Խուլ դժգոհություն՝ նաև իրավապահ համակարգում. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է
Հայաստանում այս օրերին տեղի ունեցող զանգվածային բողոքի ակցիաները ոչ միայն հայկական, այլև ռուսաստանյան ու արևմտյան լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում են: Բազմաթիվ ԶԼՄ-ներ անդրադառնում են ներհայաստանյան իրադարձություններին: Ի մասնավորի, թե՛ ռուսաստանյան, թե՛ արևմտյան լրատվամիջոցները հիմնականում շեշտը դնում են նրա վրա, որ այս ակցիաները առաջին հերթին Արցախի համար են: Երկրորդ՝ մեծամասնությունն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել իրավապահների բիրտ, անմարդկային, անհամաչափ ուժ կիրառելու դեպքերին՝ հատկապես կարմիր և սև բերետավորների կողմից:
Ի դեպ, երեկ պարբերաբար տեղեկություններ էինք ստանում, որ առանձնահատուկ վայրենություն դրսևորող իրավապահների մեջ քիչ չեն նրանք, որոնք առանց տարբերանշանի են, ինչը ակցիաների մասնակիցների շրջանում լուրջ կասկածների տեղիք է տվել, որ նրանք կարող են և ոստիկաններ չլինեն, և նրանց պարզապես համազգեստ են հագցրել ու գցել «ժողովրդի ջանին»:
Մյուս կողմից՝ մեր աղբյուրները փոխանցում են, որ ոստիկանության զորքերը «իջեցնում» են առանց հրամանի, առանց կոնկրետ թիվ «ֆիքսելու»: Միևնույն ժամանակ, վերջին օրերին մենք պարբերաբար տեղեկություններ ենք ստանում, որ իրավապահ համակարգի աշխատակիցների մեծ մասի շրջանում խուլ դժգոհություն է հասունանում ոչ միայն այն հանգամանքից, որ ստիպված են սեփական ժողովրդի դեմ դուրս գալ, այլև նրանից, որ մի քանիսի անմարդկային պահվածքի պատճառով վարկաբեկվում է իրենց բոլորի անունը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times
Նվազագույն կենսաթոշակը՝ 100 000 դրամ․ Նաիրի Սարգսյան