Logos Expo 2022. ԱՏՁՄ-ն նորամուծություններ է ներկայացրել միջին մասնագիտական և բուհական կրթության ոլորտներում
Ապրիլի 27-29-ը Մերգելյան ինստիտուտի տարածքում՝ «Yerevan EXPO» ցուցահանդեսային համալիրում, տեղի ունեցավ 20-րդ միջազգային մասնագիտացված «Կրթություն և կարիերա EXPO 2022» ցուցահանդեսը։ Ցուցահանդեսին տաղավարներով ներկայացան ԱՏՁՄ «Կրթություն և աշխատուժ» ռազմավարական ուղղության ներկայացուցիչները, ի դեմս «Իրական դպրոց» կրթամշակութային հիմնադրամի, Գիտությունների ազգային ակադեմիայի և Եվրոպական համալսարանի հետ իրականացվող կրթական ծրագրերի։
Իրական դպրոցի տաղավարում ներկայացվեցին դպրոցի կատարած աշխատանքները և ընթացիկ նախագծերը: Ուսանողները ներկայացրին դպրոցի կրթական ծրագրի առանձնահատկությունները։ «Իրական Դպրոց» կրթամշակութային հիմնադրամը հիմնադրվել է 2016 թվականին: Հիմնադրամն իրականացնում է «Համակարգերի տեսություն» (Systems Theory) մասնագիտությամբ քառամյա ուսումնական ծրագիր՝ ավագ դպրոցական տարիքի աշակերտների համար։
Եվրոպական համալսարանի տաղավարում ներկայացվեցին ԱԹՍ սարքեր և անտառների մոնիթորինգով զբաղվող համակարգեր։ Եվրոպական համալսարանի Տեղեկատվական տեխնոլոգիաների ֆակուլտետում ԱՏՁՄ «Կրթություն և աշխատուժ» ուղղության աշխատանքային թիմի նախաձեռնությամբ ներդրվել է «Ռոբոտաշինություն և խելացի համակարգերի նախագծում» մասնագիտությամբ ամբիոն, որը կրթությունն ապահովում է քառամյա ծրագրով՝ բակալավրիատի համար։
Գիտությունների ազգային ակադեմիայի տաղավարում ցուցադրվեցին 3D տպիչների առավել կիրառելի տարբերակներ, իրավիճակային իրազեկման կենտրոններ և քարտեզներ կրող պլանշետներ և այլ նախագծեր։ Շուտով ստորագրվելու է Գիտությունների ազգային ակադեմիայում «Համակարգչագիտություն և խելացի համակարգեր» մասնագիտությամբ ամբիոնի ներդրման վերաբերյալ հուշագիր Գիտական հետազոտությունների զարգացման կենտրոնի (ԳՀԶԿ), ԱՏՁՄ-ի և Գիտությունների ազգային ակադեմիայի միջև։ Ամբիոնը կոչված է լինելու մագիստրոսական կրթություն տալ վերոնշյալ մասնագիտացմամբ։ Աշխատանքները մեկնարկելու են սեպտեմբեր ամսից։
Տվյալ ամբիոնների համագործակցությունը թույլ է տալիս ապահովել «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցների և «Իրական Դպրոց» կրթամշակութային հիմնադրամի տված կրթության շարունակականությունը բարձրագույն կրթության ոլորտում։
Հավելենք, որ «Իրական Դպրոցի» և նշյալ երկու ամբիոնների ստեղծման հիմքերում է կանգնած «Ինստիգեյթ» ընկերությունը և Գիտական հետազոտությունների զարգացման կենտրոնը (ԳՀԶԿ)։ Ամբիոնների հիմնումը նախաձեռնվել է կազմակերպությունների՝ մի դեպքում Եվրոպական համալսարանի, մյուսում՝ Գիտությունների ազգային ակադեմիայի և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) հետ համագործակցության արդյունքում։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times