Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն ՄանվելյանԻնչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար Փաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում Փաշինյանը յուրովի է օգտվելու Բալասանյանի «նվերից» IDBank-ը դուրս է գալիս միջազգային հարթակ․ Մհեր Աբրահամյանի հարցազրույցը Los Angeles Times-ին Ինչպե՞ս է պետությունն աջակցել, որպեսզի վարչապետի ընտանիքի մտերիմը «քցի» բանկերին Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու ընտրությունից առաջ անհրաժեշտ է համախմբվածություն և փողոցային պայքար․ Արտակ Զաքարյան ՀՀ զինված ուժերի հրամանատարությունը իրավիճակին անհամարժեք որոշումներ է կայացրել․ Ավետիք Քերոբյան Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան
Տնտեսություն

Եվրոպայում գազի գինը կրկին բարձրացել է. տնտեսագետը` շուկայում սպասվող զարգացումների մասին

Ապրիլի 27-ին «Գազպրոմը» հայտարարել է, որ ամբողջությամբ դադարեցնում է գազի մատակարարումը լեհական PGNiG ընկերությանը և բուլղարական Bulgargaz ընկերություններին, քանի որ նրանք հրաժարվել են ռուբլով վճարել ռուսական գազի դիմաց: Bulgargaz-ը Ռուսաստանի կողմից առաջարկվող գազի մատակարարումների դիմաց վճարման նոր կարգը համարել է զգալի ռիսկեր ստեղծող պահանջ, որը չի համապատասխանում մինչև այս տարվա վերջ գործող պայմանագրի պայմաններին:

Տնտեսագետ Մերի Բոյաջյանի խոսքով՝ ներկայումս այդ երկրներն ապահովված են գազի անհրաժեշտ պաշարներով և տեխնիկական հնարավորություն ունեն եվրոպական շուկայից ինչպես գազատարով, այնպես էլ հեղուկ բնական գազ ստանալու համար:

«Ինչպես հայտնի է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է երկրի նկատմամբ պատժամիջոցներ կիրառող ոչ բարեկամ երկրներին, այդ թվում՝ ԵՄ երկրներ, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա և մի շարք այլ պետություններ, գազի դիմաց վճարումները կատարել միայն ռուսական ռուբլով: Ներկայում տասը ընկերություններ հատուկ հաշիվներ են բացել Գազպրոմբանկում գազի մատակարարման համար ռուբլով վճարելու համար, իսկ չորս ներկրողներ արդեն վճարումներ են կատարել Ռուսաստանի առաջարկած պայմաններով։ Որպես առաջացած խնդրի լուծում` Եվրամիությունը փորձելու է այլ երկրների տարածքով ներմուծել գազը՝ անհրաժեշտության դեպքում Լեհաստանին և Բուլղարիային թույլ տալով լրացուցիչ ծավալներով գազ գնել եվրոպական շուկայից:

Հատկանշական է, որ ներկայում լեհական PGNiG ընկերության գազի ստորգետնյա պահեստարանները լցված են գրեթե 80%-ով, ինչը զգալիորեն ավելացել է նախորդ տարիների նույն ժամանակահատվածի համեմատ: Բացի այդ՝ Լեհաստանը Գերմանիայից հակադարձ ճանապարհով գազ է ներկրել, ինչն արդեն 2021թ.-ի հունվարին հանգեցրել է երկիր Բելառուսից և Ռուսաստանից գազի մատակարարումների կրճատմանը: Պետք է նշել նաև, որ Լեհաստանը տարեկան սպառում է գրեթե 20 միլիարդ խորանարդ մետր գազ, որից 5 միլիարդը համարվում է սեփական արտադրությունը։

Ինչ վերաբերում է Բուլղարիային, ապա Բուլղարիա ռուսական գազի մատակարարումների ընդհանուր ծավալը 2021թ.-ին կազմել է մոտ 3.3 միլիարդ խորանարդ մետր։ Բուլղարիան Հունաստանի հետ փոխկապակցման միջոցով ստացել է ևս 0.3-0.4 միլիարդ խորանարդ մետր ադրբեջանական գազ: Ընդհանուր առմամբ, երկրի ներքին սպառումը կազմում է տարեկան մոտ 3 միլիարդ խորանարդ մետր, իսկ մնացած մասը երկիրն ուղղում է պահեստարաններ: Ներկայում Բուլղարիայում գազի պահեստարանները լցված են ընդամենը 17%-ով, այսինքն՝ երկիրը չունի սեփական ռեսուրսներ, որպեսզի կանխի գազի առաջացող դեֆիցիտը»,- 1or.am-ի հետ զրույցում նշեց տնտեսագետը։

Միաժամանակ նշենք, որ Բուլղարիան և Լեհաստանը հանդիսանում են տարանցիկ երկրներ: Հարցին, թե հաշվի առնելով, այդ փաստը, սա ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ՌԴ տնտեսության վրա, տնտեսագետը պատասխանեց. 

«Գաղտնիք չէ, որ ռուսական «Գազպրոմը» պաշարներով, բնական գազի արտադրությամբ և շուկայական կապիտալիզացիայով համարվում է աշխարհի խոշորագույն ընկերություններից մեկը։ «Գազպրոմը» տարեկան արտահանում է 10 միլիարդ խորանարդ մետր գազ դեպի Լեհաստան և 2 միլիարդ խորանարդ մետր գազ դեպի Բուլղարիա, ինչը կազմում է ամբողջ արտահանման ծավալների 8%-ը և ամբողջ արտադրության՝ գրեթե 3%-ը:

«Գազպրոմ»-ի կորուստները էական չեն լինի, եթե Լեհաստանի և Բուլղարիայի կողմից ռուսական գազի ներկրումը փոխհատուցվի այլ երկրների կողմից գազամատակարարումների ավելացմամբ, ինչի պարագայում հնարավոր է նաև խուսափել գազի գների հետագա թանկացումներից, սակայն երբ եվրոպական երկրների մեծ մասը հրաժարվի ռուսական գազից և դրա դիմաց ռուբլով վճարելուց, ակնկալվում է գների զգալի բարձրացում և ՌԴ տնտեսության վրա էական բացասական հետևանքների առաջացում»:

Հատկանշական է, որ Լեհաստան և Բուլղարիա մատակարարումները դադարեցնելու մասին «Գազպրոմի» հայտարարությունից հետո Եվրոպայում գազի գինը բարձրացել է մեկ քառորդով՝ գերազանցելով 1300 ԱՄՆ դոլարի շեմը՝ հազար խորանարդ մետրի դիմաց։ Գազի գների բարձրացումը կարող է փոխհատուցել ՌԴ արտահանման ծավալների անկման հետևանքով առաջացող տնտեսական օգուտների կորուստը:

Մարիամ Նալբանդյան