Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Տիգրան Բարսեղյանը հեռացավ Հայաստանի հավաքականից Շվեդիան իր նոր տարեկան հետախուզական զեկույցում Ռուսաստանին անվանել է «գլխավոր ռազմական սպառնալիք»ՌԴ–ն մեղադրել է Telegram-ին «արտասահմանյան հետախուզական գործակալություններին» նամակագրությունը բացահայտելու մեջՀայաստանը դառնում է Կովկասի առաջին թեկնածուն` «Գաստրոնոմիայի համաշխարհային տարածաշրջան 2028» կոչման համարԸնտրական շրջանի բացումից երկու օր անց․ Սյունիքի մարզպետը ֆինանսական աջակցություն է բաժանել բնակիչներինՌԴ-ն հույս ունի, որ Իրանի շուրջ բանակցությունները չեն ավարտվի ռազմական արկածախնդրությամբ. ԶախարովաiPhone 18 Pro-ն և Pro Max-ը կունենան միայն eSIM44-ամյա Ջեսիկա Ալբան ամուսնալուծվելուց հետո հանդիպում է 33-ամյա ընկերոջ՝ Դենի Ռամիրեսի հետԵրևանում մոռացել են հայկական երկաթուղում կատարված ռուսական ներդրումների մասին. ԶախարովաԻրանի դեմ նոր պшտերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. Էրդողան Մոուրինյուն մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում տեղի ունեցած սկանդալը Վլադիմիր Արզումանյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել «Պետք է համախմբվել «Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» օրակարգի շուրջ»․ նամակ՝ ՄԱԿ ներկայացուցչությանը (տեսանյութ)0Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Լուկաշենկոյի դեմ ԶՊՄԿ-ն 2026-ը սկսում է նոր թափով ու խոշոր ձեռքբերումով Մեկնարկում է Ժամանակակից երաժշտության փառատոնըԱրտաշատում բացվել է Ամերիաբանկի նոր մասնաճյուղը․ հատուկ առաջարկներ նոր հաճախորդների համար«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարում է ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող անկուսակցական քաղաքացիների գրանցման մեկնարկը․ Էդմոն ՄարուքյանIDBank-ը զգուշացնում է համացանցում սոցիոլոգիական կեղծ հարցումների աճի մասինԱյսօր տեղի ունեցավ «ՀայաՔվե» միավորման պաշտոնական շնորհանդեսը. Ավետիք Չալաբյան
Հասարակություն

Մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ՝ Երևանում. կան վիրավորներ

Այսօր` մայիսի 13-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 00։50-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել շտապօգնության բժշկի կողմից, ով հայտնել է, որ կանչով մեկնել է Ա. Հովաննիսյան փողոց, որտեղ 25 տան մոտ հայտնաբերել են արնանման հետքեր։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկաները դեպքի վայրում հայտնաբերել են Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենա, որի դիմային հատվածում եղել է 11 կրակոցի, իսկ հետևի մասում՝ 7 կրակոցի հետք։ Հայտնաբերվել է 2 գնդակ, 1 չկրակված փամփուշտ, մոտ 20 հատ 7.65 մմ տրամաչափի պարկուճ։

Կայքի տեղեկություններով՝ դեպքի վայրում հայտնաբերվել են նաև արնանման հետքեր և կռփազենք։

Պարզվել է, որ դեպքի վայրից թիվ 1 համալսարանական հիվանդանոց են տեղփաոխվել Ա. Հովհաննիսյան փողոցի բնակիչ՝ 64-ամյա Վաչագան Հ-ն, ով հիվանդանոց է տեղափոխվել «աջակողմյան հեմոպրոտեքս» ախտորոշմամբ, նույն հիվանդանոց է տեղափոխվել «ձախ անոթափոսի կտրած արյունահոսող վերքեր» ախտորոշմամբ Սարգիս Ս-ն, ում ամբողջական տվյալները ճշտվում են, իսկ «պոլիտրավմա» ախտորոշմամբ նույն հիվանդանոց է տեղափոխվել Երևանի բնակիչ՝ 31-ամյա Անդրանիկ Բ-ն։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորներն ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրութուն տալու, քանի որ գտնվում են վիրահատարանում։ Ինչպես տեեկացանք Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանից, փաստի առթիվ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քր.օր-ի 34-104 հոդվածի, 112 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Կայքի տեղեկություններով՝ ոստիկանները տաք հետքերով պարզել են որոշ հանգամանքներ, և կան ենթադրյալ կասկածյալներ, որոնք որոնվում են։

Կայքի տեղեկություններով՝ վիրավորներին առաջինը օգնության են հասել «Սիգարոն» ընկերության աշխատակիցները, ովքեր նաև հիվանդանոց են տեղափոխել վիրավորներից երկուսին։