-ին, ով Գ. Շամշյանի տեղեկություններով՝ աշխատում է «Անդորր» հյուրանոցային համալիրում՝ որպես խոհարար, 24-ամյա Հայկ Տ.-ին, ով աշխատում է «Ֆայտոն» ռեստորանային համալիրում՝ որպես մենեջեր, 26-այա Արմեն Դ.-ին, ով աշխատում է «Ածուխ» ռեստորանում՝ որպես խոհարար, 30-ամյա Լևոն Դ.-ին, 27-ամյա Ստեփան Մ.-ին, ով «Ածուխ» ՍՊԸ-ի տնօրենն է և ոստիկանություն են հրավիրել 41-ամյա Վարդգես Ղ.-ին, 35-ամյա Աշոտ Մ.-ին, 30-ամյա Գրիգոր Խ.-ին:

Ըստ նախնական տեղեկությունների՝ նույն օրը՝ ժամը 15:00–ի սահմաններում «Ածուխ» ռեստորանի դիմաց Ստեփան Մ.-ն և վերջինիս հայրը՝ Երևանի բնակիչ, 49-ամյա Արսեն Մ.-ն ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկային ծառայության աշխատակիցների կողմից իրենց գործառութային պարտականությունները կատարելու հետ կապված վիճաբանել են վերջիններիս հետ, որի ընթացքում հարվածներ են հասցրել ՊԵԿ 3-րդ բաժնի գլխավոր հարկային տեսուչ, 29-ամյա Հայկ Մ.-ին, պատճառելով՝ մարմնական վնասվածք: Ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները ձեռնարկում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Հայկ Մ.-ին և Աշոտ Մ.-ին . հայտնաբերելու ուղղությամբ:

Կայքի տեղեկություններով՝ Վարդգես Ղ.-ն աշխատում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Հ ՊԵԿ ՀՎԸՀՀՏՎ թիվ 3 բաժնի պետի տեղակալ, Աշոտ Մ.-ն աշխատում է ՀՀ ՊԵԿ ՀՎԸՀՀՏՎ թիվ 3 բաժնի գլխավոր հարկային տեսուչ: Գրիգոր Խ.-ն աշխատում է ՀՀ ՊԵԿ ՀՎԸՀՀՏՎ թիվ 3 բաժնի գլխավոր հարկային տեսուչ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: