Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ճապոնիան իր պահուստներից բաց կթողնի 80 միլիոն բարել նավթ Իրանում ավելի քան 3 միլիոն մարդ ներքին տեղահանված է դարձել․ ՄԱԿ Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե իր վրաԾառուկյանը մարտահրավեր է նետել Օլիվեյրային Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին, ազատություն Սամվել Կարապետյանին, ազատություն Հայաստանին․ Ալիկ ՍարգսյանԵրբ արդարադատությունը լռում է, հասարակությունը պետք է խոսի․ Մարիաննա ՂահրամանյանBirkin՝ բաժնետոմսերի փոխարեն․ նորաձևության սիրահարները 25,000 դոլար են ծախսում պայուսակների վրա և երդվում, որ դա ավելի լավ է, քան S&P-նԱշխարհի առաջատար իրավապաշտպաններից կազմված պատվիրակությունը ժամանել է Հայաստան՝ փաստահավաք առաքելությամբ, սակայն իշխանությունները նախընտրել են «փակ դռների» քաղաքականությունը. Ռոբերտ ԱմստերդամՌԴ ԱԻՆ-ը Իրանի համար նախատեսված 13 տոննա հումանիտար օգնություն է հասցրել ԱդրբեջանԻնչու հեռացվեց Ցեղասպանության թանգարանի տնօրենը. մեզ հիմա կառավարում է Ադրբեջանը. Էդմոն ՄարուքյանՄոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկմանԹիմոթի Շալամեն կարող է զրվկել «Օսկար»-ից՝ «ոչ ոքի չի հետաքրքրում օպերան և բալետը» մեկնաբանության համարՔՊ-ական Ռ. Ռուբինյանը կրկին խոսեց. ցավոք, այս մարդիկ նորմալ համակեցության կանոններ, մարդավայել խաղի նորմեր չեն պատկերացնում․ ստիպված պատասխանում եմ․ Արման ԱբովյանԻՀՊԿ-ն հաստատել է Պարսից ծոցում Safesea տшնկերի վրա իրականացված hարձակումը Իրանի պատերազմի ֆոնին մեզ համոզում են նոր զիջումների գնալ․ Էդմոն ՄարուքյանԱյսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ ՓաշինյանՀայաստանի հետ խաղաղությունը միայն թղթի վրա չէ. Ալիև Հնդկաստանում շուկայի հարևանությամբ բռնկված hրդեհի հետևանքով առնվազն 400 հյուղակ է шյրվելՄեր պահանջն է, որ բոլոր քաղբանտարկյալները լինեն ազատ. Թովմաս Առաքելյան Անվտանգ աշխատավայրը որպես զարգացման գրավական
Քաղաքականություն

Զգուշանում են հանրության պարսավանքին դեմ առ դեմ «ծանոթանալու» հեռանկարից. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Ինչպես երևում է՝ քպական պատգամավորները գնալով ավելի ու ավելի մեծ խնդիրներ ունեն, այսպես ասած, «մարդամեջ» դուրս գալու, որովհետև պարբերաբար հայտնվում են տհաճ վիճակներում: Օրերս ԶԼՄ-ներով տեղեկություն տարածվեց, որ Երևանի սրճարաններից մեկում միջադեպ է տեղի ունեցել քպական պատգամավոր Հովիկ Աղազարյանի մասնակցությամբ:

Նշվում էր, որ եղել է նույնիսկ քաշքշուկ: «Փաստ» թերթն այս միջադեպի հետ կապված նոր մանրամասներ են հայտնի դարձել: Մեր աղբյուրները հայտնում են, որ սրճարանում նստած Հովիկ Աղազարյանը, տեսնելով ընդդիմության՝ կողքով անցնող երթը, հայհոյել է, ինչին արձագանքել են հենց սրճարանում նստած քաղաքացիները, որոնք բառիս բուն իմաստով Աղազարյանի «պորտը տեղն են դրել»: Արդյունքում պատգամավորն այնպիսի վիճակում է հայտնվել, որ պարզապես ճողոպրել է սրճարանից:

Կան տեղեկություններ, որ առանձին միջադեպեր այլ պատգամավորների հետ ևս եղել են, սակայն իշխանություններն ամեն ինչ անում են, որ այսպիսի դեպքերը հանրային մեծ հնչեղություն չստանան ու թիմակիցների շրջանում առկա վախերը չխորանան: Սակայն, իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ, միևնույնն է, քպականների մեծ մասը ծայրահեղ զգուշավորություն է ցուցաբերում՝ հանրության պարսավանքին դեմ առ դեմ «չծանոթանալու» համար:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում