Արտակարգ դեպք․ 12-ամյա աղջիկը փորձել է ինքնասպան լինել․ ինչ է հայտնել ծնողը
Երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզի Դիտակ համայնքում։ Irakanum.am-ին հայտնի դարձավ, որ գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտուհիներից մեկը դպրոցից տուն գալուց հետո ինքնասպանության փորձ է կատարել։ Մեզ հայտնի դարձավ, որ 12-ամյա աղջիկը դասերից հետո վերադառնալով տուն գյուղատնտեսական թույն է խմել, փորձելով այդ կերպ կյանքին վերջ տալ։ Կատարվածի մասին տեղեկացել են դասընկերները, ովքեր և ենթադրել են, որ դպրոցում կատարված խնդրիկ պատճառով է աղջիկը փորձել ինքնասպան լինել։
Երեխային անմիջապես տեղափոխել են Մուրացան հիվանդանոց, որտեղ բժիշկներին հաջողվել է փրկել 12-ամյա աղջկա կյանքը։ Ի դեպ հիվանդանոցի մեր աղբյուրների փոխանցմամբ անգամ այդ պահին դպրոցահասակ երեխան բժիշկներին խնդրել է իր կյանքը չփրկել։
Դիտակի համայնքապետ Սուրեն Սրապոյանը Irakanum.am-ին հայտնեց, որ ամեն ինչից տեղյակ է, բայց տեղեկությունները տարբեր են։ «Ամեն ինչից էլ տեղյակ եմ, դասղեկը իրիկունը զանգել է տնեցիներին, մայրն ասել է, ամեն ինչ նորմալ է, էդ ո՞վ է շուխուռ գցել, որ իմ աղջիկը թույն է խմել, իմ աղջիկը ցոգոլ է կերել՝ թունավորվել է»,- ասաց գյուղապետը։ Սրապոյանը ամեն դեպքում այս պահին հիմք է ընդունում ծնողի ասածը։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times