Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ճապոնիան իր պահուստներից բաց կթողնի 80 միլիոն բարել նավթ Իրանում ավելի քան 3 միլիոն մարդ ներքին տեղահանված է դարձել․ ՄԱԿ Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե իր վրաԾառուկյանը մարտահրավեր է նետել Օլիվեյրային Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին, ազատություն Սամվել Կարապետյանին, ազատություն Հայաստանին․ Ալիկ ՍարգսյանԵրբ արդարադատությունը լռում է, հասարակությունը պետք է խոսի․ Մարիաննա ՂահրամանյանBirkin՝ բաժնետոմսերի փոխարեն․ նորաձևության սիրահարները 25,000 դոլար են ծախսում պայուսակների վրա և երդվում, որ դա ավելի լավ է, քան S&P-նԱշխարհի առաջատար իրավապաշտպաններից կազմված պատվիրակությունը ժամանել է Հայաստան՝ փաստահավաք առաքելությամբ, սակայն իշխանությունները նախընտրել են «փակ դռների» քաղաքականությունը. Ռոբերտ ԱմստերդամՌԴ ԱԻՆ-ը Իրանի համար նախատեսված 13 տոննա հումանիտար օգնություն է հասցրել ԱդրբեջանԻնչու հեռացվեց Ցեղասպանության թանգարանի տնօրենը. մեզ հիմա կառավարում է Ադրբեջանը. Էդմոն ՄարուքյանՄոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկմանԹիմոթի Շալամեն կարող է զրվկել «Օսկար»-ից՝ «ոչ ոքի չի հետաքրքրում օպերան և բալետը» մեկնաբանության համարՔՊ-ական Ռ. Ռուբինյանը կրկին խոսեց. ցավոք, այս մարդիկ նորմալ համակեցության կանոններ, մարդավայել խաղի նորմեր չեն պատկերացնում․ ստիպված պատասխանում եմ․ Արման ԱբովյանԻՀՊԿ-ն հաստատել է Պարսից ծոցում Safesea տшնկերի վրա իրականացված hարձակումը Իրանի պատերազմի ֆոնին մեզ համոզում են նոր զիջումների գնալ․ Էդմոն ՄարուքյանԱյսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ ՓաշինյանՀայաստանի հետ խաղաղությունը միայն թղթի վրա չէ. Ալիև Հնդկաստանում շուկայի հարևանությամբ բռնկված hրդեհի հետևանքով առնվազն 400 հյուղակ է шյրվելՄեր պահանջն է, որ բոլոր քաղբանտարկյալները լինեն ազատ. Թովմաս Առաքելյան Անվտանգ աշխատավայրը որպես զարգացման գրավական
Քաղաքականություն

Մոսկվան շտապում է Հայաստանում․ Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից

Մարտի 18-ի հրապարակման մեջ անդրադարձել էինք Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանի աննախադեպ հուսահատ քայլերին, որոնք արագացնում են Կովկասից աստիճանական ու անկորուստ հեռանալու ՌԴ վաղօրոք մշակված ծրագիրը: Նշել էինք, որ ՔՊ գործիչների անադեկվատությունը բացառում է քիչ թե շատ վերահսկելի վիճակը Մոսկվայի համար, որը «բնական տագնապ է ապրում հայերին ռուսական հոգեբանական թակարդում թուրքական վերահսկողությամբ պահելու խնդրի շուրջ: «Խաղաղ դարաշրջանի» գաղափարով վարկաբեկված վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարողությունները այլեւս բավարար չեն ընկալվում: Իբրեւ Հայաստանի քաղաքական վակուումը արեւմտացումից պատսպարելու «տեղական» պատնեշ Մոսկվայում դիտարկվում է Ռոբերտ Քոչարյանի «Հայաստանը»:

Հրապարակումից հետո տեղի ունեցած իրադարձությունները հաստատում են այս պնդումը․ Արցախում ռուսական զորախմբի ու Բաքվի զինվորականների համատեղ պատժիչ գործողությունը, ՄԽ համանախագահության չեղարկման եւ Մոսկվա-Երեւան-Բաքու եռակողմ ձեւաչափում գործընթացների արագացման եւ այդ ձեւաչափում հայկական շահի բացառման մասին Լավրովի անկեղծացումները տեղի էին ունենում հակաարեւմտյան կոշտ հռետորաբանության ուղեկցությամբ։ Դրանից ածանցյալ՝ Քպ-ական «միջազգային հանրությունը պահանջում է իջեցնել կարգավիճակի նշաձողը» եւ ռուսանպաստ ընդդիմության՝ «Արեւմուտքը ցանկանում է Արցախը հանձնել Ադրբեջանին» կարգախոսների ներքո էլ Երեւանյան փողոցներում մեկնարկեց ներքաղաքական հերթական տրագիկոմեդիան։

Մոսկվայի ծրագրերը պարզ ու հստակ են, տեսանելի բոլորին։ Հայկական խորհրդարանը կազմող ուժերը կարող են խորհրդարանում կարեւոր որոշումներ կայացնել, որոնք կկանխեին ռուս-թուրքական տանդեմի թշնամական պլանները, «Արցախի հայաթափումն ու Հայաստանի թրքացումը»։ Դա կլիներ ինքնիշխան քաղաքական որոշում եւ ինքնիշխան քաղաքականություն։ Արձանագրենք, որ խորհրդարանական իշխող եւ չիշխող ուժերը խուսափում են դրանից, ինչը նշանակում է, որ դրանք սպասարկում են օտար շահեր։

Ուկրաինայում Ռուսաստանը պարզապես չի տապալվում, տեղի է ունենում 1990-ականներին սառեցված փլուզման գործընթացի հանգուցալուծումը։ Թե ինչ հետեւանքներ է դա ունենալու ռուսական Հայաստանի համար՝ դժվար չէ ենթադրել։

lragir.am