Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ֆեյսբուքի սրտկներից դուրս իրական կյանքն է, որտեղ փոփոխությունների սպասում կա և լինելու է փոփոխություն, լինելու է Ուժեղ Հայաստան. Մարիաննա ՂահրամանյանԹուրքիայի Արտգործնախարարը հայտարարեց, որ աջակցում են Փաշինյանին Ադրբեջանական բենզին կգնե՞ք ԶՊՄԿ-ում «Գիրք նվիրելու օրը» անակնկալներով անցավԱմենաինտելեկտուալ, ամենամեծ, ամենահայրենասեր, ամենա–ամենա՝ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը ծնվել է հենց այս օրը. Մհեր ԱվետիսյանՊարտադիր կանխարգելիչ հետազոտություն անվճար, տարեկան մեկ անգամ. Հրայր ԿամենդատյանՍուրեն Սուրենյանցը ներկայացրեց «Ոչ Արևմտյան Ադրբեջանին» ժողովրդական շարժումը (տեսանյութ) Մեր բանակը կարող է կրկին լինել ամենահզորը տարածաշրջանում․ Ավետիք ՉալաբյանԱրցախի վերահայացումը մեր քաղաքական ուղեգծի առանցքային տարրերից մեկն է լինելու. Ավետիք Չալաբյան Պետությունը պետք է աջակցի կրթությունից հետո համայնք վերադարձող երիտասարդին․ Ցոլակ ԱկոպյանԹուրքիան և Ադրբեջանը չպետք է թելադրեն Հայաստանի ապագան․ Արմեն ՄանվելյանՄեկնարկել է «Հաղորդակցության եղանակների բարեկամության մոնիթորինգ - 2025» շնորհանդեսը (լուսանկարներ, տեսանյութ)Խոշոր հարկատուների առանցքային դերը ՀՀ պետական բյուջեում Մարթա Կոսը մարտի 19-20-ը կայցելի Հայաստան Սպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանը կնվազի Ինձ են դիմել «Համահայկական ճակատ» շարժման կազմում գործող համանուն կուսակցության և «Ժողովրդական աշխարհազոր»-ի մի խումբ մեր հայրենակիցներ. Արշակ ԿարապետյանՎերադարձնենք լավատեսությունը հայ գյուղացուն. այգիներում չմթերված բերք չի՛ մնալու. տեսանյութՈւկրաինայի հարցով եռակողմ բանակցություններն այս պահին գտնվում են այն փուլում, որը հանրային քննարկում չի նախատեսում. Պեսկով Եթե Ռուսաստանի կողքին լինի ՆԱՏՕ-ի անդամ երկիր, սպшռնալիքը կլինի մշտական. Մեդվեդև ԱՄՆ զինnւժը դիրքավnրվում է Իրանին հնարավոր հшրվածներ հասցնելու համար. The New York Times
Քաղաքականություն

«Հիմա տեսակի կռիվ է. այստեղ մարդիկ գալիս են հանուն գաղափարի և ոչ թե հանուն որևէ առաջնորդի, որևէ կուսակցության». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

«Այն ամենը, ինչ կատարվում է այսօր, բավականին տարբերվում է այն գործընթացներից, որոնք կատարվում էին 2020 թ. նոյեմբերի 9-ից հետո, ինչպես նաև 2021-ին, երբ ընտրություններ էին: Այս պայքարը ես համեմատում եմ Արցախյան շարժման հետ, որտեղ մարդիկ հանուն մեկ գաղափարի էին հավաքվել, ինչի արդյունքում Խորհրդային Միությունը, ի դեմս Կոմունիստական կուսակցության և КГБ-ի, ոչինչ չկարողացավ անել շարժման դեմ, և շարժումն, ի վերջո, հաղթեց»:

Անդրադառնալով Հայաստանում շարունակվող բողոքի գործողություններին՝ «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը: «Այստեղ մարդիկ գալիս են հանուն գաղափարի և ոչ թե հանուն որևէ առաջնորդի, հանուն որևէ կուսակցության: Եվ եթե առաջնորդների, կուսակցությունների դեմ աշխատելը հեշտ է, ապա այսպիսի շարժումների դեմ դժվար է աշխատել: Այստեղ հնարավոր չէ պառակտում մտցնել՝ մարդը հանուն Արցախի, հանուն Հայաստանի է եկել: Ի՞նչ այլ գաղափար պետք է առաջարկես այդ մարդկանց, Հայաստա՞նը, թե՞ Արցախը պետք է սևացնես իր աչքերում, որ չգա հրապարակ: Մենք տեսնում ենք, որ, անկախ եղանակային պայմաններից, ամեն օր երթերին մասնակցող մարդիկ միայն ավելանում են, նրանց դեմ անհնար է պայքարել: Մարդիկ գալիս են իրենց կամքով՝ հանուն Արցախի: Գալիս են՝ հասկանալով, որ Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ իշխանության գլխին ամեն օր մնալը խնդիր է առաջացնում ոչ միայն Արցախի, այլև ամբողջ Հայաստանի անվտանգության համար»,-ասաց մեր զրուցակիցը:

 «Տիգրան Քոչարյանի համար իշխանությունների կողմից այս օրերին դրսևորվող ռեակցիան մի փոքր անսպասելի է եղել.Շատ ոչ ադեկվատ ռեակցիա են տալիս այս ամենին և՛ ոստիկանությունը, և՛ իշխանությունը: 2020-ից ի վեր ես չեմ հիշում որևէ դեպք, երբ ԱԱԾ-ն, ոստիկանությունը, դատախազությունը զգուշացնեին ինչ-որ պրովոկացիաների մասին, և այսպիսի պայքար գնար ընդդիմության դեմ: Ժողովրդական խոսքով ասած՝ տպավորություն է, որ իշխանության վախը բռնել են ընդդիմադիրները: ԱԺ-ում ոչ ադեկվատ, հիստերիկ ծափահարությունները, կարմիր ու սև բերետավորների դաժանությունները միայն մի բանի մասին են վկայում՝ իշխանություններն իսկապես բավականին վախեցած են: Նշվածի ցուցիչն էր նաև ոստիկանների ու ոստիկանական տեխնիկայի ահռելի քանակը, այդ թվում՝ ԱԺ-ի շենքի մոտ, երբ Նիկոլ Փաշինյանը եկել էր մասնակցելու ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանին»:

Մեր զրուցակիցը կարծում է, որ իրավիճակը, ամեն դեպքում, արագ հանգուցալուծում կստանա, և իշխանությունը շուտով հրաժարական կտա: Դիտարկմանը, թե, այդուհանդերձ, հակառակ պնդումներ ևս կան, այն է՝ քանի որ այս իշխանության պարագայում այլ իրավիճակ է, ի մասնավորի՝ հաշվի առնելով հասցրած վնասները՝ հետդարձի ճանապարհ չունեն, Տ. Քոչարյանն արձագանքեց. «Պարզ է, որ այդքան հեշտ չեն գնալու, իրենցից ամեն ինչ սպասելի է՝ սկսած սադրանքներից: Ամեն դեպքում հաշվարկել էին իրենց քայլերը: Բայց 2018-ի ու այս ժամանակվա ընդդիմությունը տարբեր են: Ներկայիս ընդդիմությունը գիտի՝ հանուն ինչի է դուրս եկել: Դուրս է եկել հանուն հայրենիքի: Այսինքն, այստեղ հավաքված մարդկանց մեծ մասը պետականամետ և ազգայնամետ է: Իսկ 2018-ին, այո, ժողովուրդը դուրս էր եկել, աջակցել էր, բայց այդ ժամանակվա ընդդիմության առաջնորդներն անհայրենիք, ապազգային տարրեր էին: Մարդկանց խաբելով, մարդկանց ստելով ու օգտագործելով հատկապես սոցիալական հարցերը՝ հասան իշխանության, որպեսզի հանձնեն Հայաստանը և Արցախը: Այսօր Ֆրանսիայի հրապարակում հավաքված մարդկանց մեծամասնությունն ավելի կուռ է, որովհետև ոչ թե հանուն Փաշինյանի կամ ընդդեմ ինչ-որ բանի է պայքարում, այլ հանուն Արցախի, հանուն իր անվտանգության, հանուն իր երեխաների՝ Թուրքիայում չապրելու իրավունքի: Այստեղ ոչ թե նախընտրական արշավ, այլ տեսակի կռիվ է. կա՛մ մենք ապրելու ենք որպես հայ, կա՛մ ապրելու ենք որպես անհասկանալի բիոզանգված, որի վրա ով ուզենա, ոտքերը կմաքրի: Սա է Նիկոլ Փաշինյանի ու իրեն աջակցողների նպատակը՝ հայերին որպես գործոն վերացնել այս տարածաշրջանում, ՀՀ-ն սարքել ֆիկտիվ մի, այսպես ասած, կազմակերպություն, իսկ որոշ օլիգարխներ էլ, օգտվելով իրավիճակից, կփորձեն Թուրքիայից էժանով ապրանք առնել ու թանկով ծախել Հայաստանի վրա»:

Տիգրան Քոչարյանի հետ զրույցում անդրադարձանք Լևոն Տեր-Պետրոսյանի հոդվածին, որը վերաբերում էր Հայաստանում առկա ճգնաժամին: Նա, մասնավորապես, նշել էր, որ «ով էլ լինի Փաշինյանի փոխարեն, միևնույնն է՝ նրանք հլու-հնազանդ ընդունելու են այն լուծումը, ինչը փաթաթվելու է Հայաստանի վզին»: «Լևոն Տեր-Պետրոսյանը «մուտիլովչիկ» է: Ինչպես եղել է Մատենադարանում աշխատելիս, նույն ձևով էլ շարունակել է իր քաղաքական կարիերան: Լևոն Տեր-Պետրոսյանից որևէ լավ բան սպասելն անհնար է: Այդ մարդը Նիկոլ Փաշինյանին ասում է ազգակործան պատուհաս, բայց ձևացնելով, թե Նիկոլ Փաշինյանին վատաբանում է, իրականում շարունակում է պաշտպանել նրան: Ու նախօրեի իր արտահայտությունները կրկին Փաշինյանին պաշտպանելու տրամաբանության մեջ էին: Խիստ զարմանում եմ, որ որոշ ընդդիմադիր ուժեր հարգալից վերաբերմունք են ցուցաբերում նրա հանդեպ, որովհետև այն, ինչ հիմա կատարվում է, Լևոն Տեր- Պետրոսյանի ռևանշն է: Բոլոր հիմնական պաշտոններում կանգնած են իր ընկերները կամ ընկերների երեխաները: Հիմա ՀՀՇ-ի ռևանշն է տեղի ունենում. այն, ինչ չկարողացավ Լևոն Տեր-Պետրոսյանն անել 1996 թվականից հետո, ինքը հիմա անում է Նիկոլ Փաշինյանի ու երիտնիկոլականների ձեռքերով»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում