Կգնա՞ն իշխանություններն աննախադեպ քայլի. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է
«Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունները ներկայումս ակտիվորեն քննարկում են ընդդիմությանը, ավելի կոնկրետ՝ խորհրդարանի ընդդիմադիր խմբակցություններին տարբեր գործիքակազմերով «պատժելու» հնարավորությունները։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, այդ «ճանապարհին» քննարկվում է ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներին մանդատից զրկելու գործընթաց սկսելու հարցը: Խոսքը, տարբեր տեղեկություններով, 12-15 պատգամավորի մասին է, իսկ «հիմքը» մեկ օրացուցային կիսամյակի ընթացքում քվեարկությունների առնվազն կեսից անհարգելի բացակայելը: Սակայն խնդիրն այն է, որ այս հարցով Սահմանադրական դատարան մտնելու համար անհրաժեշտ են ամրակուռ ապացույցներ, որ բացակայություններն անհարգելի են: «Փաստին» հաջողվել է ճշտել այն պատգամավորների անունները, որոնք ընդգրկված են «պատժամիջոցների» ցուցակում՝ Իշխան Սաղաթելյան, Արմեն Ռուստամյան, Գեղամ Մանուկյան, Անդրանիկ Թևանյան, Արմեն Չարչյան, Լիլիթ Գալստյան, Արթուր Ղազինյան, Արթուր Վանեցյան և այլն:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times
Նվազագույն կենսաթոշակը՝ 100 000 դրամ․ Նաիրի Սարգսյան