Միջազգային հանրությունը վրդովված է Չալաբյանի ձերբակալության փաստից
Armenia24.live-ը գրում է.
Քաղաքական գործչի ձերբակալությունը շատ լուրջ իրադարձություն է երկրի քաղաքական կյանքում և պետության համար լրջագույն խարան է։ Հատկապես, եթե այդ քաղաքական գործիչը հանցագործ չէ, կոռուպցիոներ չէ։
Իսկ երբ խոսքը վերաբերվում է Ավետիք Չալաբյանին, ով միջազգային կարգի գործիչ է՝ ճանաչված մասնագետ, արտասահմանյան հեղինակավոր ընկերություններ ղեկավարած, լուրջ կապերի ու փորձառության տեր մարդ, հասկանում ես, որ ապրում ես սուլթանական մի երկրում, որտեղ նման կարգի անձանց հրավիրելու, խրախուսելու և պետության կառավարմանը ներգրավելու փոխարեն շինծու մեղադրանքով ձերբակալում են։
Նման այլախոհ ունենալը պետության հարստությունը պետք է լիներ, բայց մեր «խելոքները» սովոր են գործ ունենալ փնթի, անգրագետ ու դիլետանտ կադրերի հետ։
Երեկ արդեն մամուլը գրում էր, որ միջազգային հանրությունը խորը վրդովմունք է արտահայտել Չալաբյանի ձերբակալման փաստի առիթով․ հնչել են նրան անհապաղ ազատ արձակելու կոչեր։ Ցավոք, նման միջադեպերը անդառնալի ազդեցություն են ունենում երկրի միջազգային հեղինակության վրա, որովհետև այստեղ կալանքի տակ են առնվում անձիք, ովքեր մեր երկիրը ներկայացնում են համաշխարհային հեղինակավոր հարթակներում։
Ուշքի եկեք, մեր հասարակությունը չի կարող դառնալ ձեզ ենթակա, հլու հնազանդ զոմբիների խառնամբոխ։
Աննա Բարսեղյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times
Նվազագույն կենսաթոշակը՝ 100 000 դրամ․ Նաիրի Սարգսյան