Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ֆեյսբուքի սրտկներից դուրս իրական կյանքն է, որտեղ փոփոխությունների սպասում կա և լինելու է փոփոխություն, լինելու է Ուժեղ Հայաստան. Մարիաննա ՂահրամանյանԹուրքիայի Արտգործնախարարը հայտարարեց, որ աջակցում են Փաշինյանին Ադրբեջանական բենզին կգնե՞ք ԶՊՄԿ-ում «Գիրք նվիրելու օրը» անակնկալներով անցավԱմենաինտելեկտուալ, ամենամեծ, ամենահայրենասեր, ամենա–ամենա՝ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը ծնվել է հենց այս օրը. Մհեր ԱվետիսյանՊարտադիր կանխարգելիչ հետազոտություն անվճար, տարեկան մեկ անգամ. Հրայր ԿամենդատյանՍուրեն Սուրենյանցը ներկայացրեց «Ոչ Արևմտյան Ադրբեջանին» ժողովրդական շարժումը (տեսանյութ) Մեր բանակը կարող է կրկին լինել ամենահզորը տարածաշրջանում․ Ավետիք ՉալաբյանԱրցախի վերահայացումը մեր քաղաքական ուղեգծի առանցքային տարրերից մեկն է լինելու. Ավետիք Չալաբյան Պետությունը պետք է աջակցի կրթությունից հետո համայնք վերադարձող երիտասարդին․ Ցոլակ ԱկոպյանԹուրքիան և Ադրբեջանը չպետք է թելադրեն Հայաստանի ապագան․ Արմեն ՄանվելյանՄեկնարկել է «Հաղորդակցության եղանակների բարեկամության մոնիթորինգ - 2025» շնորհանդեսը (լուսանկարներ, տեսանյութ)Խոշոր հարկատուների առանցքային դերը ՀՀ պետական բյուջեում Մարթա Կոսը մարտի 19-20-ը կայցելի Հայաստան Սպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանը կնվազի Ինձ են դիմել «Համահայկական ճակատ» շարժման կազմում գործող համանուն կուսակցության և «Ժողովրդական աշխարհազոր»-ի մի խումբ մեր հայրենակիցներ. Արշակ ԿարապետյանՎերադարձնենք լավատեսությունը հայ գյուղացուն. այգիներում չմթերված բերք չի՛ մնալու. տեսանյութՈւկրաինայի հարցով եռակողմ բանակցություններն այս պահին գտնվում են այն փուլում, որը հանրային քննարկում չի նախատեսում. Պեսկով Եթե Ռուսաստանի կողքին լինի ՆԱՏՕ-ի անդամ երկիր, սպшռնալիքը կլինի մշտական. Մեդվեդև ԱՄՆ զինnւժը դիրքավnրվում է Իրանին հնարավոր հшրվածներ հասցնելու համար. The New York Times
Քաղաքականություն

Կարեն Կարապետյանը վերանշանակվել է Հայաստանի վարչապետի պաշտոնում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Մալազիական հույների ցեղասպանության հիշատակի համաշխարհային օր, Վիետնամ՝ Հո Շի Մինի ծննդյան օր, Դանիա՝ Համընդհանուր աղոթքի օր, Ռուսաստան՝ Ռուսական վառարանի օր, Թուրքմենստան՝ Միգտիմգուլիի պոեզիայի օր, Ֆինլանդիա՝ Ռազմական դրոշի օր, Ուկրաինա՝ Քաղաքական բռնաճնշումների զոհերի հիշատակի օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1892- ծնվել է հայկական կինեմատոգրաֆիայի հիմնադիրներից մեկը՝ նշանավոր կինոռեժիսոր Համո Բեկնազարյանը, որի անունով է կոչվում «Հայֆիլմ» կինոստուդիան։

1913 –ծնվել է բանաստեղծ, առակագիր Մկրտիչ Կորյունը։

1922- ծնվել է հայտնի դիրիժոր Օհան Դուրյանը։

1927 –ծնվել է բանաստեղծ և թարգմանիչ Գարիկ Բանդուրյանը։

1928- ծնվել է ականավոր գիտնական Սերգեյ Մերգել յանը։

1930 –ծնվել է հայազգի հայտնի քարաքոսաբան Վեռնոն Ահմաջյանը։

1938 –ծնվել է հայ խորհրդային մարզիկ (հեռացատկորդ) Իգոր Տեր-Հովհաննիսյանը։

1940 –վախճանվել է գրող, բանաստեղծ, թարգմանիչ, խմբագիր Սեման։

1953- ծնվել է ջրասուզորդ, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Շավարշ Կարապետյանը, որը 1976 թվականի սեպտեմբերի 16-ին փրկել է Երևանյան լիճը ընկած տրոլեյբուսի 20 ուղևորի՝ հանելով նրանց ջրից։

1971 –ծնվել է դուդուկահար Արմեն Գրիգորյանը։

2001- ավարտվել է երեք օր տևած, բորբոքված կրքերի մթնոլորտում անցած՝ Հայաստանի գրողների միության 13-րդ համագումարը. ՀԳՄ նախագահի պաշտոնում Հրանտ Մաթևոսյանին փոխարինել է գրականագետ Լևոն Անանյանը:

2003- Հայաստան են բերվել ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի կողմից տրամադրված 3401 լրացուցիչ թափանցիկ քվեատուփերը: 2008- հանկարծամահ է եղել հայտնի տնտեսագետ և քաղաքագետ, Սլավոնական համալսարանի զբոսաշրջության և սպասարկման ինդուստրիայի ամբիոնի վարիչ Էդուարդ Աղաջանովը:

2017- Կարեն Կարապետյանը վերանշանակվել է Հայաստանի վարչապետի պաշտոնում։

2019- Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հաջորդ օրը 8։30-ից արգելափակվելու են հանրապետության բոլոր դատարանների մուտքերն ու ելքերը։

2020- Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրենների խորհուրդը Հայաստանին 280 մլն դոլար է հատկացրել կորոնավիրուսի դեմ պայքարի համար։

ԱՇԽԱՐՀ

1125 -վախճանվել է Կիևյան մեծ իշխան, քաղաքական գործիչ, գրող և զորավար Վլադիմիր Մոնոմախը։

1389 -վախճանվել է մոսկովյան իշխան Դմիտրի Դոնսկոյը։

1536 –Լոնդոնում գլխատվել է Անգլիայի արքա Հենրիխ 8-րդի երկրորդ կինը և Եղիսաբեթ 1-ինի մայրը՝ Աննա Բոլեյնը։ 1586 -Սամարա գետի մոտ սկսվել է ռուսական ամրոցի շինարարություն. այդ օրը համարվում է Սամարա քաղաքի հիմնադրման օր։

1643-երեսունամյա պատերազմի ընթացքում տեղի է ունեցել Ռոկրուայի ճակատամարտը ֆրանսիացիների և իսպանացիների միջև, որը ավարտվել է իսպանացիների պարտությամբ։

1649- ստեղծվել է Անգլիական Հանրապետությունը, որը հետագայում դարձել է Մեծ Բրիտանիայի հիմքը։

1712- Պետրոս 1-ինը Ռուսաստանի մայրաքաղաքը Մոսկվայից տեղափոխել է Սանկտ Պետերբուրգ։

1780- Հյուսիսային Ամերիկայի տարածքի մի մասի երկինքը պատվել է խավարով, պատմության մեջ այն կոչվել է «սև օր»։

1798 - սկսվել է Նապոլեոնի եգիպտական արշավանքը։

1825 -վախճանվել է ֆրանսիացի մտածող, սոցիոլոգ, գրաֆ Կլոդ Սեն-Սիմոնը։

1842- տեղի է ունեցել Գաետանո Դոնիցետիի «Լինդա դի Շամունի» օպերայի պրեմիերան։

1895 –վախճանվել է կուբացի քաղաքական գործիչ, մտավորական, լրագրող, փիլիսոփա և բանաստեղծ Խոսե Մարտիրը։

1910 -վերադարձել է Հալեյի գիսավորը, երկիրը հատել է նրա պոչը, սակայն, չնայած բոլոր կանխատեսումներին, գիսավորը ոչ մի վնաս չի տվել մոլորակին։

1911- Կանադայում հիմնվել է աշխարհում առաջին ազգային այգի-պարկը։

1922 -համառուսաստանյան կոմերիտմիության համաժողովը որոշում է ընդունել «Համընդհանուր պիոներական ջոկատներ ստեղծելու մասին», առաջացել է Համամիութենական պիոներական կազմակերպությունը։ 1927 –ծնվել է եգիպտացի արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, կինոսցենարիստ Յուսուֆ Իդրիսը։

1950 -Իսրայել է հասել Իրաքից գաղթած հրեաների առաջին խումբը։

1971 –ծնվել է ռուս հայտնի դերասանուհի, հեռուստահաղորդավար և երգչուհի Լերա Կուդրյավցևան։

1977 –ծնվել է ուրուգվայցի երգչուհի և կինոդերասանուհի Նատալիա Օրեյրոն։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում