Մենք պետք է արագացնենք մեր քայլերը, քանի որ Փաշինյանը ցանկանում է էլի ինչ որ բաներ հանձնել. Վահե Հակոբյան
«Սա եւս մեկ անգամ ապացուցում է մեր առաջ քաշած թեզերը, որ Նիկոլ Փաշինյանը շարունակում է մաս-մաս իր զիջումները ու մեր պարտությունն անընդհատ շարունակվում է»,-այսօր անհնազանդության ցույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը՝ արձագանքելով Ադրբեջանի փոխարտգործնախարարի այն հայտարարությանը, որ Տավուշի մարզի անկլավների եւ Տիգրանաշենի հարցը պետք է լուծվի Հայաստանի հետ սահմանազատման գործընթացի համատեքստում:
Նրա խոսքով, սա եւս մեկ դրդապատճառ է՝ ոտքի կանգնել ու նրան հեռացնել մեր կյանքից: Վահե Հակոբյանն ասաց, որ իրենց բոլոր գործողությունները միտված են նրան, որ մենք այս իշխանություններին «դուրս շպրտենք մեր քաղաքական կյանքից»:
Նրա խոսքով, բոլորս գիտակցում ենք՝ ուր է տանում սահմանազատման եւ սահմանագծման գործընթացը. «Եթե Փաշինյանի ձեռքը չբռնենք, ապա շատ արագ վերանալու ենք, պրծնենք: Սա հենց այնպես բառեր չեն: Այսօր Հայաստանի լինել-չլինելու հարցն է»:
Ըստ Վահե Հակոբյանի՝ իրենք պետք է ամեն գնով հասնեն նրան, որ երկիրը ազատեն այս իշխանություններից. «Մենք պետք է արագացնենք մեր քայլերը, քանի որ Փաշինյանը ցանկանում է էլի ինչ որ բաներ հանձնել: Նիկոլ Փաշինյանը չի կարողանում իր վախերը կառավարի, ուր մնաց երկիրը կարողանա կառավարել»:
Վահե Հակոբյանը վստահեցրեց, որ ընդդիմության ներսում պառակտում չկա եւ բոլոր որոշումները կատարվում են կոլեգիալ սկզբունքով:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times
Նվազագույն կենսաթոշակը՝ 100 000 դրամ․ Նաիրի Սարգսյան