Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ֆեյսբուքի սրտկներից դուրս իրական կյանքն է, որտեղ փոփոխությունների սպասում կա և լինելու է փոփոխություն, լինելու է Ուժեղ Հայաստան. Մարիաննա ՂահրամանյանԹուրքիայի Արտգործնախարարը հայտարարեց, որ աջակցում են Փաշինյանին Ադրբեջանական բենզին կգնե՞ք ԶՊՄԿ-ում «Գիրք նվիրելու օրը» անակնկալներով անցավԱմենաինտելեկտուալ, ամենամեծ, ամենահայրենասեր, ամենա–ամենա՝ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը ծնվել է հենց այս օրը. Մհեր ԱվետիսյանՊարտադիր կանխարգելիչ հետազոտություն անվճար, տարեկան մեկ անգամ. Հրայր ԿամենդատյանՍուրեն Սուրենյանցը ներկայացրեց «Ոչ Արևմտյան Ադրբեջանին» ժողովրդական շարժումը (տեսանյութ) Մեր բանակը կարող է կրկին լինել ամենահզորը տարածաշրջանում․ Ավետիք ՉալաբյանԱրցախի վերահայացումը մեր քաղաքական ուղեգծի առանցքային տարրերից մեկն է լինելու. Ավետիք Չալաբյան Պետությունը պետք է աջակցի կրթությունից հետո համայնք վերադարձող երիտասարդին․ Ցոլակ ԱկոպյանԹուրքիան և Ադրբեջանը չպետք է թելադրեն Հայաստանի ապագան․ Արմեն ՄանվելյանՄեկնարկել է «Հաղորդակցության եղանակների բարեկամության մոնիթորինգ - 2025» շնորհանդեսը (լուսանկարներ, տեսանյութ)Խոշոր հարկատուների առանցքային դերը ՀՀ պետական բյուջեում Մարթա Կոսը մարտի 19-20-ը կայցելի Հայաստան Սպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանը կնվազի Ինձ են դիմել «Համահայկական ճակատ» շարժման կազմում գործող համանուն կուսակցության և «Ժողովրդական աշխարհազոր»-ի մի խումբ մեր հայրենակիցներ. Արշակ ԿարապետյանՎերադարձնենք լավատեսությունը հայ գյուղացուն. այգիներում չմթերված բերք չի՛ մնալու. տեսանյութՈւկրաինայի հարցով եռակողմ բանակցություններն այս պահին գտնվում են այն փուլում, որը հանրային քննարկում չի նախատեսում. Պեսկով Եթե Ռուսաստանի կողքին լինի ՆԱՏՕ-ի անդամ երկիր, սպшռնալիքը կլինի մշտական. Մեդվեդև ԱՄՆ զինnւժը դիրքավnրվում է Իրանին հնարավոր հшրվածներ հասցնելու համար. The New York Times
Քաղաքականություն

«Վախերի դրսևորումներ ենք տեսնում». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Ակնհայտ է, որ իրավապահ մարմինները հրահանգավորված են կիրառել անհամաչափ ուժ, որոնք երբեմն շատ բիրտ դրսևորում են ստանում՝ ընդհուպ մինչև մարդու առողջությանը տարբեր չափի վնասվածքներ են պատճառվում:

«Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց իրավաբան, Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Գոհար Մելոյանը՝ դիտարկելով վերջին օրերի տարբեր խաղաղ ակցիաները, ոստիկանական գործողություններն ու որոշ ոստիկանների պահվածքը:

«Մեր կազմակերպությունը պարբերաբար գրառումներ է կատարում մարդկանց ու ոստիկանների իրավունքների և պարտականությունների վերաբերյալ: Երբ 2020 թ. հետպատերազմյան շրջանում ակտիվ ակցիաներ էին տեղի ունենում, կրկին սկսվել էր անհամաչափ ուժ կիրառվել խաղաղ ակցիայի մասնակիցների նկատմամբ: Այդ ժամանակ մեր մեջբերումները, հղումներն իրենց ազդեցությունը, կարծես, ունեցան:Ոստիկանությունն այդ ժամանակ սկսեց ավելի իրավաչափ գործել: Այս պարագայում ևս պետք է հիշեցնենք, որ Սահմանադրությամբ և օրենքներով ոստիկանությունը հստակ իր լիազորությունների իրականացման շրջանակներն ունի՝ ի տարբերություն քաղաքացիների, որոնց թույլատրված է այն, ինչ արգելված չէ օրենքով»:

Հղում անելով «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածին՝ իրավաբանը նշեց, որ նույն ուժի կիրառման ձևը չի կարող կատարվել, քանի դեռ հետապնդվող նպատակին կարելի է հասնել ավելի մեղմ միջոցով:

«Այս համատեքստում ունենք «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածը, որով սահմանվում է, որ ոստիկանության ծառայողը ֆիզիկական ուժ գործադրելուց առաջ պարտավոր է նախազգուշացնել այն գործադրելու մասին՝ բավարար ժամանակ տրամադրելով օրինական պահանջները կատարելու և իրավախախտումը դադարեցնելու համար:2020 թ. նոյեմբերին այդ դրույթը շրջանառելուց հետո ոստիկանները սկսեցին ակցիան դադարեցնելու համար խաղաղ ցուցարարներին 10 րոպե ժամանակ տալ, իսկ եթե փողոցը չբացեին, արդեն ոստիկանությունը կարող էր փորձել ֆիզիկական ուժ գործադրելով բացել այն: Այս պարագայում տեսնում ենք, որ ոստիկանությունը որևէ կերպ չի փորձում պահպանել այս դրույթն, ու անմիջապես ագրեսիվ կերպով ցուցարարների նկատմամբ ուժ են գործադրում: Սա անթույլատրելի է Սահմանադրությամբ, և, առհասարակ, մենք մարդու հիմնարար իրավունքների դեմ կոպիտ խախտումների ենք ականատես լինում: Ամեն դեպքում, 2018-ը նույն ոստիկանության համար նախադեպ է: 2018-ի առումով կա նախադեպ առ այն, թե տվյալ իրավիճակներում ինչպես են գործել: Պետք է նշեմ, որ շատ դեպքերում ծայրաստիճան հանդուրժողականություն են ցուցաբերել: Այնպես որ, Սահմանադրության, օրենսդրության ու միջազգային սկզբունքների համատեքստում ուժ գործադրելուց առաջ ոստիկանությունը պետք է երկու անգամ ավելի մտածի»,-ասաց մեր զրուցակիցը:

Գոհար Մելոյանը շեշտեց այս օրերին արձանագրված մեկ այլ խնդրի մասին ևս, երբ ոստիկանների համազգեստներից երբեմն բացակայում են տարբերանշանները, ինչը հնարավորություն չի տալիս անհատականացնելու իրավախախտում թույլ տվող ոստիկաններին: Անդրադառնալով առանձին դեպքերին, այդ թվում՝ ՊՊԾ պետի կողմից ԶԼՄ ներկայացուցիչներին հարվածելու դեպքին՝ Գ. Մելոյանը հավելեց. «Այս իշխանության օրոք մենք տասնյակ դեպքերի ենք ականատես եղել, երբ խոչընդոտվել է լրատվամիջոցների գործունեությունը: Այս դեպքում իրավապահ մարմինները պետք է հստակ հրահանգավորված լինեն առ այն, որ չեն կարող խոչընդոտել կամ, առավել ևս, բռնի գործողություններ կիրառել ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ: Կարծում եմ՝ այս առումով ևս պետք է հրավիրել միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների ուշադրությունը»:

Այս համատեքստում անդրադառնալով միջազգային կառույցների լռությանը՝ նա նկատեց. «Տեղի ունեցող գործընթացների նկատմամբ անտարբերությունը կամ անգործությունը բավականին մտահոգիչ է: Այսօր իրապես հանրային պահանջ կա, բազմաթիվ մարդիկ իրենց վրդովմունքը տարբեր եղանակներով են փորձում ներկայացնել: Եվ այս իմաստով պետք է մարդու հիմնարար իրավունքներով զբաղվող միջազգային կառույցներն առնվազն մոնիթորինգ անեին ու արձագանքներ ներկայացնեին»:

Բիրտ ուժի կիրառման համատեքստում Գոհար Մելոյանն անդրադարձավ նաև իշխանական շրջանակների, իրավապահ մարմինների այն ազդակներին, թե գործողությունները բացառապես սադրիչ բնույթ ունեն: «Ինձ թե՛ որպես մասնագետի, թե՛ որպես քաղաքացու բավականին մտահոգել էին այդ ազդակները: Մենք տեսանք, որ իշխանական արբանյակ հանդիսացող պաշտոնատար և ոչ պաշտոնատար անձինք, նաև իրավապահ մարմինները նույնաբովանդակ ինչ-որ հաղորդագրություններ ու հայտարարություններ սկսեցին շրջանառել: Այդ ազդակները բավականին մտահոգիչ էին, և արդեն նշան էին այն մասին, որ իրենք պատրաստվում են ուժ գործադրել: Հետպատերազմյան Հայաստանում ակցիաները ակտիվացան, բայց եթե ընդհանուր վերցնենք, արդեն շուրջ 4 տարի է՝ նույն ուժերը բազմաթիվ ցույցեր, երթեր, հանրահավաքներ են կազմակերպել: Ամեն դեպքում, երբևիցե այս աստիճանի մտահոգիչ ազդակներ չեն դրսևորվել: Ակնհայտ է, որ դրանք ևս վախերի դրսևորումներ են: Այս ամենը հանրությունից կտրված կապի մասին է վկայում»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում